Մի նուրբ քայլ. Առաջին այցը ոչ թե Մոսկվա, այլ՝ Թբիլիսի

Հունվարի 14-ին Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ վարչապետի պաշտոնում նշանակվեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի պաշտոնում նշանակվելու հաջորդ օրն իսկ Փաշինյանը մի նուրբ քայլ արեց. Նա ոչ ֆորմալ հանդիպում ունեցավ Վրաստանի վարչապետի հետ: Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեն հունվարի 15-ին ոչ ֆորմալ հանդիպեցին Վրաստանի Բոլնիսիում, որը հայերով բնակեցված գյուղ է, նախկինում կրում էր Բոլնիս-Խաչեն անունը: Վրաստանի կառավարության ղեկավարը համոզմունք էր հայտնել, որ երկկողմ հետագա ակտիվ փոխգործակցութունը կնպաստի երկու հարևան ու բարեկամ պետությունների միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը: Փաշինյանն իր հերթին ընդգծել էր հայ-վրացական հարաբերությունների կարևորությունը բոլոր ոլորտներում: Ոչ ֆորմալ հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի շուրջ: Այս ոչ պաշտոնական հանդիպումը բազմաթիվ հարցեր առաջացրեց փորձագետների մոտ: «Էխո Կավկազա»-ի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանի և Մամուկա Բախտաձեի միջև հանդիպումը ակնհայտորեն նախատեսված էր, ամրապնդում են հունվարի 15-ի երեկոյան վարչապետների մամուլի ծառայությունների կողմից տարածված լուսանկարները: Դրանցից մեկում Փաշինյանը և Բախտաձեն նստած են փոքրիկ սեղանի շուրջ, գրեթե ասկետական ինտերիերով փոքրիկ նեղ սենյակում: Ի՞նչը դրդեց Հայաստանի վարչապետին ընտրվելուց մեկ օր անց ժամանել Վրաստան, երբ անգամ դեռ կառավարությունը Հայաստանում ձևավորված չէր: Բացի այդ, նման այցը 2018թ. մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թբիլիսի կատարած այցի կատարյալ հակապատկերն է: Քաղաքագետ Զաալ Անջափարիձեն ենթադրում է, որ կառավարությունների ղեկավարների զրույցը վերաբերել է տնտեսական հարցերին: «Անցյալ տարի Վրաստանի և Հայաստանի միջև մի քանի անհամաձայնություն եղավ: Մասնավորապես՝ կապված ցորենի փոխադրման հետ: Նաև ակնկալվում է նոր տրանսպորտային միջանցքների բացում՝ համաձայն Վրաստանի և Ռուսաստանի միջև Ժնևում ստորագրված պայմանագրի… Եվ դա Հայաստանի համար շատ կարևոր է բեռների շրջանառության ավելացման տեսանկյունից»: Փորձագետի կարծիքով՝ խոսքը կարող էր գնալ նաև այն մասին, որ Ռուսաստանը պատրաստվում է բարձրացնել գազի գինը Հայաստանի համար, ինչպես նաև «Վերին Լարս» անցակետում առաջ եկող դժվարությունների մասին: Ուշագրավ անդրադարձ էր կար նաև «Ալիք մեդիա»-ում: Բոլնիսի անակնկալ այցը շատերին է զարմացրել, թեև ոչ ֆորմալ, միևնույնն է՝ Հայաստանի նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին այցը Վրաստան է: «Ալիք մեդիայի» հետ զրույցում բլոգեր, քաղաքագետ Գելա Վասաձեն նշում է, թե Փաշինյանն այս քայլով հրաժարվել է հին ավանդույթներից՝ առաջին այցը ոչ թե Մոսկվա, այլ Վրաստան կատարեց: Վասաձեի խոսքով, ոչ ֆորմալ նշանակում է այցը պաշտոնական չէ, այսինքն` Մոսկվայում կարող են սա չհաշվել, որովհետև «ուղղակի եկել է վրացի գործընկերոջ հետ սուրճ խմելու»։ «Պարզապես հիշեք՝ հեղափոխության ընթացքում Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ իր համար առաջնահերթությունը հարևանների, այսինքն, Վրաստանի և Իրանի հետ հարաբերություններն են: Բացի այդ, այս այցը Ռուսաստանի և Արևմուտքի համար հստակ ազդանշան է», նշել էր Վասաձեն՝ հավելելով, որ զերծ է մնում լրացուցիչ եզրակացություններից: Իր հերթին Վրաստանում ՀՀ դեսպանատան մամուլի պատասխանատու Հարություն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Մայիսին՝ վարչապետ ընտրվելուց հետո, Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական