Հայկական զորախումբ Սիրիայում. Փաշինյանի արկածախնդրությունը

Դեռևս օգոստոսի 17-ին իր կառավարման 100 օրն ամփոփելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր հայ-ռուսական «աննախադեպ հումանիտա» ձեռնարկի մասին: Շաբաթներ անց պարզ դարձավ, որ խոսքը գնում է Սիրիա հայկական զորախումբ գործուղելու մասին: Տվյալ նախաձեռնությունը մի պահ քննարկման առարկա դարձավ փորձագիտական շրջանակներում, իսկ քաղաքական հարթության մեջ, անհամեստ չհնչի, այս խնդիրը Ազգային Ժողովում բարձրաձայնվել է հիմնականում իմ կողմից Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանների միջոցով: Երկար ժամանակ է, ինչ հարցին հանրային և քաղաքական անդրադարձ չկա, թեպետ այն և ընթացքի մեջ է, և լուրջ քաղաքական և իրավական խնդիրներ է բարձրացնում: Ո՞ւմ է պետք այս նախաձեռնությունը Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում խուսափեց իմ հարցին ուղիղ պատասխան տալ, թե սա ում նախաձեռնությունն է, Հայաստանի թե Ռուսաստանի: Նման հարց քննարկվում էր նաև մեր իշխանության օրոք, և մեր ռուս գործընկերները ըմբռնումով և հարգանքով են վերաբերվել մեր այն մոտեցմանը, որ, հաշվի առնելով Մերձավոր Արևելքում հայկական գաղթօջախների անվտանգության խնդիրները, ճիշտ կլինի նման ծրագիր իրականացնել ՀԱՊԿ-ի մանդատի ներքո, անդամ երկրների մասնակցությամբ: Վարչապետն ու ԱԳ նախարարությունը պնդում էին, որ հայկական զինված ուժերի Սիրիա գործուղման հարցը բարձրացրել են Սիրիայի իշխանությունները և սիրիահայ համայնքը: Այդ պնդումները մինչ այսօր օդից կախված են, քանզի ամիսներ շարունակ որևէ նամակ, փաստաթուղթ չի հրապարակվել նման կոչով: Հակառակը, իմ ունեցած տեղեկություններով հալեպահայ համայնքը բավականին հոռետեսականորեն է տրամադրված այս հարցում՝ շատ լավ հասկանալով ծագող բոլոր խնդիրները, այդ թվում՝ համայնքի անվտանգությանը վերաբերող: Առավել քան համոզված եմ, որ նախաձեռնության թարմացումը արվել է Նիկոլ Փաշինյանի կողմից՝ մտքում ունենալու Մոսկվայի բարեհաճ վերաբերմունքին արժանանալու պրիմիտիվ հաշվարկը: Զորախումբ, թե՞ առաքելություն Այս հարցի շուրջ կա նաև տերմինաբանական վեճ: Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն խուսափում է զորախումբ, զինված ուժեր եզրույթների օգտագործումից, գործածելով առաքելություն բառը: Այսպես Փաշինյանը պատասխանեց անցյալ տարի հոկտեմբերի 3-ին ԱԺ-ում իմ հարցին՝ «Սիրիայում զորախումբ չի տեղակայվում, տեղակայվում է հումանիտար ականզերծման եւ բժշկական առաքելություն: Իրեն բնորոշ բառախաղով վարչապետը հերթական մոլորության թակարդն է լարում մեր հասարակության համար, քանի որ անկախ այն հանգամանքից, որ հայտարարվել է հիմնականում ականազերծավորների, բժիշկների և վարորդների մասին, եթե նրանք ներկայացնում են Հայաստանի Զինված ուժերը, ապա բոլոր դեպքպերում զինավորական և իրավական տեսակետից զինվորականներ են: հավելենք նաև , որ ենթադրաբար զորախմբի կազմում լինելու են նաև մարտական առաքելությամբ զինվորներ և սպաներ՝ զորախմբի անվտանգությւոնը ապահովելու համար: Ինչու՞ են անարգում օրենքը: Անկախ նրանից, թե գործուղվող մարդիկ ինչ մասնագիտություն ունեն՝ բժիշկ, սակրավոր, վարորդ են, եթե նրանք զինված ուժերի ծառայողներ են, ապա ենթարկվում են ԶՈւ-ի մասին ՀՀ օրենքին, ըստ որի՝ նրանք կարող են ծառայել Հայաստանից դուրս բացառապես միջազգային պայմանագրերի հիման վրա: Սա շատ կարևոր նրբություն է: Գործող իշխանությունները ջանքուեռանդ չեն խնայում, որպեսզի ոտնահարեն Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի մասին օրենքը, որի համաձայն՝ Հայաստանի տարածքից դուրս խաղաղապահ կամ ռազմական գործողություններին մեր զինված ուժերը կարող են մասնակցել միայն միջազգային պայմանագրով (4-րդ հոդված, 5-րդ մաս): Նման միջազգային պայմանագիր չի նախապատրաստվում, և Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է այս հարցը լուծել առանց նոր փաստաթղթի: Սա ոչ միայն իրավական հրամայական է, այլև Սիրիա գործուղվող մեր զինվորների համար երաշխիքների և պահպանության ամրագրման կարևրոագույն գործիք: Կարելի է կռահել, որ առանց պայմանագրի, սուսուփուս Սիրիա հայակական զորախումբ ուղարկելու նախաձեռնությունը մի կողմից նապատակ ունի քողարկելու իրականում հենց զորախումբ ուժեր ուղարկելու փաստը, մյուս կողմից՝ հնարավորինս աննկատ անելու դա՝ չհրահրելով Արևմուտքի հավելյալ ուշադրությունն ու քննադատությունը: Ամփոփելով՝ փաստենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է խարսխված լինի բացառապես երկրի շահերի վրա, և չծառայի մի հոգու անձնական իշխանությունը սպասարկելուն՝ ի հաշիվ մեր պետության, մեր քաղաքացիների և մեր զինվորների: Հ.Գ. Թե մինչ այսօր ինչ խաղաղապահ առաքելությունների է մասնակցել Հայաստանը, կարող ենք ծանոթանալ mil.am կայքից: Շեշտեմ, որ բոլոր դեպքերում նրանք կազմակերպվել են գործող օրենսդրությանն համապատասխան: Արմեն Աշոտյանի Facebook-ի էջից:

դիտվել է 205 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am