Վայոց ձորի մարզպետը 1,3 միլիոն դրամով պարգևատրել է մարզպետարանի 13 աշխատակցի

Վայոց ձորի երիտասարդ մարզպետ Տրդատ Սարգսյանը, ետ չմնալով իր մի շարք գործընկերներից, իր խորհրդականին, գլխավոր քարտուղարին, վարչությունների մի շարք պետերին, քարտուղարության պետին, ներքին աուդիտի բաժնի պետին, գլխավոր մասնագետներին դրամական պարգևներ է տվել, որը ընհանուր առմամբ կազմել է 1 մլն 321 հազար 405 ՀՀ դրամ։ Տրդատ Սարգսյանը կարգադրությունը ստորագրել է դեկտեմբերի 26-ին, որում, մասնավորապես, ասվում է․ «Ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ կետով՝ կարգադրում եմ․ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի 2018 թվականի աշխատավարձի ֆոնդի տնտեսված գումարների հաշվին խրախուսել մարզպետարանի աշխատակիցներին՝ համաձայն հավելվածի»։ Ըստ այդմ պարգևատրվել են հետևյալ անձինք․ Մարգարյան Սյուզան-մարզպետի խորհրդական-96,208 ՀՀ դրամ Սահակյան Կամո-գլխավոր քարտուղար-165,654 ՀՀ դրամ Վարդանյան Շահեն-Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ-101,444 ՀՀ դրամ Հովսեփյան Ազատ-Քաղաքաշինության վարչության պետ-123,337 ՀՀ դրամ Հարությունյան Աղվան-ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ-98,413 ՀՀ դրամ Ղազարյան Արփիար- Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ-123,337 ՀՀ դրամ Ներսիսյան Մարատ- Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ- 104,904 ՀՀ դրամ Ասլանյան Վասիլ- Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ- 95,167 ՀՀ դրամ Կարապետյան Հայկ- Քարտուղարության պետ-123,337 ՀՀ դրամ Կարապետյան Վասակ- Ներքին աուդիտի բաժնի պետ- 108,150 ՀՀ դրամ Կարապետյան Նորայր-Ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ- 62,985 ՀՀ դրամ Ավետիսյան Հասմիկ- Ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ- 61,148 ՀՀ դրամ Խաչատրյան Խիկար- Ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ- 57,321 ՀՀ դրամ Նշենք, որ մի քանի օր է, ինչ համացանցը բուռն արձագանքում է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի և Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նմանօրինակ կարգադրություններին, որոնք հրապարակվել էին «Hetq.am»-ում։ Ըստ այդ հրապարակումների՝ Կոտայքի մարզպետը իր տեղակալներին, նրանց օգնականներին, մարզպետարանի վարչության պետերին դրամական խոշոր պարգևատրումներ է տվել, որը կազմել էր շուրջ 5 միլիոն 792 հազար 728 դրամ: Իսկ Արմավիրի մարզպետը դրամական պարգատրմամբ խրախուսել է իրեն, տեղակալներ՝ Ալեքսանդր Ղուկասյանին և Կարեն Գրիգորյանին, օգնականներ՝ Խաչիկ Ինջյանին, Արմինե Գալստյանին և խորհրդական՝ Նվեր Պետրոսյանին, ինչպես նաև մարզպետի տեղակալի օգնական Վիկտորյա Գալստյանին, որը մարզպետի օգնական Արմինե Գալստյանի քույրն է: Պարգատրման ընդհանուր գումարը կազմել է մոտ 1 մլն 718 հազար դրամ:

դիտվել է 495 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am