Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Արարատ Միրզոյան. վերադարձ դեպի անցյալ (տեսանյութ)

Քաղաքական ճոճանակը հետ է շպրտել Հայաստանը դեպի ԽՍՀՄ ժամանակներ: Ավելի կոնկրետ՝ Հայաստանի խորհրդարանն է 30 տարով հետ շպրտվել: Խոսքը վերաբերում է քվեարկությունների պատկերին: ԱԺ նոր խոսնակի քվեարկությունն ասվածի վառ ապացույցն է: «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող Արարատ Միրզոյանը ստացել է 131 քվե 132 հնարավորից: Միրզոյանը ստացել է 0 դեմ և 0ձեռնպահ: 132-ից մեկի քվեաթերթիկը ճանաչվել է անվավեր, այլապես Միրզոյանը «կլոր» ցուցանիշ կսահմաներ: 1988-ից հետո սկիզբ առած ղարաբաղյան, ապա՝ անկախական շարժումից ի վեր՝ նման բան մեր խորհրդարանում չի եղել: Փաստորեն, 30 տարի անց վերադարձել ենք այնտեղ, որտեղից սկսել էինք՝ միակուսակցական համակարգ, բազմակարծության բացակայություն ու վոժդիզմ (հետաքրքրական է, որ անկախ Հայաստանի խորհրդարանի առաջին խոսնակ Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարական ու արեալային նոր սերունդն է հիմա եկել իշխանության՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այսինքն՝ կարելի է ասել, որ մենք հիմա ունենք ՀՀՇ-ական իշխանության վերակենդանացումը՝ տարիքով երիտասարդների տեսքով): Հարկ է նշել, որ 131 քվե ստացել է ոչ թե Միրզոյանը, այլ Փաշինյանը: Մյուս պատգամավորներն էլ իրենց մանդատները սեփական արժանիքների համար չեն ստացել, այլ ստացել են, քանի որ հայտնվել են Նիկոլ Փաշինյանի ստվերի տակ: Իսկ դա նշանակում է, որ Փաշինյանի վարկանիշի անխուսափելի անկման պայմաններում այս խորհրդարանի լեգիտիմությունն անկում է ապրելու բարձր արագությամբ, ու մենք կարող ենք կանգնել նոր արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցի առաջ: «Նոր Հայաստանի» քաղաքական մշակույթը Նորանկախ Հայաստանն ունեցել է օրենսդիր մարմնի 12 ղեկավար: Տարբեր են եղել նրանց ընտրությունների պատմությունները, բայց բացի Արարատ Միրզոյանից՝ որևէ մեկը 100 տոկոս քվե չի ստացել խորհրդարանում: Միշտ եղել են ընդդիմադիր ուժեր, կամ գոնե մեկ ուժ, որը չի մասնակցել քվեարկությանը, կամ «դեմ» է քվեարկել իշխանության թեկնածուին: Եղել են նաև մրցակցային ընտրություններ: Արարատ Միրզոյանինն աննախադեպ քվեարկություն էր: Նման քվեարկություն եղել է ԽՍՀՄտարիներին կամ հիմա լինում է Հյուսիսային Կորեայում, որտեղ կա ժողովրդի սիրելի առաջնորդ, և կան առաջնորդին սիրող հպարտ հյուսիսկորեացիներ: Ի՞նչ է սա՝ Հայաստանում հյուսիսկորեական քաղաքական մշակույթի ներդրո՞ւմ, թե՞ բարձր ակնկալիքներով կրեդիտ Նիկոլ Փաշինյանին: Ով, ինչպես և ինչքանով Հիմա եկեք մի փոքր պատմական էքսկուրս անենք ու տեսնենք, թե ով, ինչպես ու քանի ձայնով է ԱԺ նախագահ դարձել: 88-ի շարժման արդյունքում 1990-ին դեռևս խորհրդային համարվող Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, որին հաջողվում է պաշտոնը