Ինչպես Սամվել Մայրապետյանին հաջողվեց այդքան սեղմ ժամկետում հասնել ՄԻԵԴ որոշման կայացման

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Հայաստանում քաղաքական եւ իրավապահ ու իրավապաշտպան կառույցները շարունակում են քննարկել հարցը, թե ինչպես է գործարար Սամվել Մայրապետյանին հաջողվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից որոշման կայացման հասնել այսքան սեղմ ժամկետում։ Հիշեցնենք, որ նմանատիպ գանգատ 1 տարի առաջ ուղարկել էր նաեւ «Նորք-Մարաշի զինված խմբի» գործով անցնող ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, որի առողջական վիճակը ծայրահեղ ծանր էր, սակայն ՄԻԵԴ որոշումն ուշանում էր։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 16-րդ կոնվենցիայի վավերացումն է պատճառը, որ ՄԻԵԴ ներկայացվելիք գործերի քննության ժամկետներն էապես նվազել են։ Եթե նախկինում մարդիկ տարիներով սպասում էին ՄԻԵԴ որոշումներին, ապա հիմա, այդ կոնվենցիայի համաձայն, ՄԻԵԴ-ը որոշումները պետք է կայացնի ամենաուշը մեկ տարի անց: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ դեռ 2013 թվականի հոկտեմբերի 2-ին Ստրասբուրգում ստորագրված «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի փոփոխությունների թիվ 16 արձանագրությունը ՀՀ ԱԺ-ն վավերացրել է 2016թ.-ին՝ 94 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Եվ հիմա բոլորս «վայելում» ենք արագացված ռեժիմի հետեւանքների մասին պատկերացումները։ Ինչո՞ւ, որովհետեւ մի շարք աղմկահարույց քրեական գործերով որպես մեղադրյալներ անցնող նախկին պետական պաշտոնյաները դիմել են կամ պատրաստվում են դիմել ՄԻԵԴ։ Ենթադրվում է՝ ՄԻԵԴ որոշումների տարափ է սպասվում։ ՄԻԵԴ-ն արդեն բավականին օպերատիվ է արձագանքելու խնդիրներին՝ կապված հատկապես կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դրույթների հետ: Այլ հարց, թե ինչ բովանդակությամբ կլինեն այդ որոշումները՝ ՀՀ-ի դեմ, թե, այնուամենայնիվ, կմերժեն դիմումատուներին: Ամեն դեպքում, հայրենի իրավապահներն ու դատավորները առավել զգոն պետք է լինեն»։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»-ի՝ այսօրվա  համարում:

դիտվել է 122 անգամ
Լրահոս
Կիևի վրա ռուսական ավիահարվածներից հրդեհ է բռնկվել 1051թ. հիմնված հնագույն վանական համալիրում Որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Իրանը պարտավորվում է միջուկային զենք չստեղծել, ԱՄՆ-ն՝ ուժեր չտեղակայել Մերձավոր Արևելքում «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա»․ Նարեկ Կարապետյան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am