Աղմկոտ ու դաժան սպանությունները Տեր֊Պետրոսյանի ու ՀՀՇ արյունոտ կառավարման շրջանում

1991թ. փետրվարի 15 Խնածախ գյուղում նոր ընտրված գյուղխորհրդի նախագահի ընտրության կապակցությամբ խնջուքի ժամանակ ավտոմատից կրակոցներով և նռանկի պայթյունով սպանվեցին գյուղխորհրդի նախագահ Արմեն Ալեքսանյանը և ևս 8 հոգի, 7 հոգի վիրավորվեց: Տպավորություն էր՝ ՀՀՇ-ն այնպես է փորձում տանել նախաքննությունը, որ ամեն ինչ բարդվի հացագործությունը կատարողի հոգեկան վիճակի վրա: 1992թ. մարտի 8 Շենգավիթում պայթեցվեց ավտոտնակ, զոհվեց 18 և վիրավորվեց 60 մարդ: Երևանում համառ լուրեր էին շրջանառվում, որ պայթունի հետևում կանգած է ՀՀՇ-ն և զոհերի մեջ եղել են ՀՀՇ-ի հակառակորդներ: Գործն այդպես էլ չբացահայտվեց: 1992թ. օգոսոսի 28 Շատ տարօրինակ ավտովթարում զոհվեցին Բերդաձորի պաշտպանության հրամանատար Անդրանիկ Հարությունյանը և լրագրող Արտակ Արզումանյանը: Ավտովթարի տեղում եղած գրեթե բոլոր մարդիկ հետագայում խոր կասկածներ ունեին վթարի իրական պատճառների մասին, սակայն ՀՀՇ-ն իրեն հատուկ ձևով լռեցրեց նաև նրանց, համենայնդպես գհենց էս լուրերն էին լայնորեին շրջանառվում: 1992թ. սեպտեմբերի 18 Ագարակ գյուղ տանող ճանապարհին դաժանաբար սպանվեցին ՀՀՇ-ի և Տեր-Պետրոսյանի քաղաքական հակառակորդ ՝ Աշտարակի Գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանը և նրա վարորդը՝ Վլադիմիր Աբրահամյանը: Նրանք գնդակահարվեցին ՀՀՇ-ին հատուկ դաժան ձևով, ինչպես ժամանակին խոսում էին: Մինչ հիմա Աշտարակում բոորը խոսում են նրա մասին, որ դեպքը տեղի ունեցավ Տեր-Պետրոսյանին դրանից ամիսներ առաջ խիստ ընդդիմանալու և ՀՀՇ-ին քննադատելու պատճառով: 1992թ. նոյեմբերի 22 Արամուսում սպանվեց դատախազ Լևոն Գաբոյանը: 1993թ. ապրիլի 17 Տարօրինակ և խիստ կասկածելի խայմաններում սպանվեց շահեն Մեղրյանը և նրան ուղեկցող 8 ազտամարտիկները: Երբ ուղղաթիռով իր մի քանի տղաների հետ Շահենը գալիս էր Երևան, ուղղաթիռը խփվել է և բոլորը զոհվել են։ Շ.Մեղրյանի սպանությունը նորանկախ Հայաստանի Հանրապետության ռազմական, քաղաքական ու հասարակական գործիչների չբացահայտված և քողարկված սպանությունների շարքին է դասվում, քանզի մինչ օրս էլ հրապարակային հստակ հայտարարված չէ, թե ով է կազմակերպել նրա սպանությունը։ Հասարակության մեջ այդպես էլ չփարատվեցին հիմնավոր կասկածները, որ տղաները սպանվեցին Տեր-Պետրոսյանի և ՀՀՇ-ի հետ ունեցած հակասությունների պատճառով: տեր-պետրոսյանական ՀՀՇ-ն հանգիստ չթողեց Մեղրյանին նույնիսկ մահից հետո՝ 1993թ. սեպտեմբերի 3-ին, Եռաբլուրում գտնվող Մեղրյանի շիրմաքարը կոտրվեց, իսկ նկարին ցեխ քսեցին, իհարկե, ՀՀՇ-ն այպդես էլ չգտավ հանցագործներին: 1993թ. սպանեցին Աշտարակի գինու գործարանի տնօրեն Գրիշա Միկոյանին, ով տեղական ընտրություններում հաղթել էր ՀՀՇ֊ի նախագահ Տեր֊Հուսիկին: Սպանվեց նաև շրջգործկոմի նախագահի եղբայրը՝ Ժորա Գևորգյանը։ Ասում էին՝ տեր-պետրոսյանական ՀՀՇ-ն այսպես էր վարվում իրենց հաղթել հանգդգնողների և իրենց հակառակվողների հետ: 1993թ. մայիս 3 Երևանում ՀՀՇ-ին հատուկ լկտի և բացահայտ ձևով փողոցում ավտոմատներից գնդակահարվեցին երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանը, նրան ուղեկցող գեներալ Ժորա Իսահակյանը և Հակոբ Ունինիկյանը: Մամուլոմ և հասարակության մեջ վաղուց էին խոսում, որ Ղանդիլյանը իբրև ազնիվ և անաչառ մարդ՝ կոնֆլիկի մեջ է Տեր-Պետրոսյանի և ՀՀՇ-ի հետ և տեղյակ է նրանց մութ գործարքներից: 1993թ. հուլիս 22 Իր բնակարանի մոտ գտնվող այգում գնդակահարվեց ՀԽՍՀ ՊԱԿ նախկին նախագահ Մարիուս Յուզբաշյանը, ամբողջ հայաստանը վստահ էր , որ դա ՀՀՇ-ի ձեռքի գործն էր, սակայն Տեր-Պետրոսյանական պրոպագանդան այստեղ էլ փորձեց մեղքը դնել ուրիշների վրա և կասկածները հեռացնել ՀՀՇ-ից ու անձմաբ Տեր-Պետրոսյանից: Մինչ այդ Յուզբաշյանը փորձել էր կարգավորել բարձիթողի բենզինի և վառելիքի շուկան, որն ըսրտ շրջանառվող լուրերի՝ ՀՀՇ-ն և անձմաբ Տեր-Պետրոսյանի հարստացման հիմնական աղբյուրներից էր, քանի որ էլեկտրականության միտումնավոր անջատումներով բնակչությունը ստիպված էր լինում տաքանալու և լուսավորվելու համար օգտվել էներգիայի այլ աղբյուրերից, իսկ դրանց վերահսկողությունն ու ֆինանսկան հոսքերը գնում էին ՀՀՇ գրպանը: 1993թ. հոկտեմբերի 13 Մեքենայի մեջ երեք կրակոցով սպանվեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Աշոտ Սարգսյանը: Մարդիկ խոսում էին, որ նա բանիմաց մարդ էր և շատ բան գիտեր ՀՀՇ թալանի մասին, այդպիսի մարդիկ ՀՀՇ-ին պետք չէին: ՀՀՇ-ն այպես էր նախընտրում լռեցնել իր կատարած հանցագործությունների մասին մարդկանց, հետագայում դրանց չբացահայտվելու համար: 1993թ. հոկտեմբերի 18 ՀՀՇ-ին հատուկ ոճով դավադրաբար սպավեց Մարտակերտի պաշտպանական շրջանի ղեկավար գնդապետ Նորայր Դանիելյանը: Այսպիսին էր հանրային արձագանքը։ 1994թ. հունիսի 2 Օրը ցերեկով մահափորձ իրականացվեց ՀՀ Դատախազության քննչական վարչության պետ Վլադիմիր Գրիգորյանի նկատմամբ, վերջինս միաժամանակ հանդիսանում էր բարձրաստիճան առանձին պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված պաշտոնեական դիրքի չարաշահումների վերաբերյալ քրեական գործերով նախաքննություն կատարելու համար ՀՀ Գերագույն Խորհրդի 1994թ. փետրվարի 28-ի որոշման համաձայն կազմված հատուկ քննչական խմբի ղեկավարը: Ըստ շրջանառվող լուրերի Գրիգորյանը անցել էր ՀՀՇ-ի կողմից թույլատրելիի սահամանը և ընդհուպ մոտեցել Տեր-Պետրոսյանի մերձավոր շրջապատի կողմից իրականացված միլիարդավոր դոլարի թալանի, ինչպես նաև աղետի գոտու օնության և շինարարկան տեխնիկայի թալանի բացահայտմանը: Միայն ինչ-որ հրաշքով Գրիգորյանը և նրա վարորդ Արթուր Հակոբյանը, ստանալով ծանր վիրավորումներ փրկվեցին մահից: Սակայն արդեն իսկ այդ մահափորձը ստիպեց Գրիգորյանին <<զուսպ լինել>> իր բացահայտումներում և հեռու մնալ Տեր-Պետրոսյանի շրջապատից: 1994թ. դեկտեմբերի 17 Իր տան շքամուտքի մոտ դիմահար երկու կրակոցով դաժանաբար սպանվեց Երևանի նախկին քաղաքապետ Համբարձում Գալստյանը: Հայաստանում ոչ մեկի համար գաղտնիք չէր Գալստյանի վատ հարաբերությունները և խիստ քննադատությունը Տեր-Պետրոսյանին և ՀՀՇ-ին հետ: 1995թ. մայիսի 17 