Հանդիպե՞լ, թե՞ չհանդիպել Էրդողանին, այս է խնդիրը

Մի քանի օր լրատվամիջոցները, կարծես, գուշակություն էին անում` արդյոք ԱՄՆ նախագահն առանձին հանդիպում է ունենալու Թուրքիայի նախագահի հետ: Էրդողանն ԱՄՆ-ում է լինելու մինչև ապրիլի 2-ը։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաժարվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ անձնական հանդիպումից, հայտնեց The Wall Street Journal-ը: ԱՄՆ վարչակազմում պարբերականի աղբյուրների տեղեկացմամբ՝ Օբաման մերժել է Էրդողանի հայտը Մերիլենդ նահանգում «մասնակցելու մզկիթի բացմանը, որի շինարարությունը ֆինանսավորել է Թուրքիան»: Բացի դրանից՝ «ԱՄՆ նախագահը թուրք գործընկերոջ հետ դեմառդեմ պաշտոնական հանդիպման ծրագրեր չունի, որը կենսականորեն կարևոր դաշնակից է ԴԱԻՇ-ի դեմ պայքարում»,- հայտնում է պարբերականը: Միաժամանակ Սպիտակ տանը նշում են, որ հանդիպումից հրաժարումը չպետք է անհարգալից վերաբերմունք դիտել: Ապա տեղեկություն ստացվեց այն մասին, թե Թուրքիայի նախագահի ապարատը տեղեկություններ չունի այն մասին, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաժարվել է Էրդողանի հետ երկկողմ հանդիպում ունենալուց։ Օբաման ու Էրդողանը վերջին անգամ հանդիպել էին անցած նոյեմբերին Թուրքիայում՝ «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին, ինչպես նաև հեռախոսազրույց ունեցել անցյալ ամիս։ Ամերիկյան պարբերականը նշում է, որ ամիսներ շարունակ թուրք պաշտոնյաները փորձում էին հասնել Վաշինգտոնում Օբամա-Էրդողան առանձին հանդիպում կազմակերպելուն։ Թերթը հիշեցնում է, որ Վաշինգտոնն ու Անկարան քրդական հարցում լուրջ տարաձայնություններ ունեն վերջին շրջանում։ Ամերիկացի պաշտոնյաները մի կողմից աջակցում են Թուրքիայի պայքարին՝ քրդական աշխատավորական կուսակցության դեմ, որը ԱՄՆ-ում համարվում է ահաբեկչական կազմակերպություն, մյուս կողմից էլ Սիրիայում՝ Վաշինգտոնն իր դաշնակից է համարում նաև քրդերին, որոնց Անկարան իր հերթին համարում Քրդական աշխատավորական կուսակցության մաս։ Փետրվարի սկզբներին Էրդողանը կոչ էր անում Վաշինգտոնին՝ Թուրքիայի և քրդերի միջև ընտրություն կատարել։ Այդ հայտարարությունը հնչել էր այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահի բանագնաց Բրեթ Մըքգուրկը այցելել էր սիրիական Քոբանի, որը վերահսկվում է քրդերի կողմից։ «Ինչպես մենք կարող ենք ձեզ վստահել։ Ովքե՞ր են ձեր գործընկերներ՝ մենք, թե Քոբանիի այդ ահաբեկիչները», - վրդովում էր Էրդողանը։ Իր հերթին Օբաման Էրդողանին կոչ էր անում՝ վերջ տալ Սիրիայում քրդերի դեմ ռմբակոծություններին։ «Ստեղծված իրավիճակում, լրացուցիչ տարածքներ նվաճելու նպատակով, Սիրիացի քրդերին օգտագործելը, ինչպես ընդգծել է Օբաման, Սպիտակ տունը սխալ է համարում՝ միևնույն ժամանակ կարծում, որ Անկարան պետք է զսպվածություն դրսևորի», - գրում է The wall street journal-ը։ Այսպիսով, ԱՄՆ-ից լրատվական արտահոսք կազմակերպվեց փաստելու, թե Էրդողանին ԱՄՆ-ում սառը ընդունելություն է սպասվում: Սակայն Էրդողանը ԱՄՆ մեկնումից առաջ նշեց, որ Օբամայի հետ հանդիպում պլանավորված է. «Ես հանդիպումներ եմ ունենալու շատ առաջնորդների հետ: Օբամայի հետ հանդիպում պլանավորված է, իմ օգնականներն աշխատում են այդ ուղղությամբ, ինչպես որ մենք հանդիպեցինք Անթալիայում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում: Ես ԱՄՆ մեկնում եմ կոնկրետ միջոցառման, ուր լինելու են երկկողմ հանդիպումներ: Օբամայի հետ մենք նույնպես հանդիպելու ենք, սակայն թե որքան կտևի այդ հանդիպումը, կախված է հանգամանքներից»: ԱՄՆ-ը հույս ունի Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանի հետ աշխատանքի հաջող շարունակության, մասնավորապես՝ Վաշինգտոնում միջազգային առաջնորդների անվտանգության սպասվող գագաթնաժողովի շրջանակներում, հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը պարբերական ճեպազրույցի ընթացքում. «Թուրքիայի հետ դիվանագիտական ոլորտում մենք լուրջ առաջընթացի ենք հասել: Եվ այդ դիվանագիտական աշխատանքները կշարունակվեն, երբ Էրդողանը ժամանի ազգային առաջնորդների անվտանգության գագաթնաժողովին այս շաբաթ»: Նա մասնավորապես հիշեցրել է, որ այն բանի շնորհիվ, որ Թուրքիան ուժեղացրել է Սիրիայի հետ սահմանի հսկողությունը, փախստականների հոսքը նվազել է, որն ուղղակիորեն ազդում է միջազգային կոալիցիայի կողմից ԴԱԻՇ-ի կործանման հնարավորության վրա: Մինչդեռ ամերիկյան մամուլը շարունակում է քննադատել Էրդողանին: The Washington Free Beacon-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն իր պետությունից ստեղծել է «ահաբեկչության ինկուբատոր», որը ներկայանում է որպես Արևմուտքի համար միակ գործընկեր: Հոդվածում նշված է, որ Էրդողանը հետապնդում է Թուրքիայի իսլամականացման և նեոօսմանյան իմպերիալիզմ հիմնադրելու նպատակ: Նա կառուցել է «Պակիստան՝ Միջերկրական ծովում», ահաբեկչության ինկուբատոր: Պարբերականը կարծում է, որ Թուրքիայի իշխանությունները միտումնավոր անտեսում են այն փաստը, որ երկիրը ԴԱԻՇ-ին թույլ է տվել տարածաշրջանում ստեղծել ու զարգացնել «մետաստազներ»: Թուրքիան օգնում է ԴԱԻՇ-ին՝ դրա հետ մեկտեղ օգուտներ քաղելով ահաբեկիչների ստեղծած քաոսից: Թուրքիայի կառավարությունը վարպետորեն «թոզ է փչում» արևմտյան գործընկերների աչքերին: Ամերիկացի ու եվրոպացի պաշտոնատար անձանց հետ հանդիպումներում Էրդողանը միայն խոսքերով է աջակցում ժողովրդավարությանն ու Թուրքիայի և Արևմուտքի գործընկերության կարևորությանը: Պարբերականը նաև հիշեցրել է, որ Էրդողանը, հանդիսանալով Ստամբուլի քաղաքապետ, իրեն անվանել էր ոչ պակաս Ստամբուլի իմամ՝ ընդգծելով, որ ծառայում է շարիաթին: Դաժան քննադատությունն էլ Արևմուտքի ուղղությամբ իր հերթին շարունակում նաև Էրդողանը: Թուրքիայի նախագահն ԱՄՆ մեկնելուց առաջ մեկնաբանել է այդ երկրում թուրք գործարար Ռեզա Զարաբի կալանավորումը, որը, մամուլի տեղեկություններով, կապված է Թուրքիայի բարձրագույն ղեկավարության հետ և «Մեծ կաշառք» գործի առանցքային ֆիգուրներից է: «ԱՄՆ-ում թուրք գործարար Ռեզա Զարաբի կալանավորումը ոչ մի կերպ չի շոշափում Թուրքիայի շահերը: Դեռ հայտնի չեն Զարաբի կալանավորման պատճառները: Եթե խոսքը փողեր լվանալու մասին է, ապա ամենամեծ կոռուպցիոները ներկայումս գտնվում է ԱՄՆ-ում՝ Փենսիլվանիա նահանգում: Եթե Ռեզա Զարաբի հետ կապված հարցեր կան ԱՄՆ-ում, ապա այդ հարցերին թող պատասխանեն նրա փաստաբանները»: Ահա այս մթնոլորտում Վաշինգտոնում ԱՄՆ-Թուրքիա բանակցություններ պետք է ընթանան: Սիրիական ճգնաժամում, փախստականների խնդրում Թուրքիայի դերի որոշակի մեծացումը էապես ազդել է Էրդողանի` «պահանջկոտության» աստիճանի էլ ավելի մեծացմանը, որը պարբերաբար փորձում են նվազեցնել արևմտյան գործիչները` հիշեցնելով Էրդողանի կառավարման բացասական կողմերը: Էրդողանը պաշտոնական այցով արդեն ԱՄՆ-ում է: Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները Էրդողանին առանց ուշադրության են թողել: Փոխարենը Թուրքիայի նախագահին ողջունելու են եկել մեծ թվով հայրենակիցներ՝ թուրքական դրոշներով ու ողջույնի պաստառներով: Հյուրանոցի մուտքի մոտ հավաքված ամբոխը նրան բարի գալուստ է մաղթել և շնորհակալություն հայտնել սիրիացի փախստականներին ցուցաբերած աջակցության համար: Մետաքսյա Շալունց

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am