Տնտեսության թռիչքը հետաձգվում է. Ո՞ւմ կամ ինչի՞ է սպասում կառավարությունը

«168 ժամ» թերթը գրում է. «Ներդրումների և տնտեսական զարգացման նախարար Տիգրան Խաչատրյանն ասում է, որ այս տարի Հայաստանում տնտեսական աճը կգտնվի 5,2-5,3 տոկոսի սահմաններում։ Սա, անշուշտ, փոքր-ինչ բարձր է պետական բյուջեով պլանավորված 4,9 տոկոս ցուցանիշից։ Բայց արդյո՞ք դա թռիչքաձև աճ է, որի մասին ոչ վաղ անցյալում հայտարարում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տնտեսական աճի այն ակնկալիքները, որը հաջորդ տարվա համար ունի կառավարությունը, շատ հեռու են թռիչքային լինելուց։ Ժամանակին 2019թ. համար ճիշտ նույնպիսի կանխատեսում ունեին նաև նախկին իշխանությունները, թեև նրանք երբևէ չէին խոսում թռիքաձև աճի մասին։ Ստացվում է, որ տնտեսական աճի վերաբերյալ նախկին ու ներկա իշխանությունների տեսակետներում ոչինչ չի փոխվել։ Եվ դա պատահական չէ։ Տնտեսության թռիչքաձև աճի մասին հայտարարությունները, որոնք ի հայտ եկան խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ, ոչ այլ ինչ էին, քան հասարակության շրջանում դրական սպասումներ ձևավորելու փորձ։ Մի բան, ինչը միանշանակ հաջողվեց։ Սակայն դրա և բազմաթիվ այլ չիրականացրած խոստումների պատճառով այսօր կառավարությունը կանգնած է մեկ այլ լուրջ խնդրի առջև։ Չպատճառաբանված և չհիմնավորված հայտարարությունների հետևանքով կուտակվել են չափազանց բարձր սպասումներ, որոնք հեռու են իրականանալուց։ Ու դա սկսել է սպառնալ թավշյա հեղափոխությանն ու անձամբ դրա առաջնորդի հեղինակությանը։ Այս տարվա տնտեսական զարգացման ակնկալիքները վկայում են, որ կառավարությունն ինքը չի հավատում իր հայտարարած թռիչքաձև աճին։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ սպասվող ՀՆԱ 5,2 կամ 5,3 տոկոս ավելացումը գրեթե համարժեք է անցած տարվա ցուցանիշին։ Չնայած դեռևս չեն հայտարարվել 2018թ. տնտեսական աճի արդյունքները, այնուհանդերձ, կանխատեսումները 5 տոկոսի սահմաններում են։ Ի դեպ, այն բավականաչափ ցածր է նախորդող տարվա տեմպից։ Հիշեցնենք, որ 2017թ. Հայաստանում արձանագրվեց վերջին տարիների համար ռեկորդային բարձր` 7,5 տոկոս տնտեսական աճ։ Բայց անգամ այդ ժամանակ խոսք չեղավ տնտեսական թռիչքի մասին։ Ու հիմա, չնայած այս տարվա ակնկալիքները շատ ավելի համեստ են 2017թ. համեմատ, կառավարությունը թռիչքաձև զարգացումների ու տնտեսական հեղափոխության մասին է խոսում` շարունակելով ջուր լցնել հասարակության սպասումների վրա։ Այլևս պարզ է, որ մոտ ապագայում նման հույսեր չպետք է փայփայել։ Տնտեսական թռիչքը հետաձգվում է։ Թեև ի սկզբանե էլ պարզ էր, որ Հայաստանի տնտեսությունը պատրաստ չէ դրան։ Ու դեռ հարց է, թե դրա համար ինչքան ժամանակ անհրաժեշտ կլինի։ Մոտակա ժամանակահատվածում Հայաստանի տնտեսության մեջ կտրուկ զարգացումների հեռանկարներ չեն տեսնում նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունները։ Մասնավորապես, Համաշխարհային բանկն այս տարվա համար սպասում է ընդամենը 4,3 տոկոս տնտեսական աճ։ Հաջորդ երկու տարվա կանխատեսումը 4,6 տոկոս է։ Գուցե վատ ցուցանիշ չէ, բայց և այնպես, շատ հեռու է թռիչքային լինելուց։ Փոխանակ մտածելու ներդրումների իրավական պաշտպանվածության ամրապնդման, ներդրողների շրջանում առկա մտահոգությունների փարատման, կորսված վստահության վերականգնման, ներդրումային միջավայրի բարելավման մասին՝ կառավարությունը զբաղված է թիթեռ նկարելով։ Պարզ չէ՞, որ նման պայմաններում ներդրումային մեծ հոսքեր, որոնք այդքան անհրաժեշտ են Հայաստանի տնտեսությանը, ոչ միայն տնտեսական թռիչք, այլև ընդհանրապես աճ ապահովելու համար, չեն լինելու։ Ո՞ւմ և ինչի՞ է սպասում կառավարությունը, պարզ չէ»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am