Սահակաշվիլուն կասկածում են ինտիմ տեսագրությունը տարածելու մեջ
Ռուսական «Կոմերսանտ» թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, «Վրացական երազանք» կուսակցության անդամ Թամազ Մեչիաուրին, մեկնաբանելով հանրապետության քաղաքական գործիչների նման մարդկանց ինտիմ տեսանյութերի հրապարակումը, հայտարարել է, որ այդ բոլոր հարցերը կառավարվում են Օդեսայից։ Օդեսայի նահանգապետի պաշտոնը զբաղեցնում է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: «Բոլորը գիտեն, որ այդ տեսագրությունները նկարահանել են այն չինովնիկները, որոնք աշխատում էին Միխայիլ Սահակաշվիլու նախագահության տարիներին»,- մեջբերում է պարբերականը իշխող կոալիցիայի մեկ այլ պատգամավորի՝ Զախարիա Կուցնաշվիլու բառերը: Միասնական ազգային շարժում կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Դարչիաշվիլին հայտարարել է, որ դրանք անհիմն մեղադրանքներ են, և որ անհաժեշտ է բացահայտել կոնկրետ մեղավորներին։
