Սպառնալիք Նիկոլի իշխանությանը.որն է լինելու հաջորդ քայլը

Նիկոլ Փաշինյանի իշխանության մասին ՀՅԴ-ն աննախադեպ քննադատությամբ է հանդես եկել: ՀՀԿ նախկին կոալիցիոն գործընկերը, որը հեղափոխությունից հինգ պակաս դավաճանեց գործընկերներին, միացավ Նիկոլ Փաշինյանին եւ մի քանի ամսյա կոալիցիոն գործակցությունից, ԱԺ կանոնակարգի հայտնի փոփոխությւնից ու Փաշինյանի գնահատմամբ հակահեղափոխություն նախաձեռնելուց սեփական նախաձեռնությամբ դուրս եկան կոալիցիայից, իսկ հետո եղավ այն, ինչ եղավ ու ՀՅԴ-ն հայտնվեց քաղաքական լուսանցքում: Հիմա այդ լուսանցքից սրախողխող է փորձում անել իշխանություններին: Արցախում վերջին օրերին, հիշեցնենք, որ անցկացնում է իր 33-րդ Ընդհանուր ժողովը, որի մեկնարկին ծավալուն ելույթ է ունեցել Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։ Վերջինս հանդես է եկել խիստ քննադատությամբ՝ Նիկոլ Փաշինյանին մեղադրելով անձնակենտրոն իշխանություն ձևավորելու մեջ։ «Նիկոլ Փաշինյանի մակարդակով մեզ հավատացրին, որ հարգանքով են վերաբերվում մեր կուսակցությանը, լավ գիտակցվում են՝ ինչ անելու համար ենք կոալիցիայի մաս կազմել: Պայմանավորվեցինք 5 հիմնական հարցերի շուրջ, բայց կարճ ժամանակ հետո հասկացանք, որ ո´չ հարգանք կա, ո´չ պայմանավորվածությունների նկատմամբ հավատարմություն, ո´չ էլ այլ տեսակետ լսելու հանդուրժողականություն: Պարզ էր, որ եթե ընդհանուր ծրագիր կա՝ երկիրն իր ազգային ուղեծրից հանելու, այդտեղ ՀՅԴ-ն տեղ չունի»,- նշել է Հրանտ Մարգարյանը, ապա անցել փաստարկված քննադատության մի շարք ոլորտների վերաբերյալ:«Չափազանց մեծ է վտանգը օրենսդիր և գործադիր իշխանությունների միաձուլման և անձնակենտրոն իշխանության ամրապնդման։ Անփորձությամբ, սխալ կառավարմամբ և անորակ կադրերով իշխանությունները կարող են, վատագյուն դեպքում, երկիրը մի քանի տարով հետ գցել բնականոն զարգացումից։ Ավելի վտանգավոր են այն միտումները, որոնք երևարկվում են ազգային խնդիրներին վերաբերող նոր իշխանությունների որդեգրած քաղաքականության մեջ։ Այդ միտումները, եթե ընդամենը սխալմունքի հետևանք են, դարձյալ վտանգավոր են, բայց եթե ծրագիր են, ապա կարող են կործանարար լինել», - ասել է Դաշնակցության ներկայացուցիչը։ Եւ քանի որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը ջախջախել է դիմակայության բոլոր օջախները, ու հասել է Արցախ, ապա տրամաբանական է, որ Հրանտ Մարգարյանը անդրադառնում է նաեւ այս խնդրին. «Արցախում ևս սև ու սպիտակի բաժանում են ուզում մտցնել: Արցախը պետք է մնա միասնական: Ոչ մեկն իրավունք չունի Արցախը սպիտակ կամ սև ներկել, Արցախը պետք է մնա ազգային, ինքնուրույն, վճռական»,- ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը: Քննադատությունից հետո Մարգարյանը ձևակերպել է նաեւ իշխանափոխության պահանջ։ «Հաջորդ ընտրություններին տուն ենք ուղարկելու այս իշխանություններին և ստանձնելու ենք երկրի ամբողջական ղեկավարման գործը»,- ասել է նա: Հրանտ Մարգարյանի հավակնոտ ելույթը, սակայն, ավելի շատ հարցեր է ծնում, քան տալիս է պատասխաններ; Միթե դաշնակցական ընկերները, եթե շարունակեին մնալ իշխանական քաղաքական երկնակամարում, առավել եւս իշխանական հիերարխիայում, արդյոք նույն հռետորաբանությամբ էր հանդես գալու, արդյոք քննադատելու էր Նիկոլ Փաշինյանին ու իր իշխանությանը: Ի վերջո, մենք տեսել են ՀՅԴ-ի պատեհապաշտությունը եւ հիմա խիստ կասկածելի է, թե ՀՅԴ-ն կարո՞ղ է խորհրդարանից դուրս հավակնել ընդդիմադիր նոր բեւեռի, թե հույսը այլ ֆիգուրներին կցվելն է: Անի Սահակյան

դիտվել է 119 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am