Սկանդալ՝ Երևանում. «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը, ով պաշտոնյայի կին է, քննիչի որոշմամբ ձերբակալվել է. նա դարձել է իր ագահության զոհը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 21-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, արդարադատության գեներալ Արթուր Գոյունյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի ավագ քննիչ Ստեփան Նավասարդյանի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Վարդանանց 6-րդ փողոցում գործող «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովհաննիսյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր .օր-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-դր գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում 2018 թվականին օպրատիվ տեղեկություններ էին ստացվել, որ նշված մանկապարտեզում կատարվել և կատարվում է խոշոր չափի չարաշահումնր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները, իսկ հետո Էրեբունու քննիչները հսկայածավալ օպերատիվ և պրոֆեսիոնալ աշխատանքների արդյունքում բազմաթիվ փաստեր են հայտնաբերել, ինչն էլ հիմք է դարձել,որ այսօր տնօրեն Գ. Գովհաննիսյանը ձերբակալվի։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տնօրենի գիտությամբ ու թույլտվությամբ մանկապարտեզի երեխաներին, որոնց թիվն անցնում է 120-ը, սնունդը մաս-մաս է արվել և տեղափոխվել նրա ընտանիքին պատկանող Ջրվեժում գործող ռեստորանային համալիր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տնօրենը չի կարողացել մոլորեցնել քննչական խմբին և Էրեբունու քննիչները նրա աշխատասենյակում հայտնաբերել են հերթական սնունդը, որը պետք է տեղափխոխվեր նրա մատնանշված վայր։ Քննիչնրը պարզել են նաև, որ տնօրենը յուրացման եղանակով հափշտակել է մանկապարտեզում հրամանագրված, սակայն փաստացի չաշխատող անձանց անվամբ փոխանցված առանձնապես խոշոր չափի՝ 13 մլն դրամ գումար։ Մանկապարտեզի մոտ հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժավեցին տեսախցիկի առաջ խոսել, ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Տնօրենը որպես դռնապահ հավաքարար, աշխատանքի է ընդունել բարձագույն բժշկական կրթություն ունեցող իր հարսին, իսկ բանվոր՝ կիբեռնետիկ իր ամուսնուն, որպես պահակ կամ օժանդակ բանվորներ՝ իր հարևաններից մի քանիսին։ Իսկ որոշ դեպքերոււմ ՝ էլ գումարները հափշտակել է աշխատանքից փաստացի ազատված անձանմբ աշխատավարձերի գումարները, վերջիններիս բանկային քարտերին փոխանցելու և անձամբ կանխիկացնելու եղանակով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա ամուսինն աշխատում է վերահսկիչ պալատի 4-րդ վարչության պետ, ընտանիքի անդամներն էլ բոլորը պաշտոնյաներ են։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, հիմնավորվել է նաև այն, որ տնօրենը յուրացման եղանակով հափշտակել է մանկապարտեզի սաներին հատկացված իրեն վստահված սննդամթերքից։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ձերբակալված «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրեն Գ. Հովհաննիսյանն է Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

 

դիտվել է 976 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am