Հայաստանի Հանրապետական կուսակցություն. Շրջանառությունից հանվել է «ինքնորոշման իրավունք» հասկացությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունները կրում են ընդհանուր բնույթ, դրանցում հստակ ուղերձներ չկան։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։ Սակայն, ըստ նրա, շրջանառությունից հանվել է «ինքնորոշման իրավունք» հասկացությունը, խոսվում է միայն հակամարտության ինչ-որ արդար լուծման մասին։ «Մենք քանիցս այդ մասին հայտարարել ենք։ Չնայած Զոհրաբ Մնացականյանը եւ Ռուբեն Ռուբինյանը փորձում են մեզ համոզել, թե Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները հանված չեն օրակարգից, դրան դժվար է հավատալ՝ հաշվի առնելով Բաքվի հայտարարություններն այն մասին, որ նման պայմանավորվածություններ չեն եղել։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը 5 անգամ հանդիպել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ։ Այդ հանդիպումների արդյունքներով մեկ պաշտոնական հայտարարություն եւ մեկ հաղորդում են արվել, որոնցում չի հիշատակվում Ղարաբաղի կարգավիճակի մասին»,- նշել է նա։ Շարմազանովի խոսքով՝ առայժմ հայկական իշխանություններից չի ստացվել նաեւ այն հարցի պատասխանը, թե ինչով են պայմանավորված ադրբեջանական կողմի դրական ակնկալիքները 2019թ. ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ «Ալիեւը հայտարարում է այն մասին, որ Ադրբեջանին պետք է վերադարձվեն ազատագրված տարածքները, հետո հետեւում է Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, թե 2019-ն առաջընթացի տարի է լինելու։ Իսկ Փաշինյանն, իր հերթին, Ալիեւի հետ Դուշանբեում, վերելակում ձեռքսեղմումից հետո, Ալիեւին անվանում է «կիրթ ու դաստիարակված»։ Փաշինյանը Ստեփանակերտում ասում է, թե չի կարող բանակցություններ վարել Ղարաբաղի անունից եւ ամեն բան կանի, որպեսզի ներառի Ստեփանակերտը բանակցային գործընթացում։ Միայն թե անհասկանալի է, թե ինչու այդ մասին ոչ մի անգամ չի ասվում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների 5 հանդիպումների արդյունքներով»,- ընդգծել է Էդուարդ Շարմազանովը։ Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 244 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am