Կալանավայրում կասկածելի պայմաններում <<մահացավ>> Դրոյի գործով ձերբակալված Արտավազդ Մանուկյանը, հասարակությունը վստահ էր, որ ՀՀՇ-ն, չկարողանալով կտտանքներով հասնել իր ուզած ցումունքներին, պարզապես սպանեց նրան: 1996թ. հունվարի 9 Հրազենով սպանվեց <<Արմենիա>> հյուրանոցի փոխտնօրեն Սոսին Խաչատրյանը: Ասում էին՝ տեր-պետրոսյանական ՀՀՇ-ն այսպես էր վարվում նրանց հետ, ովքեր խանգարում էին խոշոր օբեկտների սեփականաշնորհմանը և թալանին: 1996թ. պանվեց ԱԺ պատգամավոր , Վանաձորի հացի գործարանի տնօրեն Բորիս Մխիթայանը: Սպանողը իբրև թե ձերբակալվեց, սակայն ըստ շրջանառվող լուրերի՝ այտեղ ևս ակնհայտ էր ՀՀՇ-ի անտեսանելի ձեռքը, որը սպանում էր մեծ ձեռնարկությունների տնօրեններին: 90-ականներին հասարակական ընկալման համատեքստում տեր-պետրոսյանական ՀՀՇ-ի հետ էին անվերապահորեն կապվում Արցախյան ազատամարտի մի շարք հերոս հրամանատարների զոհվելու փաստերը ևս: Նրանցից շատերը՝ Լեոնիդ Ազգալդյան, Մոնթե Մելքոնյան, Շահեն Մեղրյան և շատ-շատ այլ հերոսներ զոհվեցին մշուշոտ և կասկածելի պայմաններում:

դիտվել է 357 անգամ
Լրահոս
Բաքվի ահաբեկչական ռեժիմը հողին է հավասարեցնում հայկական քրիստոնեական ժառանգությունը․ հայտարարություն Այս ցուցանիշը արտացոլում է կոռուպցիայի ընկալման մակարդակը, կաշառակերության և պետության զավթման ռիսկը Իսրայելը փորձում է թշնամանք սերմանել Թեհրանի և Բաքվի միջև. Բաքվում Իրանի դեսպանություն Սրանք միայն զբաղված են «հիբրիդային պատերազմի» ուրվականներով՝ չնկատելով սեփական «աչքի գերանը». Դանիելյան Փաշինյանը ոչ մի դեպքում 30 տոկոսից ավելի չի հավաքի․ Արամ Գաբրելյանով Ինչու՞ ընտրել «Հայաստան» Դաշինք 3․ Նարեկ Մանթաշյան ՔՊ-ն փող է հավաքում #ՈՒՂԻՂ․ Փաշինյանին նորից դեմ են տվել պարտված թվերը․ քաղտեխնոլոգը մանրամասնում է (video) Շնորհավորում եմ ՔՊ-ին «Իսակովյան լճի» բացման կապակցությամբ․ ավագանու անդամ Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Կիրակի օրը գյումրեցիները խայտառակել են Փաշինյանին․․․ ի՞նչ քայլերի կդիմի Փաշինյանը․ Հայկ Նահապետյան (video) Հայաստանի իշխանությունները լուռ են, վախենում են ծպտուն հանել. Արթուր Խաչատրյան Պատրաստ են մեր երեխաների կյանքը փոխանակել մի «վեդրո» սալյարկի հետ․ Աբովյան «Հրապարակ»․ Հայաստանը լուրջ սխալ կանի՝ մտածելով, որ Եվրոպան իրեն ավելին կառաջարկի, քան ՌԴ-ն Մի համեստ առաջարկ Անահիտ Մանասյանն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի ուղերձին Ռուբեն Վարդանյանի ու Սամվել Կարապետյանի ուժերը միավորվում են՝ հակառակ թշնամուն․ Անժելա Թովմասյան (video) «Հրապարակ»․ Սահմանամերձ Բերդը «Հայփոստին» բարեգործություն է արել Թրամփը երկարաձգեց հրադադարը, Իրանը դա էլ մերժեց Պարոն Գաբրիելյանո՛վ, ես Ձեզ մի բան կասեմ Օնիկ Գասպարյանի մասին․ Հայկ Նահապետյան (video) «Հրապարակ»․ Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել «Հրապարակ»․ Կարապետյանը որոշ խմբագրումներ է արել ցուցակում Իմ պայքարը սրա դեմ է, իսկ ձե՞րը... Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am