Արտակարգ դեպք Արարատի մարզում. կրակը մի քանի ժամվա մեջ բազմանդամ ընտանիքի տունը վերածել է մոխրակույտի

Այսօր՝ հունվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։45-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարաշեն գյուղի Երևանյան խճուղու թիվ 35 տան տանիքում հրդեհ է բռնկվել և անհրաժեշտ է հրշեջների օգնությունը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 4 մարտական հաշվարկով։ Հրշեջներն ու գյուղացիները մի քանի ժամ պայքարել են նշված տան տանիքում առաջացած խոշոր կրակի տարածման, այնուհետև՝ կանխման դեմ։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում տան բնակիչներն ասում էին. «Հավանաբար, կրակն առաջացել է էլեկտրական լարերի կարճ միացումից։ Ժամը 12։30-ի սահմաններում էր՝ նկատեցինք տանիքում առաջացած կրակն ու ահազանգեցինք հրշեջ ծառայություն։ Հրշեջները շատ օպերատիվ են ժամանել, սակայն անզոր էին կրակի դեմը շուտ առնեին, քանի որ կրակը վայրկյանների ընթացքում տարածվում էր։ Այդ պահին տանը եղել ենք ընտանիքի 8 անդամներ, այդ թվում՝ 2 անչափահասներ։ Միակ սփոփանքը նա է, որ հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Սակայն, ըստ հրշեջների, կրակը մարելու համար տանիքում լցվել է 50 տոննայից ավելի ջուր, ինչն էլ վտանգավորություն է առաջացնում տանը մնալու հարցում։ Նաֆարով ամեն մեկս մի բարեկամի տանն ենք, թոշակառու ամուսիններ ենք ու չգիտենք՝ արդյո՞ք կկարողանանք մեր ուժերով վերանորոգենք տանիքը։ Հույս ունենք, որ Արարատի մարզպետարանը մարզպետ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ բարի կամք կդրսևորեն և մեզ օգնության ձեռք կմեկնեն»։ Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Արթուր Բաբայանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, որից հետո պարզ կլինի հրդեհի ծագման օջախը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տանտերերը կրել են խոշոր չափի նյութական վնաս, և ըստ նախնական տեղեկությունների՝ վնասի չափը կազմում է 25-30 միլիոն դրամ ու եթե փորձաքննությամբ հիմնավորվի ու ապացուցվի, որ կրակի պատճառը էլեկտրալարերի կարճ միացումն է եղել, ապա մարզպետարանը կարող է փոխհատուցման պահանջով դիմել «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությանը, որպեսզի նրանք փոխհատուցումը կատարեն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Կիևի վրա ռուսական ավիահարվածներից հրդեհ է բռնկվել 1051թ. հիմնված հնագույն վանական համալիրում Որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Իրանը պարտավորվում է միջուկային զենք չստեղծել, ԱՄՆ-ն՝ ուժեր չտեղակայել Մերձավոր Արևելքում «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա»․ Նարեկ Կարապետյան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am