Հերիք չի՞ աճպարարությամբ զբաղվեք. Շարմազանովը` Փաշինյանին

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը շտապել է «ավետիս» տալ, թե 2018-ի 4-րդ եռամսյակում ներդրումները 50%-ով ավելացել են՝ 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Փաշինյանը ասել է, թե մենք` ընդդիմադիրներս, քննադատում էինք իրեն՝ գուժելով ներդրումների նվազման մասին: Հիմա գնդակը ուղիղ հարվածով փոխանցում եմ Փաշինյանին և նրա իշխանությանը: Հերիք չի՞ աճպարարությամբ զբաղվեք, մինչեւ ե՞րբ եք մանիպուլյացիա անելու: Այո, ձեր իշխանության օրոք ներդրումները նվազել են:  Ձեր իսկ ներկայացրած տվյալներով՝ 2018-ի առաջին եռամսյակում ներդրումները եղել են 94,2 միլիոն դոլար, երբ իշխանության է եղել Հանրապետականը, իսկ 2018-ի չորրորդ եռամսյակում ընդամենը 75, 5 միլիոն դոլար:  Այսինքն՝ գրեթե 20 միլիոն դոլարով պակաս:

Աջ ու ձախ օպտիմալացումը, աշխատանքից եւ օրվա հացից բազմաթիվ քաղաքացիներին զրկելը Փաշինյանի իշխանությունը բացատրում է ծախսերի արդյունավետությամբ: Մինչդեռ «դուխով» իշխանության համար ծախսերի կրճատումը վերաբերվում է Հայաստանի քաղաքացուն, բայց ոչ իշխանավորներին: Մարդ չգիտի՝ լա, թե խնդա. Նիկոլի կադրերից մեկը ոչ ավել ոչ պակաս իրեն պարգևատրել է 104,5% դրույքաչափով, մյուսը` մեկ օրում երկու անգամ պարգևատրել է ինքն իրեն: ԱԺ 2 նոր հանձնաժողով են բացել՝ ծախսերն ավելացնելով նվազագույնը 35 միլիոն դրամով: Եվ սա անում է այն իշխանությունը, որի ղեկավարը տառապում էր պապիկ-տատիկների նիսյաների համար, թռիչքային զարգացում էր խոստանում : Փաստորեն, կախարդական փայտիկը թարս է շարժվում: Հ. Գ. Այս տեմպերով, որ գնա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 2019-ին դժվար, բայց 2020-ին շանսեր ունի թռիչք գրանցելու: 2020-ին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին Փաշինյանի «քայլող իշխանավորները» մարաթոնյան վազքում կարող են լուրջ հաջողություն արձանագրել: Գրում է ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջում

դիտվել է 100 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am