Փաշինյանը, Զիմզիմովը և արագաչափերը (տեսանյութ)

Հայաստանի 28-ամյա անկախության ընթացքում բազմաթիվ ընդդիմադիր շարժումներ են եղել: Օրվա իշխանություններին ընդդիմացողները, չնչին բացառություններով, հանրությանը փորձել են համոզել հետևյալ թեզի միջոցով. «Սրանք վատն են, թալանչի են, իսկ ահա մենք որ գանք իշխանության, չենք թալանի, որովհետև ազնիվ ենք, մաքուր ենք, մի խոսքով՝ լավն ենք»: Այսինքն՝ քննադատվում էր ոչ թե համակարգը, այլ անձը՝ իշխանավորը: Նրան վերագրվում էին սատանայական հատկանիշներ, ու տրվում բացասական պիտակներ: Մինչդեռ պարզ է, որ խնդիրը ոչ միայն ու ոչ այնքան անձերի մեջ է, որքան համակարգի: Եթե մեր հանրությունն առաջնորդվի հույզերով, այլ ոչ թե բանականությամբ, ապա վերջում միշտ կկանգնի կոտրած տաշտակի առաջ: Իսկ եթե անգամ կոտրած տաշտակի առաջ կանգնելուց հետո ճիշտ հետևություններ չանի, ապա ստիպված է լինելու ամեն անգամ ծույլիկ աշակերտի պես մնալ նույն դասարանում: Հանրությունը պետք է սովորի ռացիոնալը տարանջատել պոպուլիզմից, պետք է իմանա, թե ինչպես է պետք իրատեսական խոստումը տարբերել գայթակղիչ խաբեությունից: Պետք է նաև պահանջատեր լինի, որպեսզի իշխանությունն իմանա, որ սուտ խոսելը պատժվելու է: Մենք մի անգամ արդեն պատժել ենք մեկին սուտ խոսքի համար, բայց, չգիտես՝ ինչու, հետևողական չենք այդ հարցում, ու թույլ ենք տալիս, որ նորից մեզ խաբեն: Ի՞նչ է, սպասում ենք դանակը ոսկորին հասնի, կամ համբերության բաժակը լցվի, ու դրանից հետո նո՞ր ոտքի կանգնենք: Բայց չէ՞ որ դա ամեն անգամ մեծ գին է պահանջում: Խոսքը պետք է արժեք ունենա: Առավել ևս՝ իշխանավորի խոսքի: Վերցնենք, օրինակ, արագաչափերի թեման: Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ դրանք պետք է վերանան, իսկ երբ դարձավ վարչապետ, «մոռացավ» այդ մասին: Ավելին՝ արագաչափերի քանակն ավելացվեց: Տվյալ դեպքում հարցն այն չէ, թե արդյոք ճի՞շտ է արագաչափերը վերացնելը, թե՞ ոչ: Հարցն այն է, որ Փաշինյանն իշխանության գալուց առաջ դեմ է եղել դրան, իսկ բուն «թավշյա» օրերին շատերին գայթակղում էր՝ արագաչափերի օբյեկտիվները փակելով: Հանրությունը պետք է Փաշինյանին ստիպի հարգել իր իսկ խոսքը, եթե անգամ այդ խոսքը եղել է չմտածված կամ մարտավարական նպատակներով: Երջանիկ Հայաստան հնարավոր է կառուցել միայն պահանջատեր ու քաղաքականապես հասուն հասարակության միջոցով: Մնացածը բլեֆ է: 7or.am

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Կիևի վրա ռուսական ավիահարվածներից հրդեհ է բռնկվել 1051թ. հիմնված հնագույն վանական համալիրում Որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Իրանը պարտավորվում է միջուկային զենք չստեղծել, ԱՄՆ-ն՝ ուժեր չտեղակայել Մերձավոր Արևելքում «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա»․ Նարեկ Կարապետյան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am