Սեդրակ Քոչարյանի պահանջը Արթուր Վանեցյանից

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում մեկնարկել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գործով նախնական նիստը։
Նիստին հայցվորի ներկայացուցիչ Անի Ալավերդանը միջնորդեց, որպեսզի Արթուր Վանեցյանը դատարանում ցուցմունք տա։ Պատասխանող կողմի ներկայացուցիչը նշեց, որ առարկում է միջնորդության դեմ։ Հիշեցնենք՝ ՀՀ Երկրորդ նախագահի որդին՝ Սեդրակ Քոչարյանը հայց է ներկայացրել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի դեմ՝ պահանջելով «փոխհատուցել զրպարտության դիմաց և հրապարակայնորեն հերքել» 2018 թվականի սեպտեմբերի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ Վանեցյանի հայտնած այն միտքը, թե «Ռոբերտ Քոչարյանը 6 միլիոն դոլար կաշառք պահանջելով՝ դարձել է «Կոնգրես» հյուրանոցի բաժնետեր»: Դատավոր Աիդա Դավթյանը որոշեց մերժել միջնորդությունը։ Կողմերն այլ միջնորդություններ չունեին։ Նշենք, որ ոչ Քոչարյանը, ոչ էլ Վանեցյանը նիստին ներկա չեն։ Նախքան դատական նիստը սկսելը դատավորը կողմերին հարցրեց, թե արդյոք կո՞ղմ են, որ վեճը լուծվի հաշտությամբ: Սեդրակ Քոչարյանի շահերի ներկայացուցիչ Անի Ալավեդյանը հայտարարեց, թե հաշտությանը դեմ չեն, եթե պատասխանող կողմը հերքի տեղեկությունները, որոնք հրապարակվել են մամուլի ասուլիսի ժամանակ: Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանն էլ ասաց, թե չեն կարող հաշտվել, քանի որ հայցվոր կողմը հաշտությունը տեսնում է միայն հայցի բավարարման ձևով: Վանեցյանի հնչեցրած արտահայտությունները չեն վերաբերում Սեդրակ Քոչարյանին։

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am