«168 ժամ» թերթը գրում է. «Վերջին շրջանում շատ քաղաքացիներ բողոքում են, որ բանկերը հրաժարվում են իրենց տրամադրել վարկ, քանի որ «կարմիր գծերի» և ճանապարհային երթևեկության ընթացքում թույլ են տվել խախտումներ և դրանց համար ծանուցված տուգանքները չեն վճարել: Նրանց վարկ չեն տրամադրում նույնիսկ այն դեպքում, եթե ունեն վարկային մաքուր պատմություն: Հարցի հետ կապված մեր թղթակիցը գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ Կենտրոնական բանկ, ճշտելու համար ունե՞ն այս մասին որևէ տեղեկատվություն և ինչպե՞ս են բացատրում մարդկանց վարկ չտրամադրելը: Ի պատասխան մեր հարցման՝ ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից գրավոր տեղեկացրել են, որ ԿԲ-ի տեղեկատվության համաձայն բանկերը հիմնականում հաշվի չեն առնում «Կարմիր գծերի» և ճանապարհային երթևեկության ընթացքում թույլ տված խախտումների հետ կապված տուգանքների չվճարելու հանգամանքը, իսկ հաշվի առնելու դեպքում բանկերի կողմից կարևորվում է տուգանքի էական լինելը՝ գումարի մեծությունը: «Հնարավոր է լինեն դեպքեր, երբ վարկի համար բանկին դիմած հաճախորդը, եթե ունի չվճարված տուգանք, բանկի կողմից կարող է դիտարկվել որպես ժամկետանց պարտավորություն ունեցող քաղաքացի, ինչի դեպքում մերժում է վերջիններիս տրամադրել վարկ: Այդուհանդերձ նշենք, որ նման դեպքերը հազվադեպ են»,- նշված էր պատասխանի մեջ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը