Բանդան ակտիվացել է

Նիկոլ Փաշինյանի հեղափոխության արդյունքում կարող ենք արձանագրել, որ Հայաստանում քրեաօլիգարխիկ մի բանդային եկել է փոխարինելու մյուսը: Ահավասիկ, դա երեւաց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության դեմ կազմակերպված բողոքի ակցիաների ժամանակ, որի նախաձեռնողներն ու ակտիվիստները ուղղակի կամ անուղղակի կերպով առնչվում են Էջնմիածնի հայտնի հեղինակություն Դոն Պիպոյին՝ Արթուր Ասատրյանին, որը Մանվել Գրիգորյանի վաղեմի ախոյանն է եւ վերջինի պատճառով տարիներ առաջ ստիպված է եղել արտագաղթել Հայաստանից: Պիպոյի ոտքը հայրենիք նորից բացվեց, երբ վարչապետ դարձավ իր ընկեր Կարեն Կարապետյանը, սակայն նույնիսկ այն ժամանակ մեր հեղինակությունը չստացավ այնքան ազատություն, որը բախվեր իր ախոյանի ազատությանը, ինչը տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն պես: Էջմիածնում Դոն Պիպոն հրապարակային եւ ծածուկ այնպիսի արշավ նախաձեռնեց Մանվել Գրիգորյանի դեմ, բնականաբար, Փաշինյանի թողտվությամբ, որն ի վերջո հանգեցրեց վերջինիս կալանավորմանը: Սակայն որպեսզի չստացվի այնպես, որ նոր՝ հեղափոխական իշխանությունը աջակցում է քրեածին տարրերին, մի որոշ շրջան անազատության մեջ հայտնվեց նաեւ Դոնը: Հիմա տեղեկություններ կան, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության դեմ կազմակերպվող բողոքի ակցիաները նույնպես նրա ակտիվ միջամտությամբ են իրականացվել: Այդ մասին են վկայում նաեւ նրա մտերիմների մասնակցության փաստը: Նշենք, որ հավաքներից մեկի ժամանակ երրորդմասցի ներկայացած տղամարդը Նիկոլ Փաշինյանի թիմից է, նա ընտրությունների ժամանակ նաեւ վստահված անձ է եղել: Ընդհանրապես օրեցօր պարզ է դառնում, որ մասնակիցների մեծ մասը կամ ինչ-որ առումով կապված է իշխանության, կամ էլ Դոն Պիպոյի հետ: Image result for բողոքի ակցիաներ էջմիածնում Իհարկե, մի քանի օր է` Փաշինյանի հայտնի լայվից հետո փողոցներ այլեւս չեն փակվում, քանի որ այդպես է հրամայել Նիկոլ Փաշինյանը, սակայն այս տարրերը դեռեւս չեն գնացել տներով: Բանն այն է, որ Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի այս ակցիաներով Փաշինյանի իրական նպատակը Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հող նախապատրաստելն է եւ հետագայում արդարանալը, որ Մանվել Գրիգորյանի դեպքում էլ կար հանրային դիմադրություն: Եւ իշխանության՝ այս զանգվածներին աջակցությունը ապացուցվում է նաեւ հենց այն օրինակով, որ ցուցարարները հայտնի հորդորից հետո դադարեցրել են փողոցներ փակելն ու պահանջներ ներկայացնելը: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ ֆեյսբուքյան էջում «լայվ» էր մտել, անդրադարձել, մասնավորապես, Մանվել Գրիգորյանի հետ կապված Էջմիածնի փողոց փակելու թեմային: Փաշինյանը կոչ է արել փողոց չփակել՝ դա հիմնավորելով այն բանով, որ փակողները նման լիազորություն չունեն: Այն, որ փողոց փակելով չի կարելի կամայական որոշումներ պարտադրել ու խախտել այլոց իրավունքը, անվիճելի է, բայց ամբողջ խնդիրն այն է, որ Փաշինյանը այս ոլորտն էլ է փորձում մենաշնորհել եւ թույլատրել՝ ով կարող է փակել, ով ոչ: Իսկ առավել վտանգավորն այն է, որ իբր թե ըմբոստ հանրությունն էլ խելոք լսում է սիրելի վարչապետին ու հաջորդ վայրկյանից դադարեցնում փողոց փակելը: Իրականում պարզ է, որ դա ուղղորդվող մարդիկ են, որոնք, ինչպես ասացինք, ասպարեզ են բերվել հայտնի կենտրոնից եւ հատուկ առաքելությամբ, որը նաեւ իշխանության շահն է սպասարկում: Այդ պատճառով էլ կատարում են իրենց տիրոջ կամքը: Իսկ արդյունքում Հայաստանում ձեւավորվում է մի մթնոլորտ, որտեղ մի քրեօլիգարխիկ բանդային գալիս է փոխարինելու մյուսը, Մանվել Գրիգորյանը Փաշինյանի սրտով չէր, իսկ ահա, Դոն Պիպոն, որը ողջ կյանքում պատրաստ է ծառայել բոլոր տերերին, կդառնա իր իշխանության գործիքը: Անի Սահակյան

դիտվել է 128 անգամ
Լրահոս
Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից տնօրենն ու աշխատակիցը ծանր այրվածքներով հոսպիտալացվել են Անհայտ անձը Կիևում կրակ է բացել մարդկանց վրա․ կա զոհ և վիրավորներ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը կձևավորվի նոր մթնոլորտ»․ Թուրքիայի փոխնախագահ Դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավարից 2 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ բռնագանձել Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում. ծուխը տեսանելի էր անգամ Մասիս քաղաքից Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով Իրանը երկու հնդկական նավերի ստիպել է նահանջել Հորմուզի նեղուցից. կրակոցներ են հնչել. լրատվամիջոց Խամենեիի ուղերձը.Իրանի բանակը կարողացավ դիմակայել ԱՄՆ, Փահլավի բռնակալի ժառանգների և անջատողականների չարագործ ծրագրերին Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am