Սկանդալը նոր թափ է առնում. Կդիմանա՞ն Պուտինի ու Ալիևի նյարդերը

Ռուս-ադրբեջանական դիվանագիտական սկանդալ է հասունացել, որը շարունակվելու հստակ միտումներ է ցույց տալիս: Սկանդալի պատճառը հայկական ազգանուններով Ռուսաստանի քաղաքացիներն են, որ այս կամ այն պատճառով ժամանում են Բաքու և ում Ադրբեջանի իշխանությունները, չնայած նրանց քաղաքացիությանը, չեն թողնում մուտք գործել երկիր։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը երեկ հատուկ հաղորդագրություն տարածեց, որով պատասխանեց Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևայի ավելի վաղ արած հայտարարությանն այն մասին թե Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը սադրիչ և հակաադրբեջանական բնույթ ունի։ Պաշտոնական Մոսկվան այսօր իր հատուկ հայտարարությունում, որը հրապարակված է արտգործնախարարության կայքում գրում է․ - «Այս հայտարարության տոնայնությունը դուրս է գալիս դիվանագիտական նորմերից, և ոչ պակաս մտահոգիչ է նրա բովանդակությունը»: Պաշտոնական Բաքուն կոչ է անում Մոսկվային այս անկարևոր թեմային այդպես չարձագանքել՝ հաշվի առնելով ռուս-ադրբեջանական արագ զարգացող հարաբերությունները։ Նման մոտեցումը Մոսկվան անթույլատրելի է համարում և հիշեցնում, որ Ռուսաստանի քաղաքացիներ իրավունքների պաշտպանությունը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Ռուսաստանի արտաքին գերատեսչության տարածած հատուկ հայտարարությունում մասնավոր օրինակներ են բերված։ Այդ օրինակների շարքում կան պարզապես անթույլատրելի դեպքեր, երբ արգելել են Բաքու մտնել Մեծ Հայրենական պատերազմի 81-ամյա վետերանին, կամ 2017-ին մորն ու չորս տարեկան երեխային մի քանի ժամ պահել են օդանավակայանի ոստիկանատանը: Ռուսաստանի արտգործնախարարությունը անթույլատրելի է համարում նաև այն, որ Բաքուն այսպես ասած՝ հուշում է, որ լավ կլինի, եթե Ռուսաստանի քաղաքացիները Ադրբեջան մեկնելուց առաջ դիմեն Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատուն։ Սա հակասում է առանց վիզային ռեժիմի համաձայնագրին, որ երկու երկրները կնքել են 1997թ․։ Ռուսաստանի արտգործնախարարությունը նաև հայտնում է, որ իր առաջիկա քայլերը կախված կլինեն Բաքվի արձագանքից։ Հիշեցնենք՝ հունվարի 11-ին խնդրին անդրադարձել էր Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարի Զախարովան, իսկ հունվարի 16-ին Ռուսաստանի քաղաքացի Մարատ Գալուստյանի ճակատագրին էր անդրադարձել է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ իր ամենամյա մամուլի ասուլիսին։ Ահա, Մոսկվան բացատրություն է սպասում Բաքվից հայկական արմատներով Ռուսաստանի քաղաքացիներին Ադրբեջանի տարածք մուտքն արգելելու յուրաքանչյուր միջադեպի վերաբերյալ: «Ծանոթացել ենք Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության… արձագանքին: Մատնանշում ենք դիվանագիտական պատշաճության սահմաններն անցնող տոնայնությունը: Ոչ պակաս տարակուսանք է առաջացնում դրա բովանդակությունը, ըստ որի պահանջում են «չծածանել» Ադրբեջան եկող Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ խտրականության թեման որպես իբր փոքր նշանակություն ունեցող հարց երկկողմ հարաբերությունների շարունակական դինամիկ զարգացման ֆոնին»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ: Նման մոտեցումը, ըստ Ռուսաստանի ԱԳՆ-ի անընդունելի է: «Գործի հետ կապ չունեցող ընդհանուր դատողությունների փոխարեն կցանկանայինք լսել առարկայական բացատրություն ռուսների հետ կապված միջադեպերից յուրաքանչյուրի վերաբերյալ»,- ասել է են գերատեսչությունից: «Ակնկալում ենք դիվանագիտական խողովակներով պաշտոնական բացատրություն՝ կապված ադրբեջանական կողմի ակնարկների հետ առ այն, որ Ռուսաստանի քաղաքացիները պետք է Ադրբեջան իրենց այցերը համաձայնեցնեն Մոսկվայում գտնվող հանրապետության դեսպանատան հետ, ինչը կլիներ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև 1997թ. հուլիսի 3-ին կնքված առանց վիզայի այցելությունների համաձայնագրի խախտում: Կախված ադրբեջանական կողմի բովանդակալից պատասխանից՝ կորոշենք մեր հետագա քայլերը»,- հավելել են գերատեսչությունից: Երեկ Բաքվի պատասխանն էլ չուշացավ: Ադրբեջանի ԱԳՆ-ն Ռուսաստանի ԱԳՆ-ի մեկնաբանությունը որակեց որպես «վերջնագիր»: «Ադրբեջանը և Ռուսաստանը իրավահավասար ինքնիշխան պետություններ են, Ադրբեջանի հետ վերջնագրի տոնով խոսելն անթույլատրելի է և միանգամայն հակասում է դիվանագիտական էթիկայի նորմերին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ադրբեջանական կողմի համաձայն «Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայության անբացատրելու համառությունն այս հարցում դժվար է հասկանալ»: «Այն հակասում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ռազմավարական հիմքերին: Միաժամանակ նման մոտեցումը ոչ մի կերպ չի համընկնում Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների կողմից ցուցաբերող կամքին և երկու պետությունների միջև հարաբերությունները զարգացնելու նրանց աշխատանքին»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ: Այնուհետև ասվում է, որ «ադրբեջանական կողմը համապատասխան գործողություններ կձեռնարկի՝ համապատասխան Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայության հետագա քայլերի»: Այսպիսով, Մոսկվա-Բաքու պաշտոնական դիվանագիտական հարաբերություններում խնդիրն ավելի ու ավելի է սրվում: Հրապարակային «բանավեճն» արդեն վերածվում է ոչ դիվանագիտական լարված «լեզվակռվի»: Որքան կդիմանան Պուտինի ու Ալիևի նյարդերը՝ ցույց կտա ժամանակը: Բայց արդեն երկու պետությունների ԱԳՆ-ների պաշտոնական հաղորդագրություններից նկատելի է լարվածություն, որը կարող է ավելի բարդացնել հարաբերությունները: Թամար Բագրատունի

դիտվել է 107 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am