Կամայական ազատումներ ու նշանակումներ՝ ՊԵԿ-ում. Քավոր ու մանկության ընկեր

«168 ժամ» թերթը գրում է. «Օրերս Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, թե կառուցվածքային փոփոխությունների արդյունքում թվով 128 աշխատակիցներ ազատվել են աշխատանքից։ Նրա խոսքով՝ նման փոփոխությունը նաեւ աշխատակազմի եւ կատարվող աշխատանքների օպտիմալացման նպատակ է ունեցել: Այնինչ, 168.am-ի տեղեկություններով, ՊԵԿ ղեկավարն այդ թիվը հրապարակելիս չի ասում, թե որքան նոր հաստիքներ են բացվել, կամ այլ վարչություններ որքանով են ուռճացվել եւ կամայական ինչ նոր նշանակումներ են արվել։ Օրինակ, ՊԵԿ Ստուգումների վարչության (որի պետը ՊԵԿ ղեկավարի մանկության ընկերն է՝ Թելման Ասատրյանը, իսկ տեղակալը՝ Արմեն Պետրոսյանը՝ քավորը) աշխատակիցների թիվը քանակային առումով գրեթե կրկնապատկվել է՝ ավելի քան 60-ից դարձել է ավելի քան 120 աշխատակիցներով վարչություն։ Տարօրինակն այն է, որ մի կողմից՝ ՊԵԿ-ը մարդկանց աշխատանքից ազատման դիմումներ է գրել տալիս, մյուս կողմից՝ թափուր աշխատատեղերի համար մրցույթ է հայտարարում, որտեղ պատահական կադրեր, բնականաբար, չեն ընդունվում։ Եթե, այնուամենայնիվ, նոր հաստիքներ են բացվում, միգուցե աշխատանքից ազատելու փոխարեն՝ այդ մարդկա՞նց առաջարկվեին այդ աշխատատեղերը։ Ընդ որում, ՊԵԿ-ում նաեւ խորհրդականների նոր հաստիքներ են բացվել. ՊԵԿ ղեկավարը որոշակի քանակության մարդկանց նշանակել է նաեւ՝ որպես 10 վարչության պետերի խորհրդականներ։ Ի դեպ, մեր աղբյուրների համոզմամբ, որոշ աշխատակիցներ պատրաստվում են դատարան դիմել։ Հիշեցնենք, որ ժամանակին Դ. Անանյանը հայտարարել էր, որ նախ պետք է կառույցն ինքնամաքրվի ներսից. «Մեր այն ընկերները, ովքեր 20 տարուց ավելի աշխատել են եւ արդեն նոր աշխատանք ստեղծելու եւ իրենց փորձը փոխանցելու կարողություն չունեն, իրենց պետք է առոք-փառոք ուղարկենք տուն: Իսկ մարդիկ, ովքեր 10 տարվա աշխատանքային փորձ ունեն եւ այդ փորձը փոխանցելու ունակություն, ապա նրանց կպահենք»։ Դ. Անանյանի, մեղմ ասած, տարօրինակ այս հայտարարությունը, սակայն, մասնագետները որեւէ կերպ այդպես էլ չկարողացան հասկանալ, թե ինչո՞ւ պետք է փորձառու մասնագետներից ազատվի այդ կառույցը, հատկապես, երբ այն համալրվում է մասնագիտական փորձառություն չունեցող մարդկանցով։ Լրատվամիջոցներն անդրադարձել էին նմանատիպ մի նշանակման, երբ ՊԵԿ նախագահի տեղակալ նշանակվեց նախկինում ընդամենը մասնավոր սեկտորում մենեջերության փորձ ունեցող երիտասարդ մի աղջիկ՝ Շուշանիկ Ներսիսյանը, որը ղեկավարում է մաքսային ոլորտը, եւ պաշտոնում նշանակվելուց հետո անմիջապես գնդապետի կոչում ստացավ։ ՊԵԿ-ում տարակուսած էին, որ ոչ միայն ոչ պրոֆեսիոնալ մարդ է նշանակվում նման կարեւորություն ներկայացնող եւ մասնագիտական փորձառություն պահանջող պաշտոնում, այլեւ, որ սրընթաց արագությամբ կոչում է ստանում, այն դեպքում, երբ մարդիկ տասնյակ տարիներ աշխատելով են կոչումների արժանանում։ Ավելին, եթե ՊԵԿ ղեկավարն իր խոսքերում հետեւողական լիներ, ուրեմն վերոնշյալ Թելման Ասատրյանը եւս պետք է հրաժեշտ տար իր զբաղեցրած պաշտոնին, եւ ՊԵԿ համակարգից շատերը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 180 անգամ
Լրահոս
Կիևի վրա ռուսական ավիահարվածներից հրդեհ է բռնկվել 1051թ. հիմնված հնագույն վանական համալիրում Որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Իրանը պարտավորվում է միջուկային զենք չստեղծել, ԱՄՆ-ն՝ ուժեր չտեղակայել Մերձավոր Արևելքում «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա»․ Նարեկ Կարապետյան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am