Մենք ապրում ենք արագահոս կյանքում և մի մտադրություն, որ այսօր իրականություն է, վաղը կարող է իրականություն չդառնալ.ԲՀԿ
«Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը դեռ չի ներկայացվել Ազգային ժողով և, հետևաբար, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի քննարկել հարցը: Նախագիծը դեռ չկա: Մենք ապրում ենք արագահոս կյանքում և մի մտադրություն, որ այսօր իրականություն է, վաղը կարող է իրականություն չդառնալ:Եթե անգամ ընդունենք որպես իրականություն, ԲՀԿ ներսում քննարկում չի եղել»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: « Եթե խոսքը վերաբերում է սփյուռքի և մշակույթի նախարարության լուծարմանը, ապա դա նպատակահարմար չէ մի քանի առումով: Նախ՝ որքան հայ ժողովրդի պահպանման գործում դեր է ունցել բանակը, ոչ պակաս դեր է ունեցել նաև մշակույթը»,ասաց նա: Սակայն, Գ.Պետրոսյանի խոսքով, հայտնի չէ, թե այդ նախարարության վերացումից հետո մշակույթի ոլորտը ինչ ձևով է կառավարվելու, գուցե իսկապես այնպիսի նախագիծ ներկայացվի, որ բավարար լինի. «Մենք պետք է իսկապես խնամքով պահենք մեր մշակույթը: Հայ ժողովուրդն իր այսօրվա գոյության համար ավելի շատ պարտական է մշակույթին»: