«Փաշինյանի թիմակիցների «գյոռմամիշաչտեսությունը»»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանի թիմակիցների «գյոռմամիշաչտեսությունը». Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ուղիղ եթերներից մեկում դժգոհում էր, որ իշխանությունների ընդդիմախոսները փորձում են իր թիմակիցներին ներկայացնել որպես «գյոռմամիշներ»… Բացարձակ չէի անդրադառնա այս թեմային, եթե այս օրերին ԶԼՄ-ներից չտեղեկանայի, որ պարոն Փաշինյանի թիմակից մարզպետներից ոմանք, 3-ից 8 ամիս «տիտանական» աշխատանք կատարելու համար, իրենք իրենց և իրենց «քիփիլիկ» շրջապատներին մեկ ամսվա աշխատավարձերի չափով և նույնիսկ դրանից ավել պարգևավճարներ են տվել… Պարգևավճարներ ստացողներից ոմանք էլ, առանց ամոթի, այն բացատրում են օրենքով՝ չբացատրելով,թե ինչպես կարող է պաշտոնյան կամ պետական հիմնարկի աշխատակիցը 12 ամիս չաշխատել,բայց ստանալ,այսպես կոչված 13-րդ աշխատավարձը՝պարգևավճարը… Սա ի՞նչ է, եթե ոչ պարոն վարչապետի ասած՝ «գյոռմամիշությունը»… Ինչպես կասեր խորհրդային ֆիլմերից մեկի հերոսը՝ «За чей счет этот банкет ?»… Ի րոք, ում հաշվին են այս տիպի նախաամանորյա խրախճանքներ կազմակերպում ՀՀ վարչապետի թիմակիցները… Կամ վարչապետի ոճով թանկարժեք «սպեցովկաներ» հագնվելը՝ դոշին պաշտոնը և ազգանունը գրված… Այո՛, դա արդեն «գյոռմամիշություն» չէ, այլ տարրական չտեսություն է, որն ինձ մոտ ուղղակի նողկանք առաջացրեց… 2018 թ. Թավշյա հեղափոխության պատճառներից մեկը Սերժ Սարգսյանին շրջապատող «գյոռմամիշաչտեսների» և բեսպրեդելշչիկների ահռելի թվաքանակն էր, որոնց պահվածքը և գործունեությունն հասարակության մոտ տարրական ատելություն առաջացրեց ՀՀԿ-ի և նախկին նախագահի անձի նկատմամբ… Հեղափոխությունից ամիսներ անց նրա ալիքների վրայով և Փաշինյանի ուսերին բազմած իշխանության եկած վերջինիս թիմակիցները վատ բաներում կրկնօրինակում են նախորդ իշխանություններին… Հարգելիներս, մի փորք զուսպ եղեք և չմոռանաք ձեր անցյալը… Մի փոքր համեստ լինելը միայն օգուտ կտա պարոն Փաշինյանին, որպեսզի վերջինս ստիպված չարդարացնի իր թիմակիցների բացթողումները, որը նրա մոտ վերջերս այդպես էլ լավ չի ստացվում… Իշխանություն ունենալը չի նշանակում ամնեզիա և հասարակությունից կտրվել… Նախորդ իշխանությունների անփառունակ հեռացումը քաղաքական Օլիմպոսից հենց պայմանավորված էր վերը նշված երկու հանգամանքով… Բայց եթե վերջիններս մոռացան իրենց անցյալը և հասարակությունից կտվեցին մի քանի տարում, ապա Փաշինյանի թիմակիցների մոտ դա «էքստերնով» է… Հայաստանի նման երկրում (չեմ ցանկանում «աղքատ» բառն օգտագործել), որտեղ հասարակությունը հեղափոխության միջոցով տապալեց իր համար անընդունելի իշխանություններին, մեծ շռայլություն է նոր իշխանավորների համար հների ոճով երկիր կառավարելը… Հ.Գ. Սպասում եմ, որ Հնդկաստանի կառավարության անդամները և իշխող կուսակցության պատգամավորները Փաշինյանի թիմակիցներին ի պատասխան, որոնք իրենց «վեչերինկեկից» մեկի ժամանակ հնդկական մոտիվների տակ էին պարում, «հակըննդեմ» փարթի կազմակերպեն, «գրուպովոյ» քոչարի պարեն և տեղադրեն համացանցում… Բայց համոզված եմ, որ այդ սպասումներս չեն իրականանա…»:

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am