Անհույս են փորձերը ներկայացնելու մի իրավիճակ, երբ Հայաստանի ներպետական մարմինները գործել են իրավունքի ու օրենքի տառին համապատասխան

Սույն թվականի հունվարի 18-ին ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել, որի հիմնական բովանդակությունը կարելի է ամփոփել հետևյալ երկու նախադասությամբ՝ 1. Սամվել Մայրապետյանի իրավունքի խախտում տեղի չի ունեցել: 2. Սամվել Մայրապետյանի առողջական վիճակի վերաբերյալ հարցերը, ինչպես նախքան ՄԻԵԴ-ի կողմից միջանկյալ միջոցի կիրառումը, այնպես էլ դրանից հետո գտնվել և գտնվում են ՀՀ դատախազության և վարույթն իրականացնող մարմնի ուշադրության կենտրոնում, և հիմք ընդունելով ոլորտի բժիշկ մասնագետների ցուցումներն ու եզրակացությունները՝ ձեռնարկվել և ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները քրեական հետապնդման ենթարկված անձի՝ պատշաճ բժշկական օգնության ապահովման երաշխավորման ուղղությամբ: Չենք կարող չանդրադառնալ վերը հիշատակված՝ իրականությանը ակնհայտորեն չհամապատասխանող, հանրային կարծիքը մանիպուլացնող ապատեղեկատվությանը, որը տարածվում է ՀՀ գլխավոր դատախազության կողմից: Նախ և առաջ փաստենք, որ անհույս են փորձերը ներկայացնելու մի իրավիճակ, երբ Հայաստանի ներպետական մարմինները գործել են իրավունքի ու օրենքի տառին համապատասխան, իսկ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը միջանկյալ միջոց է կիրառել։ ՄԻԵԴ-ը պետությունների նկատմամբ միջանկյալ միջոցներ է կիրառում միայն այն դեպքերում, երբ գործին վերաբերող ամբողջ տեղեկատվության ուսումնասիրության արդյունքում գալիս է եզրահանգման այն մասին, որ նման միջոցներ չձեռնարկելու պարագայում Դիմողին կպատճառվի իրական և անդառնալի վնաս։ Սամվել Մայրապետյանի իրավունքների պատշաճ պահպանման դեպքում ՄԻԵԴ-ի կողմից կմերժվեր միջանկյալ միջոց կիրառելու մասին միջնորդությունը, քանի որ երբ ՄԻԵԴ-ը չի տիրապետում այնպիսի անհերքելի տեղեկատվության, որով հիմնավորվում է իրական ու անդառնալի վնասի անխուսափելի ռիսկը, ՄԻԵԴ-ը մերժում է միջանկյալ միջոց կիրառելու միջնորդությունը: Անհնար է պատկերացնել իրավիճակ, երբ ՄԻԵԴ-ն իր կողմից կայացված որոշմամբ պետությանը ցուցում տա իրականացնելու գործողություններ, որոնք վերջինս առանց այդ էլ իրականացնում է։ Վերը նշվածը հիմնավորում և միաժամանակ կայացված որոշման լրջության մասին է վկայում նաև ՄԻԵԴ պաշտոնական վիճակագրությունը, մասնավորապես. 2015-2017 թվականների ընթացքում Հայաստանի դեմ ներկայացված ընդհանուր հաշվով 578 միջանկյալ միջոց կիրառելու միջնորդություններից բավարարվել են ընդհամենը 5-ը, այսինքն՝ 0,86 %-ը: Առհասարակ, ՄԻԵԴ-ի կողմից Կանոն 39-ի համաձայն միջանկյալ միջոց կիրառելու դեպքերի մեծամասնությունը վերաբերում է արտաքսումներին և արտահանձնումներին, իսկ տվյալ դեպքում խոսքը՝ մարդու կյանքին և առողջությանը վտանգ սպառնալու պատճառով նրան անհրաժեշտ բուժօգնության երաշխավորման մասին է, ինչպիսի դեպքեր առավել հազվադեպ են լինում: Այժմ մի շարք փաստեր, որոնց ծանոթանալը միայն բավական է դատելու համար, թե արդյո՞ք, Սամվել Մայրապետյանի առողջական վիճակի վերաբերյալ հարցերը գտնվել են ՀՀ գլխավոր դատախազության և վարույթն իրականացնող մարմնի ուշադրության կենտրոնում, թե՞ ոչ, և թե արդյո՞ք ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները նրա՝ պատշաճ բժշկական օգնության ապահովման երաշխավորման ուղղությամբ: Այսպես. Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է 2018 թվականի հոկտեմբերի 6-ին: Նրա ձերբակալման առաջին իսկ օրից պատկան բոլոր մարմինները տեղեկացված են եղել նրա առողջական վիճակի մասին: Մայրապետյանի փաստաբանները նրանց են հանձնել ոչ միայն Մայրապետյանի առողջական վիճակը բնութագրող փաստաթղթերը, այլ նաև ոլորտի նեղ մասնագետների եզրակացություններն առ այն, որ նրա առողջական վիճակը անհամատեղելի է կալանքի հետ և որ կալանավայրում գտնվելով շատ հավամական է նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացում՝ կյանքին ակնհայտ սպառնալիքի առաջացումով: Սակայն, այդ փաստերին տիրապետող պատկան մարմինները, որոնք՝ իբր միշտ ուշադրության կենտրոնում են պահել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակի վերաբերյալ հարցերը և իբր ոլորտի բժիշկ մասնագետների ցուցումները և եզրակացությունները հիմք են ընդունել և ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները նրա՝ պատշաճ բժշկական օգնության ապահովման երաշխավորման ուղղությամբ, իրականում ոչ մի քայլ այդ ուղղությամբ չեն ձեռնարկել, ավելին՝ անտեսել են ոլորտի բժիշկ մասնագետների կարծիքները: Այդ ակնհայտ անգործության հետևանքն է եղել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացումը և այժմ անհապաղ վիրահատության անհրաժեշտության առաջացումը: Մարդու առողջական վիճակը “ուշադրության կենտրոնում պահող”-ները նրա ձերբակալումից 40 օր անց են միայն նշանակել դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու Մայրապետյանի առողջական վիճակը և այն նշանակելուց հետո անգամ 67 օր անց այդ փորձաքննության եզրակացությունը ոչ միայն դեռ չկա, այլ հայտնի էլ չէ, թե երբ կլինի: Անձի՝ “պատշաճ բժշկական օգնության ապահովման երաշխավորողներ”-ը թույլ չեն տվել Մայրապետյանին մեկնել Գերմանիա, այն հիվանդանոց, որտեղ նախկինում փրկել են նրա կյանքը: Թույլ չեն տվել այն պայմաններում, երբ տիրապետել են Մայրապետյանի բուժումը Հայաստանում իրականացնելու անհնարինության մասին վկայող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերին: Նույնիսկ հիմա, երբ ՄԻԵԴ-ը ոչ միայն արդեն կիրառել է միջանկյալ միջոցը՝ պարտավորեցնելով ՀՀ Կառավարությանը անհապաղ երաշխավորել Սամվել Մայրապետյանի բուժօգնությունը, այլ նաև առաջնահերթություն է տվել Մայրապետյանի գործին 41-րդ Կանոնի համաձայն և պահանջել փաստաբաններից ամբողջական բողոքը ուղարկել շատ ավելի արագ, քան նախկինում պահանջվում էր, ՀՀ գլխավոր դատախազությունը մարդու կյանքին և առողջությանը սպառնացող իրավիճակը ժամ առաջ լուծելու փոխարեն ժամանակ է վատնում նման կարգի՝ իրականությունը խեղաթյուրող հայտարարություններ տարածելու վրա: Այն, ինչ հաշված օրերի ընթացքում արեց ՄԻԵԴ-ը, չարեց ՀՀ գլխավոր դատախազությունը Սամվել Մայրապետյանի կալանքի տակ գտնվելու 83 օրվա ընթացքում և գրավի դիմաց ազատ արձակվելուց հետո էլ մինչև այսօր: Մինչ դեռ ՀՀ Սահմանադրության համաձայն ազգային մարմինները պետք է առաջին հերթին ապահովեն մարդու կյանքը և առողջությունը, եթե այն իրական և անխուսափելի վտանգի տակ է: Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբ

դիտվել է 132 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am