Ովքե՞ր են ԱԺ ամենաերիտասարդ և ամենատարեց պատգամավորները. Լուսանկարներ

Zham.am-ը ներկայացնում Ազգային Ժողովի ամենաերիտասարդ և ամենատարեց պատգամավորներին: 7-րդ գումարման Ազգային ժողովի ամենաերիտասարդ պատգամավորը Սոնա Ղազարյանն է՝ «Իմ քայլը» դաշինքից:  Սոնա Ղազարյանը 25 տարեկան է, ամուսնացած է: Սոնա Ղազարյանը ծնվել է 1993թ. մարտի 30-ին Երևանում: Ավարտել է Երևանի Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը: 2013թ. ավարտել է Երևանի պետական լեզվաբանական համալսարանի «լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն» ֆակուլտետը։ 2014-2015թթ․ սովորել է Եվրոպայի քոլեջում (Լեհաստան)՝ ստանալով մագիստրոսի կոչում՝ եվրոպագիտություն մասնագիտությամբ։ 2013-2014թթ․ պրակտիկա է անցել Արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի բաժնում։ 2015-2016թթ․ աշխատել է «Սիներջի» կազմակերպության բիզնեսի զարգացման բաժնում։ 2016-2017թթ․ աշխատել է «Բիգբեկ» կազմակերպությում՝ որպես ծրագրերի ղեկավար։ 2017թ․ մասնակցել է խորհրդարանական ընտրությունների մշտադիտարկմանը՝ որպես ԵԱՀԿ ԺՀՄԻԳ առաքելության մեդիա փորձագետի օգնական։ 2017-2018թթ․ միացել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին՝ որպես մեդիա փորձագետ և մշտադիտարկման մասնագետ։ 2018թ․-ից առ այսօր աշխատում է «Ուրբանլաբ» սոցիալ-մշակութային հիմնադրամում՝ որպես հանրային կապերի պատասխանատու։ 2015թ․ համահիմնադրել է «Չեք անցկացնի» նախաձեռնությունը՝ սահմանադրական փոփոխություններին դեմ, իսկ 2018թ․ մարտին՝ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը։ 2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ։ Ազգային Ժողովի ամենատարեց պատգամավորը Կնյազ Հասանովն է, նա 74 տարեկան է: Կնյազ Հասանովը ծնվել է 1945թ. հունվարի 17-ին Կոտայքի մարզի Աստղաբերդ գյուղում: 1969թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի այգեգործական ֆակուլտետը: 1968թ.՝ ՍՄԿԿ կենտկոմին առընթեր Մարքսիզմ-Լենինիզմի համալսարանի քաղաքատնտեսության ֆակուլտետը: 1970-1973թթ. եղել է Աբովյանի շրջխորհրդի գործկոմի ճարտարագետ-հողաշինարար, պլանային հանձնաժողովի նախագահ: 1973-1997թթ.՝ Աբովյանի կինոցանցի տնօրեն, 1977-2014թթ.՝ «Կոտայքի շրջկինոցանց» ՍՊԸ տնօրեն: 1995 թվականից՝ «Քուրդիստան կոմիտե» հկ անդամ, ապա՝ փոխնախագահ: 2000թ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմին կից ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամ:   2007 թվականից «Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» ՀԿ խորհրդի նախագահն է, խորհրդի «Զագրոս» հայերեն հրատարակվող պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր (հասարակական կարգով): 2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով: Պարգեւատրվել է ՀՀ նախագահի շնորհակալագրով (2010թ.): Ամուսնացած է, ունի երկու զավակ:

դիտվել է 206 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am