«Երկու-երեք տարի հետո իշխանությունն ամբողջությամբ հեղինակզրկվելու է». Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ հաշվարկներով առնվազն երկու-երեք տարի հետո իշխանությունն ամբողջությամբ հեղինակզրկվելու է: Չի լինելու գոնե մեկը, որը չնչին հեղինակություն ու կշիռ կունենա: Իսկապես տոտալ արժեզրկման վտանգը չափազանց մեծ է: Սա Հայաստանի համար օրինաչափ երևույթ է: Մարդիկ ատել են ՀՀՇ-ին ու ՀՀԿ-ին, իներցիայի ուժով ատելու են նաև ՔՊ-ին: Խնդիրը չափազանց բարդ է, իսկ վերջնական պատասխանը՝ անհայտ: Բայց մի բան հստակ է` «համընդհանուր շահից» ելնելով քավության նոխազի չափազանց մեծ պահանջարկ կամ ինչու չէ նաև հրեշի թափուր աշխատատեղ կա: Ինչ-որ մեկը պետք է զբաղեցնի դատարկ տարածությունն այդ, քանի որ կյանքի իմաստավորման խնդիր կա: Ինչ-որ մեկը կամավոր կամ էլ կամքից անկախ պետք է ոչնչացվի՝ իհարկե համընդանուրի հավաքական գոյությունը արդարացնելու նպատակով: Ոչ ոքի չեն խնայելու, չեն ներելու, խոսելու ու արդարանալու հնարավորություն չեն տալու: Ինչո՞ւ ներեն, եթե ներման պահանջարկ չկա, ինչո՞ւ խնայեն, եթե դրա պահանջարկն առավել ևս չկա: Պահանջարկը մեկն է՝ ոչնչացնել հրեշին: Անձի պաշտամունքն արդյունավետ կարող է գործել միայն ամբողջատիրական հասարակարգում: Ժողովրդարության պայմաններում դրա տևողությունը հինգ վայրկյան է, որից հետո պաշտամունքը փոխակերպվում է խորը ատելության: Ոչ ոք չի կարողանում հասկանալ այս ընթացքի էությունը: Եվ չհասկանալով մտնում են դրա կործանարար շղթայի տրամաբանության մեջ: Խնդիրն այն է, որ նրանք նույնիսկ չգիտեն էլ դրա մասին, գլխի չեն ընկնում: Հեղափոխականները դեռևս ապրում են պաշտամունքի այն հինգ վայրկյանի տիրույթում՝ հայտնվելով գիտակցական խաբկանքի մեջ: Նրանք չեն էլ կանխատեսում, որ վայրկյաններն այդ վաղուց սպառվել են ու իրենք հայտնվել են ատելության չվերջացող փոթորկի մեջ: Հրեշին գլխատող ասպետի գլուխն ավելի ապահով պայմաններում չէ, քան հրեշի կտրված գլուխը: Ապահով չէ հենց հեռանկարի տեսանկյունից, քանի որ եթե համարձակվում ես գլխատել, ապա պատրաստ եղիր նաև սեփականը կորցնելու հավանականությանը: Համընդհանուր գոռոցի, աղմուկ-աղաղակի և խելագարության պայմաններում կգտվնի ինչ-որ մի հիմար՝ բոլոր հիմարներից ամենախելացի հիմարը, ինտելեկտուալ ու կրեատիվ հիմարը, թոթովախոս ու անգլախոս հիմարը: Փրկության ակնկալիքով նա կպատմի, որ ժամանակին եղել է հեղափոխության առաջնագծում, ավելին հենց ինքն է հեղափոխության շարժիչ ուժն ու ամենավճռական սաղմը: Բայց նրան կպատասխանեն ժպիտով ու բարությամբ ու ամենայն հավանականությամբ հենց այսպես. ваша революция пошлость, воинствующая пошлость: Համընդհանուր ատելությունից խուսափելու ճանապարհ չկա: Իսկապես չկա: Նույնիսկ ամենադրական ու ամենաօգտակար ռեֆորմները հողին են հավասարեցնելու: Սա օրինաչափություն է և դրա անխուսափելիությունից դրդված իշխանությունները պետք է մտածեն ոչ թե իրենց անօգուտ փրկության, այլ Հայաստանը ատելության ճիրաններից ազատագրելու մասին: Խոսքը ժառանգության մասին է: Այսինքն սեփական զոհաբերության հաշվին հասնել նրան, որ հաջորդ իշխանությունները դուրս գան ատելության իներցիոն, մեխանիկական ու ժառանգական ընթացքից: Հակառակ պարագայում բոլորն էլ արժանանալու են նույն ճակատագրին, ու այս հարատև շրջափուլը երբեք կանգ չի առնի: Երբ վարչապետին մեղադրում են ՀՀԿ-ի բարքերը ժառանգելու մեջ, նա դժգոհում է, միգուցե ճիշտ էլ անում է: Բայց պարոն Փաշինյանը պետք է հասկանա, որ դա ավելի քան տրամաբանական է ու օրինաչափ: Հայացքն է այդպիսին, իշխանության հավաքական ընկալումն է այդպիսին: Մարդիկ իշխանությանը նայում են հենց այդ դիտանկյունով ու ակնկալիքն էլ պայմանավորվում է դրա նեղ, գաղափարական չափորոշիչներով: Հայացքն ու դիտանկյունը պետք է փոխվեն: Հրեշի թափուր աշխատատեղը պետք է փոխարինվի մեկ այլ արժեքով, որպեսզի բոլոր նոր իշխանությունները իներցիայի ուժով չհայտնվեն դրա կապանքներում: Կա երկու հակոտնյա բևեռ. մի բևեռում ՀՀԿ-ն է, իսկ մյուսում՝ երկնային արքայությունը: Իշխանություն-ընդդիմություն-հանրություն փոխհարաբերությունները մշտապես կարգավորվել են հենց այս երկու բևեռներով՝ սև ու սպիտակ, բարի ու չար, քաղցած ու կշտացած սկզբունքով: Խնդիրը այդ բևեռները գլխատելու մեջ է, քանի որ ամեն մի գործողություն, ընթացք ու կենդանության նշան իմաստավորվում է դրանց գաղափարական ներգործությամբ: Քանի դեռ հանրության մեջ տիրապետող է իրականության ու քաղաքականության հենց այս երկբևեռ ընկալումը, բոլոր իշխանություններին ուղեկցելու է ՀՀԿ-ի ստվերը, տեսանելի ու ծանր ստվերը: Որքան էլ ինչ-որ մեկն ատամները ցցած հիմար ժպիտով արտասանի այն հիմար արտահայտությունը, թե իրավիճակ է փոխվել, կամ էլ սա ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՆ է, միևնույնն է իրերի դասավորությունն ու իրավիճակի փոփոխությունը պայմանավորված են մարդկային պարզ ընկալմամբ: Բարդ է, շատ բարդ: Հուսով եմ` մեկ այլ առիթով առավել մանրամասն կխոսենք այս խնդիրների մասին»:

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am