Նիկոլ Փաշինյանը իր էժանագին որակը բացահայտեց. Ծովիկ Քասաբյան

Կարապետ Ռուբինյանի կինը՝ Ծովիկ Քասաբյանը, իր Ֆեյսբուքյան էջում գրում է՝ « Նիկոլ Փաշինյանը իր էժանագին որակը բացահայտեց, դեռ 2018 Ապրիլին, երբ ՀՀՊՃի հետ պայմանավորված միատեղ պայքարին Սերժի վարչապետության դեմ, հարթակը սեփականացրեց, արհամարհեց ճակատին և վետո դրեց նրանց առանցքային անհատներին, հանձինս Ալբերտ Բաղտասարյանի և Թամար Հովհաննիսյանին, թե նրանց նա թույլ չի տա դիմել ժողովրդին, ելույթ ունենալ․․ Բայց բոլորը կուլ գնացին այն կոմպլեքսին, թե « թողենք աշխատի», Սերժին հեռացնի․ Այո, դուք, բոլորի անունները այստեղ չեմ կարող տալ, պատասխանատու եք անուղղակի ձևով, որ թույլ տվեցիք Նիկոլ բռնապետը կայանա, շնչի և հիմա ունենք այն ինչ ունենք․ Մի ամբողջ խափված ժողովուրդ, ձրիակեր և անողնաշար իշխանություն, և Սերժի ծրագրերու աննախադեպ,,առանց ընդիմության իրականացնում․․․ Հայաստանը երբեք խելացի վերնախավ չի ունեցել, նրա համար էլ դարեր շարունակ կորուստից ավել մեծ կորուստներ ենք ձեռք բերել․ Ծափահարում եմ․ Դուք հարգանքի արժանի էք…»: