Կլինեն աղմկահարույց ձերբակալություններ. Փաշինյանի «սիրելի օպերացիան»

Չկա մի ոլորտ բացի մարդ բռնելու ոլորտից, որտեղ Փաշինյանը հաջողություն գրանցած լինի: Նիկոլ Փաշինյանը տանուլ է տալիս բոլոր ոլորտներում: Տպավորություն է, թե ամեն ինչ արվում է Հայաստանը հիմնարար թուլացնելու, մեկուսացնելու համար. սկսեցին եկեղեցուց, անցան կրթությանն ու արժեքներին, ապա բանակին, իրավական համակարգը, հետո մշակույթը, սփյուռքը, հասան շախմատին: Այն խնդիրները, որոնք այս իշխանափոխության հիմքում էին եւ նրա առաջնորդերի շուրթերին, շարունակում են խորանալ, Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը. «Նիկոլ Փաշինյանը վերելքի փոխարեն վայրէջք է արձանագրում եւ արտաքին, եւ ներքին քաղաքականության մեջ:  Աշխատավարձերը եւ կենսաթոշակները չեն բարձրանում, գործազրկությունը նոր ծավալներ է ստանում, ինչպես ինքը՝ Փաշինյանն էր ժամանակին հայտարարում պապիկ-տատիկների «նիսյաների» մասին, նույն ծավալով կան, պետական աշխատողները կրճավում են, իշխանությունը հայտարարում է, որ սոցիալական ցավոտ «բարեփոխումներ» են արվելու, տնտեսությունը երկու անգամ անկում է գրանցում, ապրանքները թանկանում են: Արտաքին քաղաքական դաշտում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հետ կապված խայտառակությունը դեռ չմարսած, հիմա էլ Արցախի շուրջ են «քյանդրբազություն» անում: Մայիսին Փաշինյանը հայտարարեց, որ ինքը քանի որ արցախյան ծագում չունի, պետք է հասնի նրան, որ Ստեփանակերտը մասնակցի բանակցային գրծընթացին, մինչդեռ նախօրեին 5-րդ հանդիպումը տեղի ունեցավ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով, բայց Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը չէր մասնակցում: Ի՞նչ է, սա էլ էր Փաշինյանի հերթական շոո՞ւն: Ադրբեջանը, որ Հայաստանի նախկին իշխանություններին հանցագործ է համարում, չգիտես ինչից ելնելով՝ հույսեր է կապում նոր իշխանության հետ: Ինձ համար վիրավորական կլիներ, որ հակառակորդ երկիրը մեր իշխանությանը գովաբաներ, ոնցոր Թալեաթը Արամ Մանուկյանին գովերգեր, նույնն է: Ի՞նչ խաղաղություն է նախապատրաստվում, ինչի՞ դիմաց, ի՞նչ ակնարկներով հաղորդագրություններ են տարածվում»,-տարակուսեց մեր զրուցակիցը: Շարմազանովը համոզված է, քանի որ Փաշինյանը չի կարողանում հաց ապահովել՝ լուծել ժողովրդի սոցիալական խնդիրները, կդիմի հին Հռոմում հայտնի մեթոդին՝ «կլինեն աղմկահարույց ձերբակալություններ, որպեսզի ժողովրդի ուշադրությունը շեղի բուն թեմայից, ինչ խոտումներով իշխանության է եկել»: Փաշինյանը խոստացել էր, որ գազի գինը իջնելու է, մինչդեռ գազը թանկացել է: Խոստացել էր, թե ինքը կախարդական փայտիկ ունի եւ թռիչքաձեւ զարգացում ենք ունենալու, Հայաստանում աղքատ մարդ չի լինելու, մինչդեռ խնդիրները գնալով խորանում են: Լավ, կախարդական փայտիկը փչացավ, բայց 9 ամիս անց մենք չենք տեսնում այդ երևույթները վերացնելnւն ուղղված որևէ գործնական քայլ: Ինքը փողոց էր փակում, խախտում սահմանադրական կարգը, հիմա մարդկանց վրա մատ է թափ տալիս, թե իրավունք չունեք փողոց փակեք: Էդ ինչի՞, Նիկոլ Փաշինյան, քո արյունը էս մարդկանց արյունից կարմի՞ր էր, որ դու փողոց էիր փակում, թե՞ այն, ինչ կարելի է Զեւսին, չի կարելի եզին»,-հարցնում է Էդուարդ Շարմազանովը: ՀՀԿ խոսնակը նկատում է, որ եթե ԱԺ ընտրությունները մայիս ամսին լինեին, Փաշինյանը դժվար թե 50 տոկոս վստահություն ունենար, քանի որ եթե Երեւաի քաղաքապետի ընտրություններին նրա թեկնածուն մոտ 80 տոկոս ձայն ստացավ, խորհրդարանական ընտրություններին հանրային վստահության քվեն 10 տոկոսով կրճատվեց: Եւ որպեսզի ստեղծված իրավիճակից դուրս գա, ըստ Շարմազանովի՝ Փաշինյանը կբեմադրի իր համար «սիրելի՝ բռնոցի օպերացիան»:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Կիևի վրա ռուսական ավիահարվածներից հրդեհ է բռնկվել 1051թ. հիմնված հնագույն վանական համալիրում Որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Իրանը պարտավորվում է միջուկային զենք չստեղծել, ԱՄՆ-ն՝ ուժեր չտեղակայել Մերձավոր Արևելքում «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա»․ Նարեկ Կարապետյան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am