Այստեղ անձնական տվյալների խնդիր կա. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իրեն չի պարգևատրել:Նա այս մասին հայտնեց «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում: «Դա իմ որոշումն է: Ես պարգևատրումներ չեմ ստանալու: Քաղաքապետի պաշտոնում աշխատելը շատ սկզբունքային հարց է, կապված չէ գումարների հետ: Պարգևատրումների ցանկը հրապարակելու հետ կապված մենք խնդիր չունենք, այդտեղ ոչ մի գաղտնիք չկա, պարզապես ես ցանկացա Արդարադատության նախարարության կողմնորոշումն այս հարցում: Եթե առանձին-առանձին պետք է հրապարակենք, թե ով որքան պարգևավճար է ստացել, ապա, կարծում եմ, որ այստեղ անձնական տվյալների խնդիր կա: Դրա համար էլ դիմել ենք Արդարադատության նախարարությանն ու սպասում ենք պատասխանին»,-ասաց Հայկ Մարությանը: Նա ավելացրեց, որ այդ պարգևատրումներն արդեն նախատեսված են եղել 2018 թվականի բյուջեով: Քաղաքապետն ընդգծեց, որ ինչպես նախատեսված է եղել, այնպես էլ բաշխել են: