Ստացվում է, որ որևէ խնդիր լուծվում է ճիշտ այնպես, ինչպես Վարչապետն է պատկերացնում

Անահիտ Բախշյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իհարկե հասարակությանը հուզող հարցերին Վարչապետի ուղիղ եթերում անդրադառնալը շատ լավ է, որովհետև հասկանալի է դառնում այս կամ այն խնդրի լուծման վերաբերյալ նախարարների ընտրած մոտեցումների աղբյուրը, բայց ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ որևէ խնդիր լուծվում է ճիշտ այնպես, ինչպես Վարչապետն է պատկերացնում, որը ձևավորվում է կառավարության պատերի ներսում, իսկ հասարակական կարծիքը լինում է ուշացած, ուղղակի լայվով Վարչապետը դրանց հակադարձում է, տալիս իր հիմնավորումը, նաև ասում է, որ կլինեն նաև հասարակական քննարկումներ, չնայած ինքն արդեն համոզված է այդ փոփոխությունների անհրաժեշտության մեջ։ Գուցե և այդպես է, բայց ուզում եմ նկատել, որ Վարչապետը դեռ չունի նոր ձևավորված Հանրային խորհրդի կարծիքը։ 2015թ․ ընդունված Սահմանադրության 161-րդ հոդվածով Հանրային խորհուրդը սահմանվել է որպես կառավարության խորհրդակցական մարմին, ուժի մեջ է մտել «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքը, որի 2-րդ հոդվածի 4-րդ կետն ասում է․«հանրային նշանակություն ունեցող հարցերի, այդ թվում՝ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի, պետական ծրագրերի, ռազմավարությունների, հայեցակարգերի և դրանց նախագծերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելը»։ Սակայն Կառավարության կառուցվածքի վերաբերյալ Հանրային խորհուրդը դեռևս իր կարծիքը չի արտահայտել, որովհետև այն դեռ չկա, այնինչ արդեն հասկանալի է դառնում, որ Վարչապետն իր որոշումը կայացրել է։ Իհարկե հիշում ենք, որ այս խնդրի մասին կառավարություն ձևավորած քաղաքական ուժն իր նախընտրական ծրագրում հայտարարել էր, նշանակում է այդ ծրագիրն արդեն առկա էր և անհրաժեշտ հանրային քննարկումները կարող էին սկսվել մի քանի ամիս առաջ ու համապատասխան օրենքի նախագիծն արդեն դրված լիներ շրջանառության մեջ և այս անորոշ վիճակը կարող էր կանխվել։ Իհարկե մեր ժողովրդի 70%-ի քվեն վայելող կառավարությունն, ի դեմս Վարչապետի կարող է ասել, թե մեզ վստահել եք, բայց այդ վստահությունն ամրագրելու համար պետք է հասարակության ձայնը մշտապես լսելի ու հասանելի լինի։ Որքան շատ մարդ համոզված լինի նրանում, ինչ առաջարկում է ՀՀ կառավարությունն ու Վարչապետը, այնքան երկրում մթնոլորտը խաղաղ կլինի, որի մասին երազում ենք»։

դիտվել է 103 անգամ
Լրահոս
Կիևի վրա ռուսական ավիահարվածներից հրդեհ է բռնկվել 1051թ. հիմնված հնագույն վանական համալիրում Որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Իրանը պարտավորվում է միջուկային զենք չստեղծել, ԱՄՆ-ն՝ ուժեր չտեղակայել Մերձավոր Արևելքում «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա»․ Նարեկ Կարապետյան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am