Ելենա Աղաջանովան սպառնալիքներով լի նամակներ է ստանում. Նա կդիմի ոստիկանություն

23 տարի առաջ սպանված Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ Ելենա Աղաջանովան, ֆեյսբուքյան գրառման միջոցով տեղեկացրել է, որ «ֆեյսբուքյան ֆեյք էջերից սպառնալիքներով լի նամակներ է ստանում» եւ պատրաստավում է դիմել Ոստիկանություն: «Հարգելի հայրենակիցներ, Ես արդեն սկսել եմ անհանգստանալ իմ ընտանիքի անվտանգության համար, քանի որ սկսել եմ ստանալ սպառնալիքներով լի նամակներ ՖԲ-ով ֆեյք էջերից: Ուզում եմ հասկանալ ինչպիսին է լինելու հասարակության վերաբերմունքը (նկատի չունեմ Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող տարբեր տեսակի գրասենյակների և հասարակական կազմակերպությունների), այլ ինչպիսին է լինելու առողջ հայ հասարակության վերաբերմունքը այս ամենի նկատմամբ: Նշեմ նաև, որ պատրաստվում եմ դիմել ոստիկանություն՝ իմ ընտանիքի անվտանգությունը ապահովելու և սպառնալիքներ հնչեցնողներին հայտնաբերելու նպատակով»,- գրել է նա Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանը 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի՝ համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, որի տանը դաժանաբար սպանել են Իոսիֆ Աղաջանովին: 2003 թվականի օգոստոսի 1-ին Հայաստանի նախագահի թիվ 103-Ա հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։ Նշենք, որ հանրապետության տարբեր հիվանդանոցների թվով 800-ից ավելի բժիշկներ ստորագրահավաք են իրականացրել, որով դեմ են արտահայտվում Մհեր Ենոքյանի հնարավոր ազատ արձակմանը։

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Բաքվի ահաբեկչական ռեժիմը հողին է հավասարեցնում հայկական քրիստոնեական ժառանգությունը․ հայտարարություն Այս ցուցանիշը արտացոլում է կոռուպցիայի ընկալման մակարդակը, կաշառակերության և պետության զավթման ռիսկը Իսրայելը փորձում է թշնամանք սերմանել Թեհրանի և Բաքվի միջև. Բաքվում Իրանի դեսպանություն Սրանք միայն զբաղված են «հիբրիդային պատերազմի» ուրվականներով՝ չնկատելով սեփական «աչքի գերանը». Դանիելյան Փաշինյանը ոչ մի դեպքում 30 տոկոսից ավելի չի հավաքի․ Արամ Գաբրելյանով Ինչու՞ ընտրել «Հայաստան» Դաշինք 3․ Նարեկ Մանթաշյան ՔՊ-ն փող է հավաքում #ՈՒՂԻՂ․ Փաշինյանին նորից դեմ են տվել պարտված թվերը․ քաղտեխնոլոգը մանրամասնում է (video) Շնորհավորում եմ ՔՊ-ին «Իսակովյան լճի» բացման կապակցությամբ․ ավագանու անդամ Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Կիրակի օրը գյումրեցիները խայտառակել են Փաշինյանին․․․ ի՞նչ քայլերի կդիմի Փաշինյանը․ Հայկ Նահապետյան (video) Հայաստանի իշխանությունները լուռ են, վախենում են ծպտուն հանել. Արթուր Խաչատրյան Պատրաստ են մեր երեխաների կյանքը փոխանակել մի «վեդրո» սալյարկի հետ․ Աբովյան «Հրապարակ»․ Հայաստանը լուրջ սխալ կանի՝ մտածելով, որ Եվրոպան իրեն ավելին կառաջարկի, քան ՌԴ-ն Մի համեստ առաջարկ Անահիտ Մանասյանն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի ուղերձին Ռուբեն Վարդանյանի ու Սամվել Կարապետյանի ուժերը միավորվում են՝ հակառակ թշնամուն․ Անժելա Թովմասյան (video) «Հրապարակ»․ Սահմանամերձ Բերդը «Հայփոստին» բարեգործություն է արել Թրամփը երկարաձգեց հրադադարը, Իրանը դա էլ մերժեց Պարոն Գաբրիելյանո՛վ, ես Ձեզ մի բան կասեմ Օնիկ Գասպարյանի մասին․ Հայկ Նահապետյան (video) «Հրապարակ»․ Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել «Հրապարակ»․ Կարապետյանը որոշ խմբագրումներ է արել ցուցակում Իմ պայքարը սրա դեմ է, իսկ ձե՞րը... Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am