«Գործող իշխանությունը կունենա շատ մեծ խնդիրներ, եթե…». past.am

Ընտրություններից հետո գրեթե բոլոր երկրներում ժամանակն ամեն դեպքում «սեղմվում» է հաղթանակ տարած ուժի շուրջ: Քաղաքագետ Գագիկ Համբարյանն այն կարծիքին է, որ Հայաստանն այդ առումով ևս բացառություն չէ: «Առհասարակ հաղթանակ տարած ուժերն ավելի մեծ պատասխանատվություն են կրում հասարակության առաջ, քան ունեցել են նախկինում, երբ եղել են ոչ իշխանական կամ ընդդիմություն հանդիսացող քաղաքական ուժեր: Նույնը այս պարագայում վերաբերում է «Իմ քայլը» դաշինքին: Եթե մինչև ԱԺ ընտրությունները հասարակության մեծ մասը Նիկոլ Փաշինյանի կառավարության բացթողումներին ու սխալներին ըմբռնումով էր մոտենում, և շատ դեպքերում ասում էր՝ եկե՛ք ժամանակ տանք, իսկ Ն. Փաշինյանն անընդհատ խորհրդարանական որոշ ուժերի մեղադրում էր հակահեղափոխություն կազմակերպելու փորձի մեջ, հիմա այդ վտանգը չկա: Հիմա ամբողջ իշխանությունը նրանց ձեռքում է: Հայաստանի նման փոքրիկ և քիչ բնակչություն ունեցող երկրում ակտիվ բարեփոխումներ կազմակերպելն այդքան էլ մեծ խնդիր չպետք է լինի: Եթե բարեփոխումները շատ արագ տեղի չունեցան, և հասարակությունն իր մաշկի վրա չզգաց այդ բարեփոխումների արդյունքները, ապա գործող իշխանությունները կունենան շատ մեծ խնդիրներ»,–մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ 9 ամիսն այդքան էլ քիչ ժամանակ չէ: «Ըստ էության, իշխանությունը հասարակության պահանջներն իրագործելու համար արդեն պետք է մտածի կոնկրետ լուրջ քայլեր ձեռնարկելու մասին: Գործող իշխանությունները տեսան, թե հասարակությունն ինչպես արձագանքեց Սերժ Սարգսյանի՝ իշխանության վերարտադրման փորձերին: Հասարակությունը նաև թավշյա հեղափոխության կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնելով՝ իր պատասխանը տվեց Սերժ Սարգսյանին, որը տասը տարիների ընթացքում չկատարեց իր խոստումների գրեթե 99 տոկոսը: Եվ հիմա այդ նույն հասարակությունը, որը հավատում է իր ուժերին և գիտի, որ փողոցային պայքարով կարող է իշխանություններին պարտադրել իր կամքը, կարող է նաև նույն կերպ վարվել Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ, եթե չկատարեն հասարակությանը տված խոստումների գոնե կեսը»,–ասաց նա՝ ընդգծելով, որ քաղաքական դաշտում ճգնաժամ կլինի, եթե խորհրդարանական ընդդիմադիր ուժերը, որպես ընդդիմություն, չկարողանան իրենց դերը կատարել: «Այդ ժամանակ կունենանք խնդիր, ըստորի՝ հասարակության ձայնը լսել կտան արտախորհրդարանական ուժերը, իսկ այդպիսի ուժեր արդեն իսկ գլուխ են բարձրացնում: Խոսքը նախ ՀՀԿ–ի մասին է, որը «հինգ պակաս» արդեն մտնում էր խորհրդարան: Իշխանությունները պետք է հասկանան, որ ՀՀԿ–ի հավաքած 60 հազար ձայնը փոքր թիվ չէ: Երբ 60 հազար ընտրող իր ձայնը տալիս է ՀՀԿ–ին, դա հենց իրենց խնդիրն է: Բացի այդ, գործող իշխանություններին ընդդիմադիր լինելու մասին արդեն հայտարարեցին նաև դաշնակցականները: Մի կուսակցություն, որը բավականին ուժեղ դիրքեր ունի հայկական Սփյուռքում, ունի նաև ահռելի մեծ ֆինանսական ռեսուրսներ: Այդ ամենը կարող է օգտագործվել ՀՀ գործող իշխանությունների դեմ, եթե նրանք շոշափելի արդյունքների չհասնեն թե՛ սոցիալ–տնտեսական, թե՛ այլ ոլորտներում»: Ինչ վերաբերում է ԱԺ աշխատանքին, ապա, ըստ քաղաքագետի, մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցությունն այստեղ բավականին մեծ խնդիրներ ունի մասնավորապես պրոֆեսիոնալ կադրերի առումով. «Դրա վառ օրինակը ԱԺ–ի առաջին օրվա աշխատանքն է, երբ իշխանական դաշինքի բազմաթիվ պատգամավորներ բացահայտեցին, որ իրենք չեն տիրապետում իրավիճակին, և չեն հասկանում շատ նյուանսներ՝ կապված ԱԺ աշխատանքի հետ: Բացի այդ, պարզվեց, որ ԱԺ պատգամավորներից ոմանք նաև տարրական և պրիմիտիվ բաներ չգիտեն: Եվ հիմա, մեծ հաշվով, նման պատգամավորներից ինչ–որ բան ակնկալելը շատ բարդ է: Ում ասես՝ Ն. Փաշինյանն իր ուսերին «դրեց» ու բերեց ԱԺ, ու հիմա այդ մասսան, սխալներ գործելով, պետք է սովորի և դառնա պրոֆեսիոնալ: Բայց մենք չենք կարող այդ շռայլությունը մեզ թույլ տալ: Ես դժգոհ եմ ԱԺ որոշ պատգամավորների պրոֆեսիոնալիզմից: Իհարկե, սա չի վերաբերում բոլորին, բայց հիմնականում այդ խնդիրը կա»: Նա շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանը ևս լավ գիտի, որ օրեցօր իր քաղաքական թիմի վարկանիշն անկում է ապրում: «Իշխանության պատասխանատվությունը հասարակության առաջ շատ բարձր է: Բայց լինելով իշխանություն՝ այս 9 ամիսների ընթացքում որևիցե շոշափելի մեծ արդյունքների չեն հասել: Երևանի ավագանու ընտրություններին 82 տոկոս ձայն, մոտ երեք ամիս անց՝ ԱԺ արտահերթ ընտրություններին՝ շուրջ 70 տոկոս ձայն: Այսինքն՝ վարկանիշն արդեն նվազել էր: Եվ հիմա, հաշվի առնելով Փաշինյանի թիմակիցների ոչ պրոֆեսիոնալ գործելաոճը, այդ վարկանիշը կրկին նվազելու է: Եվ Նիկոլ Փաշինյանն արդեն խնդիր ունի, ըստ որի՝ պետք է պահպանի գոնե 50 տոկոսից ավելի վարկանիշը: Այդ վարկանիշը պահպանելու համար Փաշինյանի կառավարությանը անհրաժեշտ են կոնկրետ արդյունքներ: Արդյունքներ, որոնք թղթի վրա գրված չեն լինի և շոշափելի կլինեն հասարակության լայն շերտերի կողմից: Եվ եթե դա չհաջողվի ապահովել, և հասարակության լայն շերտերի մոտ տարբեր ոլորտներում դրական արդյունքների արձանագրում չլինի, ապա Ն. Փաշինյանի վարկանիշը բավականին մեծ անկում կունենա, որից էլ կօգտվեն ոչ միայն խորհրդարանական, այլև արտախորհրդարանական այն ուժերը, որոնք ուշիուշով հետևում են, և ամեն օր ուղղակիորեն վերլուծության են ենթարկում Փաշինյանի կառավարության գործունեությունը, նրա թիմակիցների ամեն մի քայլը»,–ընդգծեց Գ. Համբարյանը: past.am

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Իրանը պարտավորվում է միջուկային զենք չստեղծել, ԱՄՆ-ն՝ ուժեր չտեղակայել Մերձավոր Արևելքում «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա»․ Նարեկ Կարապետյան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am