ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ընտանիքը (Photo)

Այսօր Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկության արդյունքներով խորհրդարանի նախագահ ընտրվեց միակ թեկնածուն՝ «Իմ քայլը» դաշինքից առաջադրված Արարատ Միրզոյանը: Wnews.am-ը ներկայացնում է ԱԺ նորընտիր նախագահին եւ իր ընտանիքը. На данном изображении может находиться: Ararat Mirzoyan и Lena Nazaryan, люди стоят и борода Արարատ Սամվելի Միրզոյանը ծնվել է 1979 թվականի նոյեմբերի 23-ին Երեւանում: Միրզոյանը պատմաբան է, պատմական գիտությունների թեկնածու:Սովորել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, այնուհետեւ ՀՀ պետական կառավարման ակադեմիայում: 2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, 2005-ից 2007-ը՝ Հայաստանի ազգային արխիվի հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնում՝ որպես գլխավոր արխիվագետ: 2004 թվականին Միրզոյանը մի խումբ երիտասարդ գիտնականների եւ ուսանողների հետ նախաձեռնել ու ակտիվ մասնակցել է «Հանուն գիտության զարգացման 1» շարժմանը: 2007-2010 թվականներին Արարատ Միրզոյանը եղել է «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ մասնագետ, մեկ տարի անց՝ «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալության վերլուծաբան: 2012 թվականից մեկ տարի դասավանդել է Երեւանի պետական համալսարանում: 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո համալսարանը չի երկարեցրել Միրզոյանի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը: Ինչպես նշվում է տարբեր աղբյուրներում՝ պատճառը եղել է այն, որ Արարատ Միրզոյանը քննադատել ու դատապարտել է բողոքի ակցիաներ եւ դասադուլներ անող ուսանողների շարժմանը խոչընդոտած ԵՊՀ պաշտոնայներին: 2012-2013 թվականներին եղել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող, 2013-2015 թվականներին՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավար: На данном изображении может находиться: 1 человек, сидит и борода 2014-2017 թվականներին Միրզոյանը եղել է Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ: Հայաստանյան եւ միջազգային մամուլում տպագրված բազմաթիվ վերլուծությունների հեղինակ է: Միրզոյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ է, իսկ 2016 թվականից՝ ՔՊ կուսակցության վարչության անդամ: 2016 թվականի ապրիլյան դեպքերի ժամանակ կամավոր մեկնել է՝ մասնակցելու սահմանի պաշտպանությանը: Պարգեւատրվել է ՀՀ ՊՆ պատվոգրով: 2017 թվականին ընտրվել է ՀՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ ԵԼՔ կուսակցությունների դաշինքի ցուցակով: 2018 թվականի մարտի 31-ից նախաձեռնել եւ մասնակցել է #ԻմՔայլը շարժմանը: Շարժման հաղթանակից հետո՝ 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ: Արարատ Միրզոյանն ամուսնացած է, ունի մեկ դուստր եւ մեկ որդի՝  10–ամյա Արփին եւ 7–ամյա Սամվելը։ «Երկու երեխաներս էլ շատ նման են ինձ։ Իհարկե, կինս այլ կարծիք ունի։ Բնավորությամբ տղաս, երբեմն, կնոջս պես հախուռն է, աղջիկս` հավասարակշռված, հարցերին համակողմանի նայող։ Այս առումով շատերն աղջկաս ինձ են նմանեցնում, որդուս` կնոջս»,- հարցազրույցներից մեկում ասել է Արարատ Միրզոյանը։ Իր կնոջ՝ Գոհար Աբաջյանի հետ ծանոթացել է 2004թ.-ին՝ ուսանողների և երիտասարդ գիտնականների շարժմանը: На данном изображении может находиться: один или несколько человек, борода, часть тела крупным планом и в помещении Արարատ Միրզոյանն այդ շարժման նախաձեռնողներից և հիմնական համակարգողներից էր, իսկ Գոհարն էլ  համակարգող խմբի մի քանի այլ անդամների համակուրսեցին էր: «Այդ ընթացքում ծանոթացանք, հետո դարձանք ընկերներ, այդ թվում՝ Գոհարի հետ, բայց նա ինձ համար հենց սկզբից էլ պարզապես ընկեր չէր: Գոհարի սիրտը գրավելն իրականում շատ դժվար գործ էր և ես դեռ գրավում եմ նրա սիրտը: Կարծում  եմ՝ զգացմունքն այնպես չէ, որ մի անգամ գալիս և այդպես մնում է, այդ զգացմունքն անընդհատ պետք է սնվի երկկողմանի»,- ասել է ԱԺ նորընտիր նախագահը։На данном изображении может находиться: 2 человека, в том числе Ararat Mirzoyan, люди улыбаются, люди сидят и борода На данном изображении может находиться: 3 человека, люди сидят и бородаНа данном изображении может находиться: один или несколько человек и в помещенииНа данном изображении может находиться: 1 человек, сидит и в помещенииНа данном изображении может находиться: 2 человека, в том числе Ararat Mirzoyan, люди улыбаются, борода и часть тела крупным планом

դիտվել է 1909 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am