Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հուսով է, որ հոգաբարձուների խորհրդի նոր անդամները համալսարանը կտանեն զարգացման ուղով, սակայն չի կարծում, թե խորհրդի նախորդ անդամները պասիվ են եղել։ «Իրենց ուժերի ներածին չափով աշխատել են։ Գնահատականներ տալու ժամանակ չէ, աշխատելու ժամանակ է»,–այսօր՝ հունվարի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Նախորդ խորհրդի աշխատանքները ԵՊՀ ռեկտորը լավ է գնահատում, նշում է՝ հոգեբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը եթե ոչ ամեն օր, ապա գոնե ամիսը մի քանի անգամ համալսարանի գործերով զբաղվում էր. «Ես դժգոհ չեմ եղել խորհրդի նախորդ կազմից»,–նշում է Արամ Սիմոնյանը։
Նա, սակայն, պնդում է՝ ինքը չէր կարող խոչընդոտել հոգաբարձուների խորհրդի որոշումների կատարմանը կամ նրանց գործունեությանը. «Ինչպե՞ս կարող էի խոչընդոտել հոգաբարձուների խորհրդի որոշումների կատարմանը կամ նրանց գործունեությանը, եթե ես պարտավոր եմ կատարել իրենց որոշումները»։
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը