«Եթե տիկին Մակունցը 661 հազար դրամը համարում է ցածր աշխատավարձ, ի՞նչ կասի իրապես ցածր աշխատավարձ ստացողների մասին». Սևակ Հակոբյան

Արարատի, Կոտայքի, Սյունիքի և գուցե առաջիկայում պարզվի՝ ինքնապարգտևատրած այլ մարզպետների թեման, բնականաբար, տեղին է մշտապես քննարկելը․ այլապես դա պետբյուջեից սնվող բոլոր ղեկավարների համար կդառնա վատ օրինակ։ Մի մասը դատապարտում է՝ համարելով, որ նման սոցիալական պայմաններում պարգևատրումը չափազանց մեծ շռայլություն է, այն էլ՝ ընդամենը կես տարի աշխատած ու դեռ նշանակալի գործ չարած մարզպետների համար։ Մյուս մասը, որոնք հիմնականում ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներն են, պաշտպանում են ինքնապարգևատրումը, բայց՝ զավեշտալի մեկնաբանությամբ։ ԱԺ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասում է․ «Այստեղ խնդիրը ցածր աշխատավարձերն են, նաև լավագույն աշխատողները, իհարկե, խրախուսման, պարգևատրումների կարիք ունեն»։ Հիշեցնեմ․ Հայաստանում մարզպետի դրույքաչափը 661,400 դրամ է։ Հայաստանում նվազագույն աշխատավարձը կազմում է 55 հազար դրամ, իսկ պետական հիմնարկում միջին աշխատավարձը՝ 149,41 դրամ։ Եթե տիկին ղեկավարը 661 հազար դրամը համարում է ցածր աշխատավարձ, ի՞նչ կասի իրապես ցածր աշխատավարձ ստացողների մասին, այն դեպքում, երբ իր թիմը նվազագույն աշխատավարձին ձեռք չի տվել։ Մինչ այս իր ղեկավարած ոլորտում նվազագույն աշխատավարձ ստացողները շատ էին, քանի՞ անգամ է առաջարկել աշխատավարձի արդար բաժանում։ Ի դեպ, մշակույթի նախարարությունը վարչապետը համարում է առանձին գործելու համար ոչ նպատակահարմար կառույց։ Այդ կառույցի ղեկավարը՝ նույն Մակունցը՝ նախկինում, ստանում էր հենց նույնքան աշխատավարձ, որքան մարզպետինն է։ Այսինքն, կառավարությունն ամիսներ շարունակ Նիկոլի դասատուին պարգևատրել է 661,400 դրամով՝ աննպատակահարմար գործունեության համար։ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն ավելի հեռուն գնաց՝ ասելով, թե մարզպետների պարգևավճարները․ «Նախկին մնացած պրակտիկայով՝ իներցիայով այդ հարցը մնացել է և այդպես է լուծվել»։ Ի վերջո, ընդունո՞ւմ եք, որ նախկինին համեմատելի է այսօրվա իշխանությունը, և խոշոր հաշվով ոչինչ չի փոխվել։

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am