Այսօր գրությամբ դիմել եմ վարչապետին՝ կապված փոխմարզպետների քանակի եւ առհասարակ այդ հաստիքի գոյության հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Մասնավորապես, քաղաքական կոալիցիա կազմելու ժամանակ՝ 2003 թվականին, որոշվեց, որ Հանրապետության մարզերում մարզպետների տեղեկալների թիվը պետք է ավելացվի: Այժմ, 1-ի փոխարեն, յուրաքանչյուր մարզում գործում են 2-3-ական մարզպետի տեղակալներ. Արմավիրի, Լոռու, Շիրակի, Վայոց Ձորի մարզպետներն ունեն 2-ական, իսկ Արագաոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի մարզպետները՝ 3-ական տեղակալներ: Նրանցից յուրաքանչյուրին համայնքային բյուջեի հաշվին սպասարկում են օգնականներ, վարորդներ, կցված են ծառայողական ավտոմեքենաներ եւ այլն:
Ըստ իս՝ որեւէ կերպ արդարացված չէ մարզպետների տեղակալների թվի ավելացումը, իսկ նրանց կրճատումը զգալիորեն կխնայի պետական միջոցները։
Այսպիսով, առաջարկել եմ կրճատել մարզպետների տեղակալների թիվը՝ իրենց աշխատակազմերով, յուրաքանչյուր մարզում թողնելով առավելագույնը մարզպետի միայն 1 տեղակալ:
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը