Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակներին թավշյա հեղափոխություն է մաղթել

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանն Ադրբեջանի պատվիրակներին թավշյա հեղափոխություն է մաղթել: «Տիկնայք և պարոնայք, ես ստիպված եմ անդրադառնալ հայաստանյան ընտրությունների մասին Ադրբեջանի պատվիրակների ելույթներին, ընտրություններից հետո ստեղծված նոր հնարավորություններին, ինչպես նաև նախկին քրեական վարչակարգին: Եթե որևէ մեկը խոսում է քրեական վարչակարգի մասին, ապա Ադրբեջանի պատվիրակները վերջիններից են, որ կարող են խոսել այդ մասին: Հենց այս պահին զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվում Ադրբեջանում, որտեղ մարդիկ պահանջում են ազատել քաղբանտարկյալներին և որտեղ նրանց իրավունքներն ու ազատությունները ոտնահարվում են ամենախայտառակ կերպով: Ադրբեջանը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի քաղաքական բանտարկյալներին վերաբերող որոշումները, և այս ֆոնին դուք խոսում եք Հայաստանի ժողովրդավարացման մասին, ժողովրդավարության ավելցուկ ոչ մի երկրում գոյություն չունի, մենք ունենք դրա առաջխաղացումը կամ հետընթացը: Ես շատ ուրախ եմ, որ ժողովրդավարությունը Հայաստանում հաստատուն կերպով զարգանում է, այդուամենայնիվ, ծիծաղելի է այդ գործընթացներին վերաբերող հայտարարություններ լսել Ադրբեջանից, երկիր, որտեղ առկա են լրջագույն թերություններ դեմոկրատացման գործընթացներում, և, ամենակարևորը, մարդու իրավունքների և ազատությունների ոլորտում: Հուսով եմ՝ այստեղ բոլորը հասկանում են, որ այս սադրիչ ելույթների նպատակը գլխավոր քննարկումները լիագումար նստաշրջանի օրակարգից շեղելն է, այդ թվում քաղաքական բանտարկյալների իրավիճակն Ադրբեջանում: Ամեն դեպքում, հայկական պատվիրակության անունից կցանկանայի ասել, որ մենք ուրախ ենք տեսնել՝ որքան ուշադիր են հետևում մեր ադրբեջանցի գործընկերները Հայաստանում ժողովրդավարական զարգացումներին, և հուսով եմ, որ նրանք կսովորեն մեզանից, թե ինչպես է ժողովրդավարությունը լինում: Ուստի խորհուրդ կտայի զբաղվել ձեր ժողովրդավարությամբ: Ես մաղթում եմ ձեզ թավշյա հեղափոխություն ու որքան հնարավոր է շուտ՝ ձեր իսկ բարօրության համար»,- իր զեկույցում ասել է Է. Մարուքյանը:

դիտվել է 101 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am