Երևանում թալանել են նախկին ոստիկանապետի դեմ ցուցմունք տված նախկին մարզպետի նախկին ոստիկան տղային

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ հունվարի 20-ին, ոստիկանության Արտաշատի բաժին է դիմել Արտաշատ քաղաքի Աղայան փողոցի բնակիչ, 31-ամյա Վահե Հովակիմյանը և հայտնել, որ իր վարած Opel Corsa մակնիշի ավտոմեքենան անսարք վիճակում թողել է Երևանում՝ ժողովրդին հայտնի «ՏԷՑ-ի կռուգում» և հեռացել: Այնուհետև վերադարձել ու նշված ավտոմեքենայով եկել է տուն՝ Արտաշատ, որտեղ նկատել է, որ ավտոմեքենայից գողացել են փաստաթղթերը և գումար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները՝ Արտաշատի ոստիկանապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ, պարզել են, որ հունվարի 19-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Վ. Հովակիմյանը Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում, չգործող «Նաիրիտ» գործարանի մոտակայքում թողել է խափանված Opel Corsa մակնիշի ավտոմեքենան և ժամը 22:00-ի սահմաններում նշված ավտոմեքենան վերանորոգել է և առանց որևէ տեղ կայանելու վերադարձել է տուն, որտեղ նկատել է, որ ավտոմեքենայից անհայտացել է իր անձնագիրը, սոցիալական քարտը, ավտոմեքենայի սեփականության վկայականը, բանկային քարտերը և 500 ԱՄՆ դոլար: Գ. Շամշյանի տեղեկություններով, քանի որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Շենգավիթ վարչական տարածքում, Արտաշատի ոստիկանությունում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Շենգավիթի բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով, Վ. Հովակիմյանը ոստիկանության նախկին սպա է, նրա հայրը Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանն է, ով վերջերս հանցագործություն կատարելու մեջ մեղադրել էր ՀՀ նախկին ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին, ում դեմ բողոք էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նախկին մարզպետի նախկին ոստիկան տղայի ավտոմեքենան թալանողին կամ թալանողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 121 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am