«Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն անցյալում են»

«Սերգեյ Լավրովի նմանատիպ հայտարարությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ գործընթացում ներկայումս մեծ շահագրգռվածություն է ցուցաբերում Ադրբեջանը, գործելաոճ փոխել է Ադրբեջանը, ջանքեր է ներդնում Ադրբեջանը այս իշխանության հետ գործընթացը սկսելու ուղղությամբ, և որոշակի փոխըմբռնման պակաս կա Հայաստանի և Ռուսաստանի միջև»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆալգենգաուերը՝ անդրադառնալով հունվարի 16-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին: Ըստ նրա՝ Ադրբեջանը, որը երկար ժամանակ չէր համաձայնում իրականացնել Վիեննայի օրակարգը, «Դուշանբեում ընդառաջ գնաց» և համաձայնության եկավ ուղիղ կապ հաստատելու առաջարկի շուրջ:

«Սա դիտարկվում է՝ որպես Արբեջանի կողմից արված քայլ: Ադրբեջանն անընդհատ ազդակներ է հղում, որ պատրաստ է կարգավորման և այլն, համապատասխան աշխատանք նաև միջնորդների հետ է տարվում, այդ թվում՝ Ռուսաստանի: Հայաստանն էլ իր հերթին՝ իր շահերը պետք է այս գործընթացում իրացնի»,- ասել է նա:
Ֆալգենգաուերը նաև հայտարարել է, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումն անցյալում է: Նրա խոսքով՝ ըստ ամենայնի, նոր իշխանություններն այս հարցում այլ ուղիով գնացին՝ այլ համաձայնություններ ձեռք բերելով Ադրբեջանի հետ, խոսքն ուղիղ կապի մասին է կողմերի միջև: Գնահատելով հանդիպմանը հաջորդած պաշտոնական հաղորդագրություններում ներառված ձևակերպումները «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին», ամերիկացի քաղաքական վերլուծաբան Փոլ Սթրոնսկին էլ ասել է, որ դա նոր երևույթ է, և նման ձևակերպմամբ հաղորդագրություններ ինքը չի հիշում կարգավորման բանակցային գործընթացի վերջին տարիների ընթացքում: «Դա էլ հիմք է տալիս նշելու, որ ինչ-որ բան փոխվել է կողմերի մոտ»,- նկատել է նա: «Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստել» ձևակերպման ներքո կարելի՞ է տեղավորել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները՝  այս հարցին, Սթրոնսկին պատասխանել է՝ ոչ: «Իմ կարծիքով՝ այդ պայմանավորվածությունները չեն քննարկվել, քանի որ ըստ էության Դուշանբեում այդ պայմանավորվածություններին փոխարինող որոշում է կայացվել, և դա աշխատում է՝ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը շփման գծում և սահմանին»: Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվահամարում:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Կիևի վրա ռուսական ավիահարվածներից հրդեհ է բռնկվել 1051թ. հիմնված հնագույն վանական համալիրում Որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Իրանը պարտավորվում է միջուկային զենք չստեղծել, ԱՄՆ-ն՝ ուժեր չտեղակայել Մերձավոր Արևելքում «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա»․ Նարեկ Կարապետյան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am