այցի ուղղությունը Վրաստանն էր։ Երկրորդ անգամ վարչապետ ընտրվելուց հետո կրկին՝ այս անգամ ոչ ֆորմալ առաջին այցը դեպի Վրաստան է։ Այս փաստը շատ բանի մասին է խոսում»: Գյուղի բնակիչներն էլ հաճելիորեն զարմացած են. «Առաջին օրը դարձավ վարչապետ, երկրորդ օրը Վրաստան եկավ, սա նշանակում ա շատ ջերմ հարաբերություններ են երկու երկրների միջև… Սաղ աշխարհից զանգում շնորհավորում են, ինքը անմիջական ըստեղ Վրաստան ա գալիս…», ասել էին Բոլնիսի բնակիչները: Վարչապետ նշանակվելուց հետո Փաշինյանի քայլն, անշուշտ, հաշվարկված է եղել: Սա նուրբ քայլ է՝ «ոչ ֆորմալ» անվանման հետ կապված, որն ունի իր դրդապատճառները: Սովորաբար Հայաստանի ղեկավարները պաշտոն ստանձնելուց հետո առաջին այցը կատարում են Մոսկվա՝ շեշտելու իրեն հավատարմության աստիճանը Մոսկվային ու անձամբ՝ Պուտինին: Փաշինյանն էլ ապրիլյան հեղափոխությունից հետո անվերջ հավատարմության ժեստեր է անում Մոսկվայի ուղղությամբ: Սակայն, ըստ երևույթին, նա էլ է գիտակցում, որ խորքային առումով, այդ հավատարմությունը չկա, կամ՝ առայժմ չկա: Հետևաբար, նրան մնում է Հայաստանի անմիջական հարևանին ցույց տալ հավատարմություն՝ միաժամանակ երկրորդելով Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի նկատմամբ: Այնպես որ, Փաշինյանի քայլը որոշակիորեն ուշագրավ էր, եթե խորքում դիտարկում ենք Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքի աստիճանը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 102 անգամ
Լրահոս
Լեհաստանի հայ համայնքը մերժել է հայրենիքի գողին և դավաճանին 19-ամյա զինվորի մահվան փաստով կասկածյալը ձերբակալվել է․ մահացածի ծնողները գտնվում են արտերկրում Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի դեմ պատասխան ռազմագործողություն սկսելու մասին Ո՞վ է կառավարելու ընտրությունները. ժողովրդավարության վախճանը. Սուրենյանց Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա ձերբակալված Կղավելաշվիլին ծիծաղելի է համարում վերջին պատժամիջոցների կիրառումը Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն․ ՊՆ Վալերի Օսիպյանն ու Ռոբերտ Մելքոնյանը հրաժարվել են մարտի 1-ի գործով առերես հարցաքննությունից Որոշ ընդմիջումից հետո Ժնևում վերսկսվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ԵՄ-ն մտադիր է ամրապնդել իր արևելյան թևում Ռուսաստանին սահմանակից շրջանների անվտանգությունը Հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել ՊՆ մարտական դիրքերից մեկում․ Shamshyan ՄԵՆՔ ապրում ենք արևի և անձրևի (հասկացեք՝ սելավի) արանքում… Իսկ դա ենթադրում է նաև ամպրոպ.․․ Հասրաթյան Իրանը Միացյալ Նահանգներին առաջարկել է ժամանակավորապես սառեցնել ուրանի հարստացումը. «Ալ Ջազիրա» Տիկին Գալյան, մարդ չի թունավորվել կամ հրմշտոց եղել, այլ մարդ է մահացել․․․ Ուրախությունն իմ դուք գողացել եք տռզած առնետի նման. Բագրատ Սրբազան Մենք տղա էինք ու պահեցինք․ Սերժ Սարգսյանը՝ Արցախը պահելու մասին Կործանված թուրքական F-16-ը օդ էր բարձրացել անհայտ օբյեկտի պատճառով Առատ ձյան և բքի պատճառով Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են Բա դա մեր տարածքը չի՞. առանց մեզ մեր մասին պայմանագի՞ր են ստորագրում. Սերժ Սարգսյան Սերժ Սարգսյանը՝ ներընդդիմադիր պայքարի մասին Սինոդը Հայ Եկեղեցում․ Տեր Արարատ քահանա Պողոսյան Սուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում․ «Փաստինֆո» Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի հատուկ նշանակության ուժերին Իրանում ռեժիմի փոփոխությունը կարող է «շրջափակման» ռիսկեր ստեղծել Թուրքիայի համար Ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am