Դատարանը կալանավորեց Սպիտակում՝ «Սիլ Ինշուրանս» ԱՊՊԱ-ի գրասենյակում, 41-ամյա տղամարդուն սպանած ու ականջները կտրած 31-ամյա կասկածյալին . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 18-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Աննա Մանթաշյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, Սպիտակի քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության Վանաձորի դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Կամո Քալաշյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է հունվարի 15-ին Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 19 հասցեում գտնվող «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության գրասենյակում 41-ամյա Գարուշ Մարությանին հրազենով սպանելու, ականջներից մեկը կտրելու և մեկն էլ վնասելու մեջ։ Դատավորը դռնփակ դատական նիստն ացնկացնելուց, խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը, և Կ. Քալաշյանը, ով սպանության օրը հրազենային վնասվածքով տեղափոխվել էր Վանաձորի բժշկական կենտրոն, կալանավորվել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկ նրան տեղափոխել են արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ ժողովրդին հայտնի «ЦБ»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 15-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունում տեղի ունեցած սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակում կա ձերբակալված։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, կասկածյալը Վանաձոր քաղաքի 31-ամյա բնակիչ է, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել էր և գտնվում էր Լոռու մարզի ոստիկանների հսկողության տակ։ Ավելի վաղ ֆոտոլրագրողը դեպքի վայրից հայտնել էր, որ հունվարի 15-ին հրազենի գործադրմամբ սպանություն էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Սպիտակի բժշկական կենտրոնից Ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գիտակցության չգալով՝ մահացել է։ Հիվանդանոց էին մեկնել Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել էին, որ մահացածը Սպիտակ քաղաքի Թորոսյան փողոցի 42 տնակի բնակիչ՝ 41-ամյա Գարուշ Մարությանն էր։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 127 անգամ
Լրահոս
Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան Ներդրողը չի երջանկանում Քոչարյանին «նստացնելուց», Ծառուկյանին ունեզրկելուց կամ Կարապետյանին «բոմժ» դարձնելուց. ներդրողը պարզապես պապանձվում է. Հակոբ Բադալյան «Տո՛ Ծառուկյանի կտրած եղունգը չարժես, խի՞ ես կուլ տալիս էդ մարդու ձայները»․ քաղաքացի (video) Ինչո՞ւ 3 տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո վերաքվեարկություն չի նշանակվել․ ԿԸՀ Ապօրինի կալանավորված Անդրանիկ Թևանյանի կոչը՝ կալանավայրից (video) Ի՞նչն է երջանկացնում ԱԽ քարտուղարին Ալիևի օգնականի հետ հանդիպումից հետո. Աբրահամյան ...առաջնայինը անհայրենիք մանկուրտ լինելու կետն է Fars․ Իրանը և Օմանը համատեղ կկարգավորեն նավագնացությունը Պարսից ծոցում Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում հաստատել են, որ ԱՄՆ-ի հետ հուշագիրը վերջնականապես մշակվել է Թրամփը հայտարարել է, որ Նեթանյահուն պետք է շնորհակալ լինի ԱՄՆ-ին Իրանի հարցում գործադրած ջանքերի համար Դուք իշխանություն չե՛ք, դուք ընտրողների մեծամասնության ձայնը չեք ստացել․ Կարապետյանի թիմակիցը՝ ՔՊ-ին (video) Վելայաթի. Բեյրութի հարցում սխալ հաշվարկը սպառեց համբերությունը․ Հրամանը տրված է, «X» ժամը մոտենում է Թրամփ. Նեթանյահուն ոչ մի անիծյալ ողջախոհություն չունի, ես դա ասել եմ նրան Եթե որևէ Ալիևի կոշիկ լպստողի մտքով անգամ կարող է անցնել, որ նախագահ Քոչարյանը կարող է փախչել երկրից, նա չարաչար սխալվում է. Միկոյան Ինչպես կբաշխվեն Ազգային ժողովի մանդատները Կիևի վրա ռուսական ավիահարվածներից հրդեհ է բռնկվել 1051թ. հիմնված հնագույն վանական համալիրում Որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Իրանը պարտավորվում է միջուկային զենք չստեղծել, ԱՄՆ-ն՝ ուժեր չտեղակայել Մերձավոր Արևելքում «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա»․ Նարեկ Կարապետյան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am