ՇՏԱՊ.Մանվել Գրիգորյանին կալանավորելու որոշում կայացվեց
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց նրա խափանման միջոցի վերաբերյալ վերը նշված որոշումը։ Մանվել Գրիգորյանին կալանավորելու որոշում կայացվեց: Դատարանը մոտ մեկ շաբաթ քննում էր ինչպես Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու դատախազության, այնպես էլ Գրիգորյանի կալանքի ժամկետն ավելի վաղ երկարացնելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքները: Մանվել Գրիգորյանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել 2018 թվականի դեկտեմբերի 21-ին: Նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ (ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար), ինչպես նաեւ ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ (մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար):