Արսեն Թորոսյանը ներկայացրել է բժշկական ապահովագրության հետ կապված կառավարության մոտեցման մոդելը (տեսանյութ)

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ներկայացրել է կառավարության մոտեցումը բժշկական ապահովագրության հարցում. «ԲԺշկական ապահովագրության նպատակներն են օգնության սպասարկման որակի բարձրացումը, նոր մեխանիզմների ներդրումը: Սկզբունքներից են առողջապահության ոլորտում համերաշխության և արդարության ձևավորումը, բնակչության տարբեր խմբերի ռիսկերի համախմբումը, մատուցվող ծառայությունների փաթեթների միասնականացումը»: Արսեն Թորոսյանը նշել է, որ նախարաությունը ցանկանում է լուծել բոլորի խնդիրները: Նախարարը նշել է, որ պետք է ունենալ ոչ թե հատվածական, այլ համապարփակ փաթեթներ: «Լինելու են քաղաքացիներ, որոնց համար վճարելու է պետությունը, ոմանց համար՝ գործատուն: Բնակչության ընդգրկման ծածկույթի ապահովման համար կպահանջվի որոշակի ժամանակ: Նախատեսվում է ի սկզբանե ընդգրկել պաշտոնապես գրանցված աշխատողներին, ապա բնակչության այն խմբերին, որոնք օգտվում են պետպատվերի ծառայություններից: Հետագա փուլերում արդեն կքննարկվեն այլ քաղաքացիական խմբերը»: Նախարարը նշել է, որ պետք է լուծվի նաև պաշտոնապես գրանցված գործազուրկների, ուսանողների, թոշակառուների հարցը: Արսեն Թորոսյանի խոսքով՝ քննարկման ընթացքում կարող է ստացվել այնպես, որ մի մասը վճարի պետությունը, իսկ մի մասը՝ քաղաքացին: Նա նշել է, որ բուժօգնության ծավալները բոլոր խմբերի համար պետք է մեծացվեն: «Հիմա մոտ 115 հազար քաղաքացի ունի սոցիալական փաթեթի բուժօգնության հատվածը: Ապահովագրավճարների հավաքագրումը պետք է լինի առկա մեխանիզմներով: Մենք կարծում ենք, որ իրականացնող կառույցը պետք է լինի մեկ հանրային մարմին: Դա ավելի արդյունավետ է, քան բազմակի մարմիններ ունենալը: Մասնավոր ապահովագրականների դեպքում պետք է շատ ծանր և խիստ ռեգուլյացիաների ենթարկել նրանց»,- ասաց նախարարը: Նա նշեց, որ ֆոնդի կառավարումը պետք է անկախ լինի Առողջապահության նախարարությունից և հաշվետու լինի կառավարությանը: Արսեն Թորոսյանի խոսքով՝ պետք է ստեղծվի կառավարման խորհուրդ, որում կլինեն ՀԿ-ներ, փորձագետներ:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Բաքվի ահաբեկչական ռեժիմը հողին է հավասարեցնում հայկական քրիստոնեական ժառանգությունը․ հայտարարություն Այս ցուցանիշը արտացոլում է կոռուպցիայի ընկալման մակարդակը, կաշառակերության և պետության զավթման ռիսկը Իսրայելը փորձում է թշնամանք սերմանել Թեհրանի և Բաքվի միջև. Բաքվում Իրանի դեսպանություն Սրանք միայն զբաղված են «հիբրիդային պատերազմի» ուրվականներով՝ չնկատելով սեփական «աչքի գերանը». Դանիելյան Փաշինյանը ոչ մի դեպքում 30 տոկոսից ավելի չի հավաքի․ Արամ Գաբրելյանով Ինչու՞ ընտրել «Հայաստան» Դաշինք 3․ Նարեկ Մանթաշյան ՔՊ-ն փող է հավաքում #ՈՒՂԻՂ․ Փաշինյանին նորից դեմ են տվել պարտված թվերը․ քաղտեխնոլոգը մանրամասնում է (video) Շնորհավորում եմ ՔՊ-ին «Իսակովյան լճի» բացման կապակցությամբ․ ավագանու անդամ Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Կիրակի օրը գյումրեցիները խայտառակել են Փաշինյանին․․․ ի՞նչ քայլերի կդիմի Փաշինյանը․ Հայկ Նահապետյան (video) Հայաստանի իշխանությունները լուռ են, վախենում են ծպտուն հանել. Արթուր Խաչատրյան Պատրաստ են մեր երեխաների կյանքը փոխանակել մի «վեդրո» սալյարկի հետ․ Աբովյան «Հրապարակ»․ Հայաստանը լուրջ սխալ կանի՝ մտածելով, որ Եվրոպան իրեն ավելին կառաջարկի, քան ՌԴ-ն Մի համեստ առաջարկ Անահիտ Մանասյանն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի ուղերձին Ռուբեն Վարդանյանի ու Սամվել Կարապետյանի ուժերը միավորվում են՝ հակառակ թշնամուն․ Անժելա Թովմասյան (video) «Հրապարակ»․ Սահմանամերձ Բերդը «Հայփոստին» բարեգործություն է արել Թրամփը երկարաձգեց հրադադարը, Իրանը դա էլ մերժեց Պարոն Գաբրիելյանո՛վ, ես Ձեզ մի բան կասեմ Օնիկ Գասպարյանի մասին․ Հայկ Նահապետյան (video) «Հրապարակ»․ Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել «Հրապարակ»․ Կարապետյանը որոշ խմբագրումներ է արել ցուցակում Իմ պայքարը սրա դեմ է, իսկ ձե՞րը... Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am