Փաշինյանի իշխանության անկման գլխավոր պատճառներից մեկը լինելու է Ղարաբաղը

Քանի դեռ հայ հանրությունը շատ ուշադիր հաշվում է մարզպետների 104–տոկոսանոց պարգևների գումարները, ավելի կարևոր գործընթացներ են տեղի ունենում, որոնց մասին «հպարտ քաղաքացիները» լռում են¸ կամ էլ չեն հասկանում՝ ինչ է կատարվում: Մնացականյան-Մամեդյարով վերջին հանդիպումից հետո միջնորդներն իրենց հայտարարության մեջ կոչ արեցին ժողովուրդներին պատրաստել խաղաղության, և դա ադրբեջանական իշխանությունների վերջին ամիսների էյֆորիայի ֆոնին առ այն¸ որ ղարաբաղյան հարցում լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու: Դրանից հետո Դոնալդ Թրամփից սկսած, ԵՄ պաշտոնյաներով ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարով ավարտած՝ իրենց ուղերձներում Փաշինյանին առանձնահատուկ նշել են ղարաբաղյան հարցի շուտափույթ կարգավորման անհրաժեշտությունը, և այս ամենը կատարվում է այն պայմաններում¸ որ ՀՀ իշխանությունները բերանները ջուր են առել և ոչ մի տեղեկություն բանակցային գործընթացից չեն հայտնում¸ ինչի պատճառով հայ հանրությունը ստիպված է լինում բանակցային մանրամասներին ծանոթանալ ադրբեջանական կամ ռուսական մամուլի էջերից: Իմ տպավորություններով՝ Հայաստանում 28 տարվա ընթացքում Արցախի հարցում նման փակ իշխանություն դեռ չի եղել: Այո¸ իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ, մի դեմագոգիկ ձեւափոխում են տվել, թե առանց ժողովրդի իմացության՝ թաքուն լուծման ոչ մի տարբերակ չի ընդունվի: Այո¸ իհարկե¸ առանց ժողովրդի իմացության ոչ մի բան չի ընդունվի¸ բայց դու բանակցային գործընթացում կարող ես այնպիսի ուղով տանել ամեն բան¸ որ վերջում նույն ժողովրդին փաստի առջև կկանգնեցնես՝ «հողերը հանձնենք¸ որ լավ ապրենք» կոնցեպտի շրջանակներում: Փաշինյանի իշխանությունն արդեն խաբել է մարդկանց՝ ասելով¸ թե լիազորված չէ՝ մանդատ չունի՝ բանակցելու ԼՂ իշխանությունների և ժողովրդի փոխարեն (ու Նիկոլն իրոք մանդատ չունի ու չի ունենա՝ բանակցելու Արցախ հարցի մասով ու զիջումների գնա): Բայց, ինչպես տեսնում ենք, լավ էլ բանակցում է¸ և «Դուշանբեի լիֆտից» սկսած՝ ակնհայտ պայմանավորվածությունների է հանգել ադրբեջանական իշխանությունների հետ¸ ինչի շուրջ էլ այս պահին ակտիվ բանակցություններ են գնում: Ղարաբաղի հարցն այն հարցերից մեկն է¸ որում իշխանությունը¸ մեղմ ասած¸ անկեղծ չէ ժողովրդի հետ, և այս հարցում Փաշինյանի նման պահվածքը լինելու է գործող կառավարության անկման պատճառներից մեկը: Իսկ եթե սրան էլ գումարենք այն¸ որ իշխանությունների կողմից քողարկված հակաղարաբաղցիական քարոզ է գնում¸ ապա պատկերը կդառնա ամբողջական... Հ.Գ. Հայաստանում արդեն եղել է իշխանություն¸ որը չի գիտակցել ղարաբաղյան հարցի լրջությունը մեր ժողովրդի և պետության անվտանգության համար՝ պատրաստ լինելով փաստացի միակողմանի զիջումների: Եւ հենց դրա համար էլ նա հայտնվել է պատմության աղբանոցում: Մտածե՛ք¸ պարոնա՛յք¸ մտածե՛ք: Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am