Սաուդյան Արաբիայում կանանց թույլ են տվել ինքնուրույն ընտրել ծննդաբերության միջոցը
Սաուդյան Արաբիայում կանանց թույլ են տվել ինքնուրույն ընտրել ծննդաբերության միջոցը: Նրանք այլեւս ստիպված չեն լինի ստանալ ամուսնու, հոր կամ եղբայրների թույլտվությունը ծննդաբերության այս կամ այն միջոցի ընտրության հարցում, հաղորդում է The National-ը: Այսուհետ կինը կարող է ինքնուրույն ընտրել ծննդաբերության ձևը, կլինի դա կեսարյան հատման, թե վիրաբուժական այլ ճանապարհով: Կանանց նաև թույլատրվում է առանց ամուսնու գրավոր համաձայնության տեղեկություն ստանալ հղիության ընթացքի և ծննդաբերության ժամկետի մասին:
