Ժողովը բուռն վեճերով է ուղեկցվում

Արցախում ժողով անող դաշնակցականներն այսօր հաղորդագրություն են տարածել․ «Տեղեկացնում ենք, որ 2019 հունվարի 16-ին Արցախում գումարված ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովի աշխատանքների 5-րդ օրը, անսպասելիորեն ստացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ողջույնի ուղերձը»: Հաղորդագրությունն ինքնին հետաքրքիր է նրանով, որ իսկապես՝ նման ողջույնի ուղերձները, որպես կանոն, հղվում են տվյալ միջոցառումների առաջին օրը՝ ինչպես արեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը եւ հաղորդագրության մեջ տեղ գտած «ժողովի աշխատանքների 5-րդ օրը» արտահայտությունը մի կողմից «հաղթական» երանգ է իր մեջ պարունակում, մյուս կողմից՝ հանդիմանություն, ուղղված ՀՀ վարչապետին, որը փորձել էր անտեսել 128-ամյա կուսակցության Ընդհանուր ժողովն ու նրա գոյությունն ինքնին։ Հաղորդագրության մեջ նաեւ ակնարկ կա, որ Հրանտ Մարգարյանի՝ ժողովի առաջին օրը հնչեցրած խիստ գնահատականները, եւ հատկապես այն արտահայտությունը, որ «տուն ենք ուղարկելու» գործող իշխանություններին, տեղ են հասել եւ դերակատարում ունեցել։ Այս համատեքստում ուշագրավ է նաեւ այն, որ Ժողովը հրավիրվել է Արցախում, իսկ ժողովի բացման նիստը հրավիրվել է ոչ ավել, ոչ պակաս՝ Արցախի խորհրդարանի նիստերի դահլիճում։ Ելույթով հանդես է եկել ԱԺ նախագահը, մի քանի պաշտոնական հանդիպումներ են կայացել, օրինակ ՝ՀՅԴ պատվիրակությանը Արցախի ԱԳ նախարարն է ընդունել եւ այլն։ Ինչ վերաբերում է Ընդհանուր ժողովի ընթացքին, ապա մենք տեղեկացանք, որ այն բավականին բուռն է ընթանում՝ մեծ թվով հարցեր են դրված օրակարգում եւ բոլոր մասնակիցներն ակտիվորեն ներգրավված են այդ քննարկումներում՝ ելույթներ են ունենում, քննադատում, բանավիճում, տեսակետների բուռն բախում կա։ Նկատենք, որ ՀՅԴ-ում այսօր 2 տարակարծիք թեւ կա՝ ՀՀ գործող իշխանություններին սատարողների եւ քննադատողների թեւ։ Հիշեցնենք, որ աշխարհի 30 երկրներից պատվիրակներ են ժամանել, մոտ 120 հոգի, որից կեսը պատվիրակի, մյուս կեսը՝ ձայնի իրավունքով։ Բյուրոն այժմ բաղկացած է 11 հոգուց, 4-ը հայաստանյան կազմակերպությունից, 7 հոգի Սփյուռքի տարբեր շրջաններից՝ ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Լիբանան, Իրան: Հունվարի 24-ին, ժողովի վերջին օրը նոր Բյուրո է ընտրվելու, որի կազմից էլ ընտրվելու է Բյուրոյի ներկայացուցիչ՝ ղեկավար։ Բացման ելույթում Հրանտ Մարգարյանը հայտարարեց, որ չի առաջադրվելու Բյուրոյի կազմում։ Խոսակցություններ կան, որ Ներկայացուցիչ է ընտրվելու Արմեն Ռուստամյանը, սակայն ՀՅԴ-ում կարծում են, որ վերջինս կազմակերպչական ունակություններ չունի եւ նրան դժվար կլինի փոխարինել Մարգարյանին։ Ժողովին մասնակցում է նաեւ ՀՅԴ ամերիկայից ժամանած մեծաքանակ պատվիրակությունը, որի կազմում է նաեւ Հրանտ Մարգարյանի մշտական մրցակից, Արեւմտյան Ամերիկայի ԿԿ ներկայացուցիչ Վիգեն Հովսեփյանը, ում «բախտը բերեց», որ ժողովը հետաձգվեց մինչեւ հունվար։ Բանն այն է, որ նա կուսակցության որոշմամբ «կախակայված էր»՝ ինչ որ ժամկետով եւ եթե աշնանն ընթանար ժողովը, ապա նա չէր մասնակցի դրան, հունվարին լրացել է նրա կախակայման ժամկետը եւ նա «ձայնի իրավունքով» մասնակցում է ժողովին եւ անգամ հնարավոր է Բյուրոյի կազմում առաջադրվի։ hraparak.am

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am