Կարեն Ավագյանի սև հումորը

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին ՀՀԿ-ն ակտիվացել է. ակտիվացել են նաեւ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի աշխատանքները, որին Արմեն Աշոտյանը փորձում է երկրորդ շունչ տալ։ Ըստ ՀՀԿ-ականների` նման քաղաքական ծրագրերը թույլ կտան հավաքագրել ոչ միայն բանիմաց, այլեւ այս ընթացքում կուսակցությունը չլքած երկտասարդներին` կուսակցության ռեբրենդինգի ապահովման, բայց առաջին հերթին ակտիվ արտախորհրդարանական պայքար ծավալելու համար: Ակտիվացել է անգամ տեւական ժամանակ ՀՀԿ-ի շենքի մոտ չերեւացող ՀՀՇ-ի Գեւորիկը, որն ուրբաթ օրվա վերջին ԳՄ նիստից մեկ ժամ առաջ պարտաճանաչ կանգնած էր ՀՀԿ մուտքի մոտ: «Գեւորիկ, սխալ ես եկել, իրենք էլ իշխանության չեն, պիտի գնաս մի քանի մետր էն կողմ` կառավարության շենքի մոտ կանգնես»,- հորդորեցինք նրան: «Դու ինձ մի սովորացրու, ես գիտեմ ինչ եմ անում. եթե գիտես, ասա` խորհրդի՞, թե՞ ԳՄ նիստ է»: Քեզ համար մեկ չի՞, իրենք իշխանության չեն, նորերը փող չե՞ն տալիս։ «Տվող չկա, լավ ուզող կա»: Մոտեցող Կարեն Ավագյանին նկատեցինք․ գործազուրկ է, պետք չէ նրանից փող ուզել՝ հորդորեցինք Գեւորիկին։ «Գործազուրկ չեմ, պրոֆեսոր եմ, գիտությունների թեկնածու, դասախոսում եմ Բժշկական համալսարանում․ անգլերենով` հնդիկներին։ Սկզբում՝ քիչ ժամերով, հիմա` իշխանափոխությունից հետո, շատ ժամեր եմ վերցրել»,- արձագանքեց Ավագյանը: Պրոֆեսոր, Դուք կարծես դատական բժիշկ եք, չէ՞․ տխուր մասնագիտություն չէ՞: «Երբեք, մանավանդ` իշխանափոխությունից հետո»,- մեր սեւ հումորին սեւ հումորով պատասխանեց Կարեն Ավագյանը»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am