Թեհրանի ղարաբաղյան շախը՝ Հայաստանին

Մոսկվան պատրաստվում է հյուրընկալել Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Հիմա մեր հերթն է եռակողմ այդ գագաթնաժողովը հյուրընկալելու, մենք նախապատրաստվում ենք, և վստահեցնում եմ, որ հանդիպումը կկայանա», - ասել է Լավրովը: Երեք երկրների նախագահները եռակողմ գագաթնաժողովների այս շարքը սկսել են 2016-ից ՝ համագործակցությունը խորացնելու, տարածաշրջանային հարցերը քննարկելու համար: Մինչ Հայաստանում Խորհրդարանի իշխող ուժի ներկայացուցիչները Հայաստանի արտաքին քաղաքական ոլորտում ցույց են տալիս իրենց սնանկությունը՝ մեր հարևան պետություններն ու ռազմավարական դաշնակիցը հերթական հանդիպումն են անցկացնելու: Հայաստանում իշխանափոխությունից հետո պարզ չէ, թե իշխանությունները տարածաշրջանային քաղաքականությունում ինչ գիծ են վարելու, եթե նույնիսկ արտաքին քաղաքականության կուրսը չի փոխվում՝ նախաձեռնողական քաղաքականություն են վարելո՞ւ են արդյոք, թե՞ ինքնահոսի է ամեն ինչ թողնված: Ինչ վերաբերում է Իրանին, ապա նախօրեին Հայաստանի խորհրդարանում իշխող կուսակցության ներկայացուցչի անզգույշ հայտարարությունից հետո անգամ պաշտոնական Թեհրանը ցույց տվեց, թե որքան զգույշ է հարևանների հետ փոխհարաբերություններում: Ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին տարածել մի ուշագրավ տեղեկություն, որն առնչվում էր Թեհրանի դիրքորոշմանը ԼՂ խնդրում: Իրանը համարում է ղարաբաղյան հողերը ադրբեջանական, սատարում է և հետայսու էլ սատարելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այդ մասին երեկ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին: Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA պետական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ադրբեջանական «Թրենդ»-ի հաղորդագրությունը, Բաղերին անընդունելի է համարել «սահմանների փոփոխությունը բռնի ճանապարհով»: «Իրանը այդ հարցում միշտ Ադրբեջանի կողքին է», - նաև ասել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբ պետը: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ալիևը խնդրել է Իրանի ղեկավարությանը փոխանցել իր երախտագիտությունը «այդ եղբայրական դիրքորոշման համար» և ընդգծել, որ Ադրբեջանը բարձր է գնահատում «այդ արդարացի դիրքորոշումը»: Նա հաղորդել է հայերի կողմից «օկուպացված տարածքներում Ադրբեջանի պատմա-կրոնական հուշարձանների ավերման մասին», փոխանցում է իրանական պետական լրատվական գործակալությունը: Բաղերին Բաքվում որպես իր այցի նպատակ նշել է Իրանի և Ադրբեջանի միջև ռազմական և պաշտպանական համագործակցության ընդլայնումը: Երեկ երեկոյան, սակայն ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում հաղորդագրություն տեղադրեց, համաձայն որի՝ նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանության ռազմական կցորդ Մահդի Վեջդանիին: «Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները: Կողմերն անդրադարձել են նաև ս.թ. հունվարի 16-ին ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերիի՝ Ադրբեջան կատարած այցին և վերջինիս՝ ԼՂ հիմնահարցի շուրջ արտահայտած դիրքորոշման վերաբերյալ ադրբեջանական մամուլում շրջանառվող տեղեկատվությանը: ԻԻՀ ռազմական կցորդը վերահաստատել է բազմիցս արտահայտած Իրանի հավասարակշռված դիրքորոշումն արցախյան հիմնախնդրի վերաբերյալ, ընդգծել է, որ այն որևէ փոփոխությունների չի ենթարկվել և մամուլում ներկայացվող տեղեկատվությունն ու դրա զանազան մեկնաբանություններն աղավաղում են այն», ասվում էր հաղորդագրությունում: «Շեշտելով երկու երկրների միջև առկա քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները, կողմերը վստահություն են հայտնել, որ առաջիկայում բարձրաստիճան փոխայցելությունների և դրանց ընթացքում տարբեր հարցերի շուրջ պաշտոնական դիրքորոշումներ արտահայտելու բազմաթիվ առիթներ կլինեն: Այս առումով Լևոն Այվազյանն ու Մահդի Վեջդանին կարևորել են պաշտպանության ոլորտում հարաբերությունների զարգացումն՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության, խաղաղության և անվտանգության ամրապնդման», - փոխանցում է Հայաստանի ռազմական գերատեսչության խոսնակը: Երեկ տեղի ունեցածը ապացույց է, թե որքան զգույշ է հարևան Իրանը Հայաստանի հետ փոխհարաբերություններում, և մասնավորապես ԼՂ խնդրում, և հարկ եղած ինչպես է դիվանագիտորեն խաղում հարևանների հետ, որպեսզի ոչ մի կողմի հետ հարաբերություններում խնդիրներ չարձանագրի: Ի դեպ, մի բան, որ Հայաստանի իշխանությունները արտաքին քաղաքականություն վարելիս ոչ միայն չեն ցուցաբերում, այլև պարբերաբար սայթաքումներ են թույլ տալիս: Թամար Բագրատունի

դիտվել է 28 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am