Հիմարների համաձայնություն. Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին

Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունվարի 16-ին Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման արդյունքներով հայտարարություն էին տարածել: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում էր. «Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված բազմաթիվ հարցեր ու համաձայնության եկել այն հարցում, որ հարկավոր է հստակ քայլեր ձեռնարկել երկու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար»: Հայ Դատի գրասենյակը արձագանքել է հայտարարությանը: ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները «համաձայնել են այն հարցում, որ հարկավոր է հստակ քայլեր ձեռնարկել երկու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար»: Յուրաքանչյուրն էլ «խաղաղություն» է ուզում, դա հստակ է, սակայն «սատանան» մանրամասների մեջ է, որոնք արժե ուսումնասիրել ՀԻՄԱ, քանի դեռ Արցախի կորստին դանդաղորեն հանգեցրած լավ մտադրությունների և քաղաքավարի դիվանագիտության պատճառով դառը ափսոսանքով հետ չենք նայել: Սեղանին դրված համաձայնությունը հայտնի է որպես «Մադրիդյան սկզբունքներ»: Դրանք Արցախին կոչ են անում ավանսով, ռազմավարական, տարածքային և անդառնալի զիջումների գնալ Ադրբեջանի հետաձգված, անորոշ և շրջելի խոստումների դիմաց, այսինքն` հող` փաստաթղթի դիմաց: Հանուն «խաղաղության»` այս գործարքին աջակցելը հայերից կպահանջի հրաժարվել ոչ միայն գիտակցությունից, այլև ինքնապահպանական բնազդից` 1) հավատալով, թե Արցախի այս հսկայական տարածքների հանձնումը ինչ-որ կերպ Արցախը կդարձնի ավելի ապահով կամ Ադրբեջանն` ավելի քիչ ագրեսիվ, 2) հավատալով, թե Արցախի կողմից տարածքների հանձնմանը կհաջորդի այն քայլը, որ Ադրբեջանը կհրաժարվի Արցախի ինքնիշխանության դեմ իր նկրտումներից, 3) հավատալով, որ եթե Ադրբեջանը վերականգնի Արցախի «ինքնավարությունը» (սովետական շրջանի ոճով), դա կհանգեցնի խաղաղ և կայուն համակեցության, 4) հավատալով, թե Արցախի շուրջ տեղակայված միջազգային խաղաղապահները իսկապես կվտանգեն իրենց կյանքը` արգելափակելու համար ադրբեջանական նոր հարձակումները, 5) հավատալով, որ արդարացի կլինի հարված հասցնել Արցախի ռազմավարական զիջումներին , այն դեպքում, երբ Ադրբեջանը հետաձգում է իր անորոշ (կամ հաճախ փոփոխվող) խոստումների իրականացումը, 6) հավատալով, թե Արցախը պետք է միջազգային համաձայնագրի առարկա լինի` առանց նրա լիիրավ մասնակցության: #Հիմարների համաձայնություն»:

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am