Զերծ մնալ Թուրքիա ուղևորություններից. Ռուսաստանի ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ն ռուսներին խորհուրդ է տվել զերծ մնալ Թուրքիա այցելություններից: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի՝ ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակի պատճառով Թուրքիայից ամերիկացի զինվորականների և քաղծառայողների ընտանիքներին երկրից դուրս բերելու մասին որոշումը։ «Պետք է արձանագրենք, որ ներկայում Թուրքիայում գտնվելն անվտանգ չէ, իրավիճակն այդ երկրում իսկապես շատ լարված է: Միայն տարեսկզբից այնտեղ տեղի է ունեցել չորս խոշոր ահաբեկչություն, իսկ երկրի հարավ-արևելքում շարունակվում են կառավարական ուժերի ու քրդերի միջև արյունալի բախումները։ Անհանգստացնող հաղորդագրություններ են ստացվում նաև թուրք-սիրիական սահմանից»,- ասել է Զախարովան:
