Շառլ Ազնավուրը ԽՍՀՄ քաղաքացիություն է ունեցել

Լեգենդար ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը, ով կյանքից հեռացել է 2018 թվականի հոկտեմբերին, երկու պետության՝ Հայաստանի և Ֆրանսիայի քաղաքացի էր։ ՀՀ քաղաքացիությունն Ազնավուրը ստացել է 2008 թվականին։ Սակայն շատ քչերին է հայտնի այն, որ դրանից շատ առաջ՝ XX դարի 40-ականների կեսերին Ազնավուրն ընտանիքի հետ ստացել է ԽՍՀՄ քաղաքացիություն։ Հայաստանի ազգային արխիվը վերջերս գաղտնազերծել է փաստաթղթեր, որոնք վերաբերում են Ազնավուրյանների անձնական գործերին, հայտնում է Rusarminfo-ն։ Համաձայն փաստագրված ապացույցների՝ Ֆրանսիա գաղթած ընտանիքը մտադիր էր տեղափոխվել Խորհրդային Հայաստան՝ 1946 թվականին ԽՍՀՄ Ժողովրդական էմիսարների խորհրդի կողմից ընդունված «Արտասահմանի հայերին Խորհրդային Հայաստան վերադարձնելու հարցով միջոցառումների մասին» որոշման հիման վրա։ Հայաստանի ազգային արխիվում Ազնավուրյանների անձնական գործերում պահպանվել են ԽՍՀՄ քաղաքացիություն ստանալու համար Շառլ Ազնավուրի հոր և մոր ձեռագիր դիմումների բնօրինակները։ Հայրը՝ Մամիկոն Ազնավուրյանը, ով ծնվել է Ախալցխայում, դիմում-հայտում Խորհրդային Հայաստան իր հայրենադարձման ցանկությունը հիմնավորել է այն բանով, որ դեռևս 1932 թվականից հանդիսացել է Կոմունիստական կուսակցության անդամ, ինչպես նաև նրա երկու քույրերը բնակվել են Խորհրդային Միությունում՝ Լենինականում և Բաքվում։ Շանսոնյեն իր հայտարարությունում սահմանափակվել է հայրենիքում հաստատվելու ցանկությամբ։ Ազնավուրյանների անձնական գործերում վկայություններ կան նաև այն մասին, թե ինչպես է նրանց ընտանիքը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Փարիզում օգություն ցուցաբերել Կարմիր բանակի զինվորներին՝ նացիստների դեմ պայքարում։ Պատմությունը սակայն լռում է, թե ինչու քաղաքացիություն ստանալուց հետո Ազնավուրյանների ընտանիքն այդպես էլ չի տեղափոխվել Խորհրդային Հայաստան։

դիտվել է 102 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am