«Հայաստանի հասարակությանը կարիք չկա խաղաղության պատրաստել». Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««ժողովուրդներին պատրաստել խաղաղության». Այս պահանջը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունների մեջ հայտնվում է շատ հաճախ, սակայն գործնական առումով հակամարտող կողմերն անում են տրամագծորեն հակառակ գործողություններ։ Ի տարբերություն Հայաստանի, որտեղ հասարակության հետ աշխատում են մեծ թվով խաղաղասիրական նախաձեռնություններ և կազմակերպություններ, Ադրբեջանում իրականացվում է հասարակությունը Պատերազմի պատրաստելու քաղաքականություն։ Ադրբեջանում լայնորեն խրախուսվում է հայատյաց հռետորաբանությունը, Հայ սպանելը դիտարկվում է հերոսություն, իսկ քաղաքական կարիերայի աճի կարևոր նախապայման ու բաղադրիչ է համարվում Արցախը գրավելու և «պատմական արդարությունը» վերականգնելու, Հայաստանը ադրբեջանական պատմական տարածք համարելու մասին հայտարարությունները։ Հայաստանի հասարակությանը խաղաղության պատրաստում են արդեն 10 տարի՝ տարրաբնույթ «իրավապաշտպան» կազմակերպություններ և «մեծ սիրտ» ունեցող ակտիվիստներ, որոնք գաղափարական և ֆինանսական սնուցում են ստանում միջազգային մասնավոր կազմակերպություններից։ Իսկ Ադրբեջանում, 2014թ-ից հետո այդ կազմակերպություններն արգելվել են, իսկ «իրավապաշտպաններն» ու «ակտիվիստները» մեկուսացված են, ու զրկված են ակտիվ խաղաղասիրական միջոցառումներ և գործողություններ կատարելու գաղափարական ու ֆինանսական սնուցումից։ Ժողովուրդների «Խաղաղության պատրաստումը» պետք է ընթանա զուգահեռ, սինխրոն կերպով, բայց ոչ երբեք միակողմանի։ Այլապես կարող է տպավորություն ստեղծվել, որ հակամարտության կողմերից մեկին պատրաստում են կապիտուլյացիայի, իսկ մյուսին՝ ռազմական ագրեսիայով այդ կապիտուլիացիան հարկադրելուն։ Հայաստանի հասարակությանը կարիք չկա խաղաղության պատրաստել, մենք խաղաղասեր ազգ ենք, սակայն ունենք գենետիկ լավ հիշողություն, որտեղ հստակ գրված է. ուզում ես խաղաղություն՝ պատրաստ եղիր պատերազմի։ Մենք չունենք խաղաղության այլ բանաձև, որովհետև մեր հակառակորդներն ատում են մեզ և սպասում են գտնել մեզ քնած՝ կացնահարելու և գլխատելու համար»։

դիտվել է 37 անգամ
Լրահոս
«Եթե Նիկոլն իմանա՝ ինչ է արել Եզրաս Սրբազանը, կգժվի․․․» (video) Գյումրիում պարտությունից հետո ինչպե՞ս Սարիկ Մինասյանին ՀԷՑ-ում տեղավորեցիք․․․ Ռոմանոս Պետրոսյան (video) Նիկոլին ընտրել չկա՛․ քաղաքացի (video) Սպասե՛ք․ Փաշինյանին նոր ցավոտ անակնկալներ են սպասվում խոշոր քաղաքներում․ քաղտեխնոլոգ (video) Արթուր Աբրահա՛մ, էս կորուստները կտեսնես ու պատասխան կտաս․ Հայկ Նահապետյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (video) Ճիշտ է ասում․ որ ժողովուրդը դրանց չընտրեր, աղքատ չէր լինի․ քաղաքացի (video) Նարեկ Կարապետյանի արձագանքը՝ Փաշինյանի «շունուշանգյալ» ասածին (video) «Բոլորին դեմ եմ»-ին ընտրողներ, լա՛վ իմացեք՝ դուք ընտրում եք Նիկոլին․ Անժելա Թովմասյան (video) «Ուշադի՛ր եղեք․ Նիկոլն էլի Գյումրի է ուզում գնալ․․․ վրեժ ունի լուծելու»․ Հովհաննես Իշխանյան (video) Սանհանգույցն ու՞ր ա․ Փաշինյանն՝ իր «դերում» (video) Բաքվի ահաբեկչական ռեժիմը հողին է հավասարեցնում հայկական քրիստոնեական ժառանգությունը․ հայտարարություն Այս ցուցանիշը արտացոլում է կոռուպցիայի ընկալման մակարդակը, կաշառակերության և պետության զավթման ռիսկը Իսրայելը փորձում է թշնամանք սերմանել Թեհրանի և Բաքվի միջև. Բաքվում Իրանի դեսպանություն Սրանք միայն զբաղված են «հիբրիդային պատերազմի» ուրվականներով՝ չնկատելով սեփական «աչքի գերանը». Դանիելյան Փաշինյանը ոչ մի դեպքում 30 տոկոսից ավելի չի հավաքի․ Արամ Գաբրելյանով Ինչու՞ ընտրել «Հայաստան» Դաշինք 3․ Նարեկ Մանթաշյան ՔՊ-ն փող է հավաքում #ՈՒՂԻՂ․ Փաշինյանին նորից դեմ են տվել պարտված թվերը․ քաղտեխնոլոգը մանրամասնում է (video) Շնորհավորում եմ ՔՊ-ին «Իսակովյան լճի» բացման կապակցությամբ․ ավագանու անդամ Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Կիրակի օրը գյումրեցիները խայտառակել են Փաշինյանին․․․ ի՞նչ քայլերի կդիմի Փաշինյանը․ Հայկ Նահապետյան (video) Հայաստանի իշխանությունները լուռ են, վախենում են ծպտուն հանել. Արթուր Խաչատրյան Պատրաստ են մեր երեխաների կյանքը փոխանակել մի «վեդրո» սալյարկի հետ․ Աբովյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am