ստանալ մի քանի քվեարկություններից հետո միայն։ 1991-ին՝ Տեր-Պետրոսյանի ՀՀ նախագահ դառնալուց հետո, Բաբկեն Արարքցյանին մի կերպ է հաջողվել ընտրվել Գերագույն խորհրդի նախագահ։ 1995-ին ՀՀ 1-ին գումարման Աժ նախագահ ընտրված Բաբկեն Արարքցյանի թեկնածության դեմ քվեարկում են ԱԻՄ-ը, ԱԺՄ-ն ու Հայկոմկուսը։ Արարքցյանի հրաժարականից հետո 1998-ին ԱԺ նախագահի պաշտոնում Խոսրով Հարությունյանի թեկնածությանը դեմ էին ՀՀՇ-ն, ՀԿԿ-ն, «Շամիրամ»-ը, ԱԻՄ-ը և ԱԺՄ-ն։ 1999-ին ժողովրդական էյֆորիայի պայմաններում ընտրված «Միասնություն» դաշինքի 1-ին համար Կարեն Դեմիրճյանը նույնպես ԱԺ նախագահ դարձել է «դեմ» ձայներով: Նրա թեկնածությանը դեմ էին ԱԺՄ-ն ու «Ազգային Միաբանությունը»։ Կարեն Դեմիրճյանի սպանությունից հետո (1999թ., հոկտեմբերի 27)՝ 1999-ի նոյեմբերի 2-ին, Արմեն Խաչատրյանի թեկնածությունը կրկին միաձայն չանցավ: Պառակտված «Միասնություն» դաշինքի որոշ անդամներ կա՛մ դեմ էին Խաչատրյանին, կա՛մ չմասնակցեցին քվեարկությանը: Մինչև 2003 թվականը, այսինքն՝ մինչև ԱԺ հերթական ընտրությունները փորձ արվեց ԱԺ նախագահի պաշտոնից հեռացնել Արմեն Խաչատրյանին: Նրա դեմ էին ՀՀԿ-ականները և ցանկանում էին ԱԺ նախագահի պաշտոնում տեսնել Տիգրան Թորոսյանին, սակայն ձայների չնչին տարբերությամբ Խաչատրյանը պաշտոնանկ չարվեց: 2003-ին Աժ նախագահի պաշտոնում Արթուր Բաղդասարյանի թեկնածությանը դեմ քվեարկեց ընդդիմադիր «Արդարություն» դաշինքը։ 2006-ին Տիգրան Թորոսյանին դեմ էր նույն «Արդարություն» դաշինքը: Նա այդ պաշտոնում ընտրվում է 94 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ, 36 պատգամավոր չի քվեարկում։ 2007-ին արդեն այդ պաշտոնում Տիգրան Թորոսյանի թեկնածության դեմ էր «Ժառանգություն»խմբակցությունը։ Թորոսյանի՝ ՀՀԿ-ից ու ԱԺ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո 2008թ. ԱԺ նախագահ է դառնում Հովիկ Աբրահամյանը: Նրա թեկնածությանը դեմ էր կրկին «Ժառանգությունը»:Գրանցվեց 5 «դեմ» ձայն: 2011-ին 131 պատգամավոր ունեցող խորհրդարանում առաջ քաշվեց ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանի թեկնածությունը (Հ. Աբրահամյանը հրաժարական էր տվել Սերժ Սարգսյանի հորդորով): Նա ստացավ 102 «կողմ» ձայն: 4-ը «դեմ» էր, իսկ մյուսները չէին մասնակցել քվեարկությանը: 5-րդ գումարման ԱԺ-ում՝ 2012-ին, նույն Հովիկ Աբրահամյանին որպես Աժ նախագահի ՀՀԿ-ական թեկնածու «կողմ» արտահայտվեց 131 պատգամավորից 102-ը: 4-ը դեմ էր։ Մյուսները չմասնակցեցին, կամ անվավեր քվեաթերթիկներ եղան: 2014-ին՝ Աբրահամյանի վարչապետ դառնալուց հետո, ՀՀԿ-ի կողմից ԱԺ նախագահի թեկնածու առաջադրված Գալուստ Սահակյանը ստանում է 101 «կողմ» ձայն, նրա մրցակից Հրանտ Բագրատյանը՝ 3 ձայն: 27 պատգամավոր չի մասնակցում քվեարկությանը: 2017-ին Աժ նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Արա Բաբլոյանն ստանում է 105 հնարավոր ձայնից 88-ը, դեմ էր 12-ը։ Ընդդիմադիր «Ելք» դաշինքը, որի մաս էին կազմում Նիկոլ Փաշինյանը և Էդմոն Մարուքյանը, այլընտրանքային թեկնածու առաջադրեց: 2018-ի խորհրդարանում, սակայն, ընդդիմադիր ներկայացող Մարուքյանի գլխավորած ուժն այլընտրանքային թեկնածու չի առաջադրում ու քվեարկում է Փաշինյանի առաջարկած Միրզոյանի թեկնածությունը: Ահա այսպիսին էր նորանկախ Հայաստանի խորհրդարանների ղեկավարների ընտրության կարճ պատմությունը: Ի դեպ, մի հետաքրքիր օրինաչափություն կա Միրզոյանի բոլոր նախորդների մոտ: Որևէ մեկին չի հաջողվել խորհրդարանը ղեկավարել սահմանադրորեն օրենսդիր մարմնի համար նախատեսված ամբողջ ժամկետով: Կհաջողվի՞ արդյոք Միրզոյանին ԱԺ-ն ղեկավարել ողջ ժամկետով, թողնենք հետագային: Մանավանդ որ այս խորհրդարանի վրա դրված է անորոշության ու ժամանակավորությանկնիքը: 7or.am

դիտվել է 134 անգամ
Լրահոս
Նարեկ Կարապետյանի կարևոր հայտարարությունը․ ինչի՞ց է ամեն ձև փորձում շեղել Նիկոլը (video) Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան Ներդրողը չի երջանկանում Քոչարյանին «նստացնելուց», Ծառուկյանին ունեզրկելուց կամ Կարապետյանին «բոմժ» դարձնելուց. ներդրողը պարզապես պապանձվում է. Հակոբ Բադալյան «Տո՛ Ծառուկյանի կտրած եղունգը չարժես, խի՞ ես կուլ տալիս էդ մարդու ձայները»․ քաղաքացի (video) Ինչո՞ւ 3 տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո վերաքվեարկություն չի նշանակվել․ ԿԸՀ Ապօրինի կալանավորված Անդրանիկ Թևանյանի կոչը՝ կալանավայրից (video) Ի՞նչն է երջանկացնում ԱԽ քարտուղարին Ալիևի օգնականի հետ հանդիպումից հետո. Աբրահամյան ...առաջնայինը անհայրենիք մանկուրտ լինելու կետն է Fars․ Իրանը և Օմանը համատեղ կկարգավորեն նավագնացությունը Պարսից ծոցում Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում հաստատել են, որ ԱՄՆ-ի հետ հուշագիրը վերջնականապես մշակվել է Թրամփը հայտարարել է, որ Նեթանյահուն պետք է շնորհակալ լինի ԱՄՆ-ին Իրանի հարցում գործադրած ջանքերի համար Դուք իշխանություն չե՛ք, դուք ընտրողների մեծամասնության ձայնը չեք ստացել․ Կարապետյանի թիմակիցը՝ ՔՊ-ին (video) Վելայաթի. Բեյրութի հարցում սխալ հաշվարկը սպառեց համբերությունը․ Հրամանը տրված է, «X» ժամը մոտենում է Թրամփ. Նեթանյահուն ոչ մի անիծյալ ողջախոհություն չունի, ես դա ասել եմ նրան Եթե որևէ Ալիևի կոշիկ լպստողի մտքով անգամ կարող է անցնել, որ նախագահ Քոչարյանը կարող է փախչել երկրից, նա չարաչար սխալվում է. Միկոյան Ինչպես կբաշխվեն Ազգային ժողովի մանդատները Կիևի վրա ռուսական ավիահարվածներից հրդեհ է բռնկվել 1051թ. հիմնված հնագույն վանական համալիրում Որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Իրանը պարտավորվում է միջուկային զենք չստեղծել, ԱՄՆ-ն՝ ուժեր չտեղակայել Մերձավոր Արևելքում «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա»․ Նարեկ Կարապետյան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am